«Միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում.ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի գործով բողոքի քննությանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես պարոն Քոչարյանն ասաց այդ դատավարության ժամանակ, մենք իհարկե չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է նաեւ հերոս լինի, իսկ այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է այս փուլում կայացնել օբյեկտիվ որոշում:Բավարար չէ, որ դատավորը նաեւ լավ իրավաբան լինի»,–Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կողմից Քոչարյանի պաշտպաների բողոքը մերժելու վերաբերյալ երեկվա որոշումը՝ մեջբերեց երկրորդ նախագահի խոսքերը։
«Ստեղծված իրավիճակում որպեսզի դատավորը Քոչարյանի գործով կայացնի օբյեկտիվ որոշում, ինքը նաեւ պետք է հերոս լինի:Դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կողմից պաշտպանական կողմի բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը իրավաբանական տեսանկյունից ծայրաստիճան մեծ խախտում էր։
Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն խախտեց քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ նորմեր։ Մեր փաստարկները բավարար են, որպեսզի պարոն Քոչարյանն անմիջապես ազատ արձակվեր։ Չկա որեւէ կասկած, որ հնարավոր է պարոն Քոչարյանը կատարած լինի 300.1 հոդվածով նախատեսված արարք։ Նման ենթադրությունը զուրկ է որեւէ հիմքից»,–ասաց փաստաաբանը։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը