Նիկոլին ու Աննային կնախանձեին անգամ Լենինն ու Կրուպսկայան

Թավշյա իշխանությունները որոշել են ժամանակից առաջ ընկնել եւ ոչ ավել, ոչ պակաս Եվրոպայի սրտում բացել «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդես:Ապրիլի 11-ին Ստրասբուրգում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Թվում էր, թե հեղափոխական իշխանություններն իրենց խոստացած բարեփոխումների պես այնքան համեստ կգտնվեին՝ պատմության դատին թողնելու իրադարձությունների եւ անձերի արժեվորման հարցը: Սակայն դա միայն թվում էր եւ հեղափոխության մեկ տարին դեռ չբոլորած իշխանությունները համարել են, որ իրենք այնքան մեծ սխրանք են գործել, որ այդ սխրանքի հերոսական դրվագներն արժանի են անմահացման: Ինչպես սպասվում էր, հեղափոխության սիմվոլն էլ Աննա Հակոբյանն է, ում լուսանկարը խոշոր պլանով փակցված է ցուցահանդեսի դիմապատին՝ առաջին գծում: Այստեղ, իհարկե, մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ տիկին Աննան ամեն օր է ապացուցում, որ ինքն այս հեղափոխության առանցքային դերակատարն է եղել ու հիմա կարող է անել այն, ինչ ինքն է ցանկանում:

 

Նիկոլին ու Աննային կնախանձեին անգամ Լենինն ու Կրուպսկայան:

Այնուամենայնիվ չխորանալով փոքր հարցերի մեջ, անդրադառնանք անցած մոտ մեկ տարվա այն ժառանգությանը՝ հասկանալու համար՝ ունի արդյոք այս իշխանությունը հպարտանալու պատճառներ եւ թավշյա իրադարձությունները պատմականացնելու բարոյական իրավունք:

Սիրո եւ հանդուրժողականության լոզունգով իշխանության եկած Փաշինյանը առաջին իսկ օրից դրժեց այդ հասկացողությունները եւ անցավ քաղաքական հաշվեհարդարին: Առանց դատարանի որոշման ուրիշի գույքի կամ դրամական միջոցների տնօրինումը շանտաժի միջոցով դարձավ այս իշխանությունների ամենօրյա զբաղմունքը: Նիկոլ Փաշինյանի կողմից 50/50-ի արքա հռչակված Սաշիկ Սարգսյանը 30 միլիարդի արդյունքում այսօր ազատ պտտվում է արտերկրում, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի, շարունակում է <ջուր> գործի շրջանակներում ամիսներ շարունակ մնալ անազատության մեջ: Փաշինյանի թեթեւ ձեռամբ արդարադատությունն իջավ պլենտուսի մակարդակի ու հիմնահատակ ոչնչացվեց անմեղության կանխավարկածի ինստիտուտը: Պարզ դարձավ, որ իրական արդարադատությանը փոխարինելու է եկել հեռախոսայինը, որի ժամանակ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը կարող են մինչեւ անգամ մեծահոգություն դրսեւորել եւ սակարկել գրավի չափը՝ ելնելով սուբյեկտի սոցիալական կարգավիճակից ու հնարավորություններից:

Ավելորդ է խոսել տնտեսական քաղաքականության մասին, տնտեսական հեղափոխություն հայտարարած իշխանությունը չունեն հստակ տեսլական եւ բարեփոխությունների ծրագիր: Իշխանությունների արտաքին քաղաքականությունն էլ այնքան մշուշոտ է, որ մի օր Փաշինյանը կարող է հայտարարել, որ Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ ունեն, հաջորդ օրը նրա թիմակից պատգամավորն առաջարկել Հայաստանում դադարեցնել ռուսական պետական հեռուստաալիքի՝ Ռոսիայի հեռարձակումը Հայաստանում, քանի որ այն հակահայ հաղորդումներ է թողարկում:

Ավելոդ է խոսել մարդու իրավունքների վիճակից, երբ 21-րդ դարում կարելի է դրոշի պատճառով մաքսատան աշխատողին հեռացնել աշխատանքից՝ թքած ունենալով օրենսդրության վրա, երբ կարելի է երկրի համար առաջին՝ խորհրդարանի ամբիոնը տրամադրել տրանսգենդերի, ապա խոսել մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանության մասին, պարզապես աբսուրդ է:

Ընդհանրապես ցանկացած ոլորտ կարելի է դետալային քննարկման ենթարկել ու որեւէ տեղում, անկասկած առաջընթաց նկատելի չէ: Այս պարագայում ունենալ հեղափոխության ցուցահանդես կարելի է միայն այն պարագայում, երբ այնտեղ ինչպեսոչ այնքան հպարտ քաղաքացիներից շատերն են առաջարկում, տեղ կգտնեն հեղափոխականների ու նրանց ֆեյքերի կողմից իրենց ուղղված հայհոյանքներն ու անեծքները:

Անի Սահակյան

դիտվել է 5869 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am