Կառավարությունը ճանապա՞րհ է բացում նոր օլիգարխի համար

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր վարչապետության օրոք կոռուպցիա չկա։ Նա նաև վստահեցնում է, որ իր վարչապետությամբ վերջ է դրվել բիզնեսի և իշխանության սերտաճմանը։ Մի խոսքով, իրենք սուրբ են ու բացառապես աշխատավարձով են ապրում։

Փաշինյանը կոչ էր անում բիզնեսմեններին հարստանալ ու հարստացնել պետությունը և խոստանում, որ պետությունը միայն օգնելու է բիզնեսին։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։

Կոռուպցիայի մեջ արդեն «թավշյա» տղաներ ու աղջիկներ են ներգրավված։ ԱԱԾ–ն է հայտնաբերել։ Քայլարած վերահսկողականի պետ Դավիթ Սանասարյանի ու առողջապահության փոխնախարարի պատմությունները՝ վկա։

Բիզնեսի և իշխանության տարանջատման, ինչպես նաև բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծելու առումով էլ կա խոսքի ու գործի տարբերություն։ Կառավարությունը որդեգրել է դե յուրե և դե ֆակտո հարկային բեռի ավելացման քաղաքականություն։

Կա նաև այլ երևույթ։ Գործարարներից շատերը կամավոր–պարտադիր սկզբունքով գումարներ են փոխանցում հայտնի հիմնադրամներին, որոնք որևէ ձևով հանրության կողմից չեն վերահսկվում։

Ինչ վերաբերում է խոշոր բիզնես նախագծերին, ապա այս առումով էլ կան խնդիրներ։ «Թավշյա» կառավարության ձևավորումից հետո հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ դադարեցվել են Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքները՝ դառնալով բյուջետային մուտքերի հսկայական նվազեցման, 1000–ից ավելի աշխատատեղի կրճատման, տասնյակ կապալառուների հետ պայմանագրերի խզման ու հարակից մուլտիպլիկատիվ դրական էֆեկտների չապահովման։

Խնդիրներ են առաջացել մյուս խոշոր ընկերության՝ «Սպայկայի» համար։ Փաշինյանն այցելեց այդ ընկերություն, և այցից օրեր անց ձերբակալվեց դրա տնօրենը, իսկ կառույցը տուգանվեց 7 միլիարդ դրամից ավելի գումարով։

Ուշագրավը «Սպայկայի» պատմության մեջ այն է, որ զուգահեռաբար մեկ այլ ընկերություն է մուտք գործում շուկա։ Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է։ Իսկ ուշագրավ է այս ամենն այն պատճառով, որ «Սպայկային» փաստացի խնդիրների առաջ կանգնեցնելով՝ ճանապարհ է բացվում մեկ այլ ընկերության համար։ Վերջինիս օգտին աշխատում են «Քաղաքացիական պայմանագրի» անդամները։

«Factor.am»–ը թեմային անդրադառնալով՝ գրել էր, որ «Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերությունը սկսեցին «Ֆեյսբուքում» գովազդել հայտնի օգտատերեր՝ գյուղացիներին ուղղորդելով համագործակցության: Հարցին, թե այս զուգադիպությունն ինչո՞վ է պայմանավորված, քանի որ ընկերության գովազդը ֆեյսբուքում տարածում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի ակտիվ ներկայացուցիչները, «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր»–ի տնօրեն Արման Ամիրաղյանը պատասխանել է. «Մեր ընկերությունը մեկ շաբաթ առաջ է սկսել գովազդներ անել, իսկ «Սպայկա»-ի շուրջ աղմուկը եղել է երկու օր առաջ: Հիմա քանի որ վերջացրել ենք մեր աշխատանքները, մեր գովազդն ակտիվացրել ենք: ՔՊ-ի անդամները ՀՀ քաղաքացիներ են, իրավունք ունեն տարածել, ինչպես ուրիշները: Ուրախանում են իրենց երկրի բարգավաճումով: Մենք էլ ուզում ենք աշխատել, հարկեր վճարել»։

Հետաքրքիր է, որ այդ ընկերությունն ընդամենը մի քանի աշխատող ունի և դեռ չի կարող աշխատանք կատարել։

Գոնե առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իշխանական լծակներով խաղից դուրս է բերվում «Սպայկան», ու նրա փոխարեն մտցվում է մեկ ուրիշը։ Այսինքն՝ նոր իշխանությունն իր բիզնես շրջապատն է ստեղծում՝ բուծելով նոր օլիգարխների։ Այդպես է դա, թե ոչ, պարզ կդառնա շատ շուտով։

Մեկ բան ակնհայտ է՝ փաշինյանական կառավարության քայլերով Հայաստանում ներդրումային միջավայրը և բիզնես մթնոլորտը վատացել են, ինչը հղի է շատ կանխատեսելի հետևանքներով։

Պետրոս Ալեքսանյան

 7or.am 

դիտվել է 1734 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am