Դավիթ Անանյանի և Նիկոլ Փաշինյանի «խնդալու» վիճակը

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին հայտարարել է, որ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցածն ամենևին չի նշանակում, թե վարչապետն հանձնարարել է աշխատողին ազատել: Ըստ Դավիթ Անանյանի` դա եղել է հորդոր և ոչ թե հրաման. «Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով՝ առերևույթ ինչ-որ սենսացիա է պարունակում: Մարդկային ճակատագրի հարց չկա որևէ: Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, և վարչապետը որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է՝ իր դիմում գրելով: Եվ ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետը ազատման դիմում է գրել: Այդ մարդկանց ընտրությունն է»,- պարզաբանել է Դավիթ Անանյանը` պնդելով, որ աշխատակիցն ու պետը դիմումներն ինքնակամ են գրել: Անանյանը նաև ասել, որ վարչապետի հորդորը առաջին հերթին իրեն էր վերաբերվում և ինքն իրեն է համարում ամենամեծ պատասխանատուն, սակայն չի պատրաստվում հրաժարականի դիմում տալ. «Ես դիմում չեմ գրելու, ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի դա: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել: Մենք իրավունք չունենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք»:
Ստացվում է բավական ծիծաղելի, կարելի է ասել խնդալու վիճակ. բազմաթիվ մարդկանց ներկայությամբ երկրի առաջին դեմքը պետական աշխատողին ասում է. «Դիմումդ գրի գնա», համակարգի ղեկավարն ասում է` դա հրահանգ չէ: Փաստորեն Դավիթ Անանյանին և, հատկապես, նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին մի քանի օր ժամանակ էր պետք, որ կարողանային օրենք կարդալ ու հասկանալ, որ իրենք մարդուն գործից ազատելու իրավունք չունեն: Երևի, ինչ-որ մարդիկ բացատրել մեր հեղափոխականներին, որ եթե մաքսատան աշխատողները որոշեն դիմել դատարան, իրենք մեղմ ասած, խնդիր կունենան` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար այդպիսի գործն ուղղակի նվեր կլինի:

Ընդհանրապես, հետաքրքիր է` ինչու էր Փաշինյանը այդպես կենտրոնացել մաքսատան սովորական աշխատողների վրա, երբ իր կողքը կանգնած էին ՊԵԿ նախագահն ու նրա տեղակալը, ովքեր ստեղծված իրավիճակի համար կրում են պատասխանատվություն:
Հին Հայաստանում Սերժ Սարգսյանի այցից առաջ տարածքներն ու հիմնարկները կապիտալ մաքրություն էին անում, դուռ պատուհան լվանում, պատերը ներկում, դրոշ ու զինանշան կարգի բերում: Նոր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի այցը այնքան աննշան իրադարձություն է, որ նախապես չեն փորձել անգամ դրոշը կարգի բերել, աշխատանքային միջավայրը մաքուր պահել:

Համակարգում պատշաճ աշխատանքային միջավայր ապահովելը ղեկավարի, ոչ թե շարքայինի պարտականությունն է:Եթե աշխատանքային լավ արդյունքների համար ղեկավարն ավելի բարձր է պարգևատրվում, քան շարքային աշխատողը, կնշանակի վատ աշխատանքի և բացթողման համար ևս ղեկավարը պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրի, քան սովորական աշխատողը: Ուստի Դավիթ Անանյանն ու նրա տվյալ ոլորտը վերահսկող տեղակալը պետք է առաջին դիմում գրողները լինեին:

Հայկ Դավթյան

դիտվել է 3564 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am