Պատերազմն ու ռուսական տեղեկատվական նրբերանգները

Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն` «թոփ» ռեժիմով լուսաբանում են ղարաբաղյան բախումների թեման: The Washington Times պարբերականը գրում է. «Բռնության ամենավատ պոռթկումն ավելի քան 20 տարի վիճարկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը նախկին խորհրդային երկու հանրապետությունների միջև է գտնվում, ծայրահեղ լարում է առաջացրել Եվրոպայից մինչև Վաշինգտոն, քանի որ մտահոգություններ կան, թե բախումների նոր ալիքը կարող են հրահրած լինել Ռուսաստանը կամ Թուրքիան»: Բրիտանական Guardian-ը ուշադրություն է հրավիրում 1994թ. հրադադարը հարգելու՝ միջազգային հանրության կոչերին, վկայաբերում է Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունի, Միացյալ նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի կոչերը: «Երեքն էլ Հայաստանին և Ադրբեջանին հորդորում են ցուցաբերել հավատարմություն Մինսկի խմբի գործընթացին, որը վերահսկում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը», - նկատում է պարբերականը և արձանագրում, որ այդ կոչերն արդյունք չեն տվել: Ըստ Guardian-ի՝ Լեռնային Ղարաբաղը այն սառը հակամարտություններից է, որն ունի ամեն պահի պոռթկալու ներուժ: Reuters գործակալությունը հրապարակել է կադրեր մարտադաշտից՝ հաղորդելով.  «Այս կադրերում վերջին երկու տասնամյակների ամենակատաղի մարտերն են Լեռնային Ղարաբաղում»: Reuters-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ անցած օրերին Լեռնային Ղարաբաղում զոհվել է առնվազն 30 զինծառայող երկու կողմից, երեք քաղաքացիական անձ, իսկ տուժածների ընդհանուր թիվը հասնում է 200-ի: BBC-ն հրապարակել է ֆոտոռեպորտաժ, որտեղ պատկերված լուսանկարին կից մեկնաբանության տեքստում նշված է. «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրումը վերջին օրերին շատերին է ստիպել խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմի մասին»: Ֆոտոռեպորտաժը ներառում է նաև ադրբեջանական դրոշով ծածկված մարմին՝ մեկնաբանությամբ․ - «Բաքվից և Երևանից հաղորդագրություններ են տարածվում տասնյակ զոհերի մասին: Հիմնականում զոհվում են զինծառայողներ, բայց կան զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում»: Երիտասարդ տղաների պատկերող մեկ այլ լուսանկարի մակագրությունն է․ - «Ղարաբաղում մարտերը հայրենասիրական ալիքի են մղել երկու կողմերին: Կամավորականները պատրաստ են մեկնել՝ կռվելու, ինչպես այս երիտասարդ մարդիկ՝ Երևանում»: Ուշագրավ էր CNN-ի երեկվա անդրադարձը: CNN-ի հայտնի հաղորդավարուհի Բեկի Անդերսոնը հեռուստաալիքի ուղիղ եթերում «խեղճացրել է» Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ անընդհատ վերջինիս համար տհաճ հարցադրումներ անելով:  Հաղորդավարուհին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բախումներին, Ադրբեջանին անուղղակի մեղադրել է նախահարձակ լինելու մեջ. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1994թ.-ից սկսած «իր գլխի տերն է եղել», ինչու՞ հարձակվել  հիմա»։  Մամեդյարովը փոխել է թեման և ադրբեջանական քարոզչությանը հատուկ ձևով, սկսել մեղադրել է Հայաստանին: Առաջատար հեռուստաալիքը անդրադարձել է նաև Ալիևների ընտանիքի օֆշորային սկանդալին: Հարցին, թե ինչ կասի Մամեդյարովը Իլհամ Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի և նրանց դուստրերի՝ օֆշորային կազմակերպություններում ունեցած մասնաբաժիների մասին, Ադրբեջանի արտգործնախարարը ասել է, որ այդ մասին տեղեկություն չունի: Դրան ի պատասխան հաղորդավարուհին «հեգնանքով» արձագանքել է. «Դա էլ է պատասխան»։ Սակայն հայաստանցիներիս, իհարկե, առավելապես հետաքրքրում է ռուսաստանյան ԶԼՄ-ների պահվածքը: Այս դեպքում մենք ականատես են դառնում կարմիր գծով անցնող մտքի` «Թուրքիան է հրահրել պատերազմը Ղարաբաղում»: Ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին, շարունակաբար հաղորդում են, թե` «Հայաստանից և Ադրբեջանից ստացվող իրարամերժ տեղեկություններ են ստացվու», կամ` «Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են իրավիճակը սրելու մեջ»: Այսինքն` ի՞նչ...Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չգիտի՞, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը... Օրինակ, «Պերվիյ կանալ»-ի «Վրեմյա պոկաժետ» հաղորդման ընթացքում մի քաղաքագետ հայի ազգանունով` Գևորգ Միրզայանն էլ հանդես է եկել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը շարունակելու օգտին, ասելով` «Ոչ մի դեպքում չենթարկվել Հայաստանի պահանջներին»... Հետաքրքիր էր Կրեմլի քարոզչամեքենայի աստղ` Դմիտրի Կիսելյովի կիրակնօրյա «Վեստի նեդելին»: Նա ևս արձանագրում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են, «դժվար է հասկանալ, թե ով է սկսել», բայց ինչպես երևում է, Թուրքիային էր ձեռնտու իրավիճակի սրումը: Հետո հիշեցնում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, բայց ՌԴ-ն ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ, իսկ ահա Ղարաբաղը ոչ մեկի կողմից ճանաչված չէ, նույնիսկ Հայաստանի կողմից: Դե ինչ, ռուսական քարոզչամեքենայի «նուրբ» դիտարկումներն ու «զգուշությունը»` Ադրբեջանին չնեղացնելու հարցում, շարունակվում է նույնիսկ այսօր, երբ Ղարաբաղում դաժան մարտական գործողություններ են ընթանում: Թուրքիային ղարաբաղյան պատերազմի բռնկման համար մեղադրելը Ռուսաստանի համար ամենահարմար տարբերակն է այսօր, քանի որ Մոսկվան «ատամ» ունի Թուրքիայի վրա: Բայց այդ դեպքում ի՞նչն է խանգարում Ռուսաստանին Թուրքիայի ձեռքում խաղալիք դարձած Ադրբեջանից օրինակ պահանջել, որպեսզի ռուսական զինտեխնիկան ողջ ուժով չօգտագործվի Ղարաբաղի նկատմամբ: Թե՞ միայն այն պատճառով, որ Ղարաբաղը ճանաչված չէ` ռուսները աչք են փակելու հայերի արյունահեղության համար: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am