«Մարտի 1»–ի գործը չի բացահայտվելու, քանի դեռ...

Վերաքննիչ դատարանն արեց այն, ինչ ուզեր-չուզեր, անելու էր` առանց աչքը թարթելու վավերացրեց Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով փակի տակ պահելու քաղաքական որոշումը։

Եվ ուրեմն՝ մենք ճիշտ էինք, վարչապետ Փաշինյանի կրնկի տակ գտնվող դատական համակարգից այլ բան սպասողները՝ սխալ, երբ ասում էին, որ հայրենի արդարադատությունը հիվանդացել է, բայց չի մեռել` դեռ կարող է իրավական դաշտում «քննել» երկրորդ նախագահի կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգելու հիմքերը եւ համարժեք, ասել է թե` արդար որոշում կայացնել։

Մեր հրապարակումներից մեկում նշել էինք, որ նիստը նախագահողի լավ ու վատ լինելուց, անձնական եւ մասնագիտական որակներից շատ բան կախված չէ` Վերաքննիչ դատարանում լուծվում է ոչ թե քննչական մարմնի կողմից ընտրված խափանման միջոցի իրավաչափության հարցը, այլ «որոշվում» է՝ քրեական հետապնդման քողի տակ Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդար` Լինչի դատաստան տեսնելու քաղաքական պատվերը մնում է ուժի մե՞ջ, թե՞ ոչ։ Կամ որ նույնն է` Փաշինյանը պատրա՞ստ է վեր կանգնել անձնական եւ քաղաքական հավակնություններից, վերադառնալ ռացիոնալ դաշտ եւ սթափ որոշումներ կայացնել, թե՞ ինչպես կար, այնպես էլ մնում է սեփական ճղճիմ հաշվարկների եւ անմեղսունակության հասնող անլրջության պատանդ։

Փաշինյանի վերջին հրապարակային դրեւորումները`այն, որ մի դեպքում դատախազի, մյուս դեպքում` մաքսակետի կադրերի բաժնի պետի գործառույթ ստանձնելով ցուցում է տալիս անձի նկատմամբ գործ հարուցել (կարեւոր չէ` խոսքը ի՞ր, թե ուրիշի ազգականի մասին է) կամ մարդուն գործից ազատել պետական դրոշի «իրավունքները» ոտնահարելու համար, կասկած չեն թողնում` «ալամ աշխարհի հայոց վարչապետը» ոչ միայն պատրաստ չէ հրաժարվել իր տոտալիտար նկրտումներից, այլեւ ավելի ու ավելի է խճճվում սեփական անձեռնահասության, անկարողության ոստայնում։

Եվ այդ միտումը գնալով խորանալու է. ինչքան ոտքի տակի հողն ավելի փխրուն դառնա, կառավարման տարրական հմտությունների բացակայությունը`ակնհայտ ոչ միայն իր, այլեւ իր մերձավոր շրջապատի, պետական համակարգում ներգրավված պաշտոնյաների, ամենակարեւորը` հպարտ քաղաքացու համար, այնքան անվերահսկելի եւ ոչ ադեկվատ են դառնալու որպես կանոն ոտքի վրա կամ ձեռքի հետ կայացվող նրա որոշումները։ Այդ թվում, եւ առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնել-չդադարեցնելու մասով։

Այդ առումով ամեն ինչ «ճիշտ» է` արտառոց ոչինչ չի եղել։ Հակառակը` եղել է այն, ինչ լինելու էր։ Սա այն դեպքն է, որի մասին ասում են` մարդը տղամարդ է, խոսքի տերն է, թախտի տակից դուրս չի գա։

Նիկոլի օրոք Մարտի 1-ը չի բացահայտվի

«Նիկոլի թվից» առաջ, երբ իշխանությունը դեռ «տիրոջ իրավունքով» չէր անցել հպարտ քաղաքացուն, ընդդիմությունը պնդում էր՝ քանի դեռ իշխանափոխություն չի եղել, Մարտի 1-ը չի բացահայտվի։ Ապրիլյան քաղաքական գործընացներից մի տարի է անցել, բայց օգոստոսին արդեն «լիարժեք բացահայտված» Մարտի 1-ի գործում որեւէ առարկայական տեղաշարժ չի գրանցվել ո՛չ 10 սպանությունների հանգամանքների, ո՛չ սպանությունները կատարած անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու մասով (Քոչարյանին ներկայացված ակնհայտ շինծու մեղադրանքը հաշիվ չէ)։

