Նիկոլ Փաշինյանն ու ԼԳԲՏ համայնքն՝ ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի

Մաքսատուն այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկու սուբյեկտի հրաժարական պահանջեց: Մեկը մաքսատան «բուդկաներից» մեկի աշխատակիցներն էին՝ վարչապետին տեսնելիս ձիգ չկանգնածի գլխավորությամբ, իսկ մյուսը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Եթե իրեն տեսնելիս չձգվածի հրաժարականը Փաշինյանը պահանջեց ինքնահաստատվելու և սեփական բարդույթները հաղթահարելու համար, ապա Զոհրաբյանի հրաժարականն այլ ենթատեքստ ուներ:

Կասկածամտության ցեցը

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո դարձել է դյուրագրգիռ ու կասկածամիտ: Նա ամենուրեք դավադրություններ է տեսնում: Նրա աչքին բոլորը հակահեղափոխական և իր թիկունքում մութ ծրագրեր մշակող են թվում:

Դավադրության մեջ նա կասկածում է անգամ իր թիմակիցներին: Փաշինյանն այդ մասին ակնարկեց իր երկարաշունչ ասուլիսում՝ նշելով, որ կան 3 և ավելի կաբինետներ, որտեղ իր դեմ քայլեր են մշակվում: Փաշինյանը հայտարարեց, որ իրեն հետո գալիս պատմում են, թե ինչ դավեր են նյութվում: Այդ հայտարարությամբ նա փորձում էր կանխել սեփական թիմակիցներին, որոնց նա կասկածում է: Թիմակիցները դավադրություն կազմակերպում են, թե ոչ, արդեն էական չէ: Էականն այն է, որ Փաշինյանն է նրանց կասկածում:

Ի դեպ, Փաշինյանը դավադրություն է տեսնում նաև ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի պահով: Նա համոզված է, որ դա կազմակերպել են ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, որպեսզի իրեն վարկաբեկեն: Սա ևս կասկածամտության ու յուրօրինակ պարանոյայի դրսևորում է, բայց սա արդեն բժշկական ոլորտի խոսակցություն է: Ինչևէ:

Փաշինյանի թիրախը Ծառուկյանն է

Տրանսգենդերային սկանդալն օգտագործելով՝ Փաշինյանը ԲՀԿ-ից պահանջեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնել Զոհրաբյանին:

Զոհրաբյանին նա չի ընդունում, և պատահական չէր, որ նրա դեմ Փաշինյանի թիմը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ֆեյքային անբարո հարձակումներ էր կազմակերպում, ինչին Զոհրաբյանը պարբերաբար հակահարձակումներ էր տալիս: Փաշինյանենց հարձակումների պատճառն այն էր, որ Զոհրաբյանն ուներ վարկանիշ ու նաև ցույց էր տալիս քայլարածների իրական դեմքը:

Հիմա Փաշինյանը փորձում է հետին թվով վրեժխնդիր լինել Զոհրաբյանից ու ճնշում է Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա հանձնաժողովի նախագահին այլ ԲՀԿ-ականով փոխարինի: Գործի են դրվել ինչպես ԲՀԿ առաջնորդի բիզնես համակարգի վրա հարձակման տեխնոլոգիան, այնպես էլ խնամիական լոբբինգը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Փաշինյանի լոբբիստ Խաչատուր Սուքիասյանն է փորձում համոզել Ծառուկյանին, որպեսզի նա ընդառաջ գնա Փաշինյանի ցանկությանն ու փոխի Զոհրաբյանին: Ծառուկյանը դեռևս դիմադրում է:

Նկատենք, որ Փաշինյանի թիրախն այս պատմության մեջ ոչ այնքան Զոհրաբյանն է, որքան Ծառուկյանը: Բոլորի համար էլ պարզ է, որ եթե ԲՀԿ առաջնորդը Նիկոլ Փաշինյանի ու նրա պահանջին միացած ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ճնշման տակ հեռացնի Զոհրաբյանին, ապա իմիջային ու քաղաքական շատ լուրջ հարված կստանա:

Զոհրաբյանի հրաժարականի պահանջով Փաշինյանն, ըստ էության, մեկ կրակոցով փորձում է երկու նշանակետի հարվածել՝

1. ասպարեզից հեռացնել վարկանիշ ունեցող Նաիրա Զոհրաբյանին (Փաշինյանն անձնական թշնամի է համարում բոլոր նրանց, ովքեր վարկանիշ ունեն՝ լինեն նրանք իր թիմակիցները կամ ոչ թիմակիցները),

2. քաղաքականապես թուլացնել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նրան քաղաքական ու բիզնես դաշտերից հետագայում ամբողջությամբ դուրս թողնելը հեշտանա:

Կդիմանա՞ Ծառուկյանը ճնշումներին ու արժանապատիվ կեցվածք կընդունի՞, թե՞ կգնա ինքն իր դեմ քայլ անելու ճանապարհով, պարզ կդառնա շատ շուտով:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1105 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am