Կճոյանը դարձել է ՔՊ-ի «տերտերը»

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, որը հայտնի է նախորդ իշխանությունների հետ իր ջերմ հարաբերություններով, հիմա դարձել է նոր իշխանության «տերտերը» , նա ամենուր գովերգում է քաղաքապետ Հայկ Մարությանին և Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, տրանսգենդերի ելույթի դեմ բողոքի ակցիային մասնակցած քահանային փիլոնազրկելու որոշումն էլ նրանն է եղել, որպես հավատարմություն առ իշխանություններ։