Ինչու՞ է ընկնում Փաշինյանի վարկանիշը. Նիկոլ Փաշինյանի համար բոլորը դարձել են թշնամիներ.քաղտեխնոլոգ (video)
«Երբ վարչապետը հասկանում է, որ իր հեղինակությունն ընկնում է, իր համար թշնամիներ է փնտրում ու նրանց դեմ պայքարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Արմեն Բադալյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանն անսխալականության սինդրոմով է տառապում. «Նիկոլ Փաշինյանի համար ինքն ու իր կառավարությունը սխալներ չեն գործում, հետևաբար ինչու՞ է ընկնում իր վարկանիշը: Իմ կարծիքով նա սկսում է մտածել, որ նախկինները միլիոններ են ծախսում, ֆեյքեր են պահում ու մանիպուլացնում ժողովրդին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
