Ի՞նչ էր անում «իմքայլական» պատգամավորի ամուսինը Կարեն Կարապետյանի տանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք Ձեր մի արտահայտությամբ աղմուկ առաջացրիք` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամլո խոսնակի` ՀՀԿ-ական լինելու հետ կապված, ինչպես ընդունված է հիմա ասել` «նա նույնպես մարդ է, չէ՞», չե՞ք վերանայել Ձեր մոտեցումը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանին։ «Տեսեք` ինձ համար արժեքային խնդիրը շատ հստակ է. կուսակցական, կոնկրետ դեպքում՝ մամլո խոսնակի ՀՀԿ-ական լինելը, այդ գաղափարախոսությունը կիսելը չի կարող չանդրադառնալ աշխատանքի որակի վրա»:

Մամլո խոսնակն այլեւս ՀՀԿ-ական չէր, եւ հետո` Ձեզ էլ կասեն` «սորոսական» եք, որովհետեւ Ձեր` «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն գրանտներ է ստացել, կընդունե՞ք այդ մոտեցումը։ «Ես երբեք գաղափարների չեմ ծառայել, ես իրականացրել եմ ծրագիր, որի նպատակը ժողովրդավար Հայաստան կառուցելն էր»:


Ի դեպ, տեղեկատվություն կա, որ Դուք, Ձեր ամուսինը բավականին մոտ եք եղել ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ «Բավականաչափ չենք եղել, պարզապես Կարեն Կարապետյանը գնահատել է իմ նկարիչ ամուսնու աշխատանքները»:

Եվ քանիցս ՀՀԿ-ական կառավարությունը գնել է նրա աշխատանքները` սոլիդ գումարով, ու նվեր է տարել` արտասահմանյան այցերի ժամանակ․ հիմա Ձեզ կարո՞ղ ենք ասել նախկին «թալանչիների» հետ կապված մարդ։ «Դե` չէ, պարզապես աշխատանքը՝ որպես արվեստի գործ, գնահատվել եւ գնվել է»:

Փաստորեն, երբ Ձեզ է վերաբերում, արվեստ է, երբ այլոց` «անտիարվեստ»։ «Գիտես, երբ ամուսինս սկսել է աշխատել Կարեն Կարապետյանենց տանը, այն ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» ղեկավարն էր, ՀՀԿ-ական չէր»: Ներողություն, բայց ի՞նչ էր անում Ձեր ամուսինը նրանց տանը։ «Դիզայն, նկարում էր»: Ֆրեզկա՞։ «Այո, կուզե՞ք ցույց տամ»: Ցույց է տալիս՝ հիասքանչ է, հիմա ինչպե՞ս են հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ։ «Չկան հարաբերություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3882 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am