«Ուզում եք ինձ բռնե՞լ տալ, գործից հանե՞լ». բոլորը բոլորի վրա գործ են տալիս

«Իրատես» թերթը գրում է. «Դպրոցներում համատարած լարվածության մթնոլորտ է. տնօրեններից սկսած մինչեւ հավաքարարներ վախենում են, որ ամեն մի բառ ասելուց կամ քայլ անելուց կարող է բողոք հասնել վերադասին, տվյալ դեպքում` նախարարություն։ Բոլորը բոլորին համարում են պոտենցիալ գործ տվող, ինչը «նոր» Հայաստանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է։

Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել դպրոցական ավարտական քննություններին, եւ, շառից-փորձանքից հեռու մնալու միտումով, դպրոցների ղեկավարները հրահանգել են ավելորդ ոչինչ չանել, նույնիսկ նախապես ծրագրված միջոցառումներն են չեղյալ հայտարարվել։

Տնօրեններն ուսուցչական կազմին հորդորել են անգամ ցածր դասարանցիների միջոցառումները, օրինակ, այբբենարանի հանդեսն անցկացնել շատ համեստ, առանց բեմականացումների։ Բազմաթիվ դպրոցներում, սակայն, շրջանավարտները չեն ենթարկվում այս սահմանափակումներին եւ վերջին զանգը կազմակերպում են սեփական պատկերացումների շրջանակում։

Մեզ փոխանցեցին, որ այսպիսի դպրոցներից մեկի տնօրենը բարկացել է.

«Ուզում եք ինձ բռնե՞լ տալ, գործից հանե՞լ։ Ինչ ուզում եք արեք, բայց դպրոցի պատերից դուրս»։

Սրան զուգահեռ, ուսուցիչները դժգոհում են, որ նույնիսկ դիտողություն չեն կարողանում անել աշակերտներին, լինեն բարձր, թե ցածր դասարանցիներ. տարրական ու միջին դասարաններում` ծնողները, ավագ դպրոցում էլ` աշակերտները միանգամից նամակ են գրում ԿԳՆ։ Իսկ կրթության որակը գոնե մեկ տոկոսով այս ընթացքում փոխվե՞լ էր` հարցրի իրազեկ զրուցակցիս։ Պատասխանը խորհրդավոր ժպիտն էր. «Ո՞ր ուղղությամբ»:

դիտվել է 824 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am