Մենք էլ պնդում ենք` ա՛յս իշխանության օրոք Մարտի 1-ը չի բացահայտվի։ Չնայած լույսի պես պարզ է` գարնան առաջին օրը «սգո օր» չէր դառնա` մայրաքաղաքի կենտրոնում հայը հայի արյուն չէր թափի, եթե ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանը չփակվեր իր սեւ դղյակում`ասելով, որ Մյասնիկյանի արձանի մոտ մոլեգնող ամբոխն իր «ժողովուրդը» չէ, եւ ամբոխին զսպելու` ստեղծված իրավիճակում անլուծելի խնդիրը չդներ Փաշինյանի վտիտ ուսերին։ Սա էլ իր հերթին` բռնությանը բռնությամբ չպատասխանելու խաղաղասիրական կոչեր աներ, ոչ թե կոկորդ պատռեր, թե`հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ` ոնց եք վրա տալիս ոստիկաններին ու մարդկանց չհորդորեր զինվել քարերով, մահակներով, կտրող-ծակող գործիքներով, պայթուցիկ շշերով, դիմակայել «թշնամուն»`սկսած սեւ գործը վաղվան չթողնելով։

Արդարադատության մասին չի կարող խոսք լինել, քանի դեռ Մարտի 1-ի գործի վարույթն իրականացնող մարմինը եւ սրա որոշումները դակող դատավորները ցուցադրաբար աչք են փակում նախագահի անձեռնմխելիության դրույթի վրա։ Ովքե՞ր են Փաշինյանին արջի ծառայություն մատուցել` թեւեր տվել, համոզել, որ կարելի է հանգիստ շրջանցել Սահմանադրության այդ նորմը եւ նախկին նախագահին «դուխով» պատասխանատվության ենթարկել իր անմիջական սահմանադրական լիազորություններից բխող գործողությունների համար` նույնպես պարզ է։

Փաշինյանական «դուխով արդարադատության» կնքահայրերից մեկը նրա նախկին խորհրդականն է` երբեմնի «ընդդիմադիր փաստաբան», այսօրվա դրությամբ` իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Մյուսը ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի «հաստիքային փաստաբան» Վահե Գրիգորյանն է, որին չկարողացան «դռնից» մտցնել ՍԴ, հիմա փորձում են պակասը լրացնել` «պատուհանից» բրդելով Բարձր դատարան։

Այնպես որ, զինվենք համբերությամբ եւ սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը։

 

 7or.am 

դիտվել է 852 անգամ
Լրահոս
Դոհայում պայթյուններ են լսվել. Իսրայելը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը. AP Վայոց Ձորի մարզում տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է Վեհափառն այցելել է Միքայել Սրբազանին. Aravot.am Զինված հարձակում են գործել տնային կալանքի տակ գտնվող անձի տան վրա․ մեկ անձ սպանվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել Էրմիտաժը վերաբացվել է ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո Հայաստան-Իռլանդիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Պարզվել է խոշոր ավտովթարի մասնակից վարորդների և անչափահաս վիրավորների ինքնությունը Հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի Պորտուգալիայի դեմ խաղից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը. Մելիքյան Նեպալի բանակը զորքեր է տեղակայում երկրում Շվեդիայի առողջապահության նախարարն ուշաթափվել է մամուլի ասուլիսի ժամանակ Մեկնարկել է դասական «ծածկադմփոց» գործողությունը Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում 12 ազատամարտիկներ զոհվեցին Աստղաշենում Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրավոր Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվի մեր ազգի խաղաղությունը․ Էրդողան Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատական ֆարսը Ալիևը փորձում է «միջանցքը» ներկայացնել որպես Ադրբեջանի մաս Կովբոյական Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am