Վազգեն Սարգսյանի ժամանակ 10 դոլարով Երկրապահի անդամատոմս էին վաճառում.Արա Խուդավերդյանի սենսացիոն հայտարարությունը

Հարցազրույց ԵԿՄ հիմնադիր անդամ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի /Կոռնիձորի Արոյի/ հետ :/Մաս 1-ին/

-Օրերս բավականին լուրջ քննադատության ենթարկեցիք ԵԿՄ համագումարը:Ամիսներ առաջ էլ ,երբ հայտարարվեց Երկրապահի լինել-չլինելու հարցը, դուք հայտարարեցիք,որ անպայման ԵԿՄ պետք է լինի,շարունակի իր գործունեությունը ,և որ դուք պետք է մասնակցեք, դուք ևս ցանկանում էիք ձեր թեկնածությունը առաջադրել ԵԿՄ նախագահի պաշտոնում:Ի՞նչ տեղի ունեցավ այդ ընթացքում,նախագահն արդեն ընտրվել է,ինչո՞ւ եք քննադատում,ո՞րն է ձեր բողոքը:

-1 տարի առաջ տեղի ունեցած ձերբակալություններից հետո ,երբ Երկրապահի լինել-չլինելու հարցն էր որոշվելու,բոլորը ծպտվել էին,ոչ ոք չէր փորձում մեկին գցել,կամ մյուսին բարձրացնել,իմ շուրջը հավաքվեցին մի քանի տասնակ կազակերպությունների նախագահներ՝Արծիվ 30,Բայազետ,այս երկուսին եմ հիշում,հիմնականում ազատամարտիկներ ,պատերազմ անցած մարդիկ ,որոնք Երկրապահից դուրս են եկել, և իրենց վրդովմունքը հայտնելու համար,ինձ առաջարկեցին,որպեսզի առաջադրեմ իմ թեկնածությունը :Քանի որ Երկրապահ կառույցը ինձանից բացի այս հանրապետությունում ոչ ոք չի պատկերացնում,ինչ կառույց է ,ինչ հոգեբանության տեր և ինչ կարող է անել,այդ պատճառով որոշեցին,որ ես լինեմ:Համաձայնությունս տվեցի:

-Ինչ արեցի՞ք:

-Զորավար Անդրանիկի տուն-թանգարանի մոտ ժողով նշանակեցին,ժողովում առաջ քաշեցին այն հարցը՝արձանագրությամբ հանդերձ,որ մենք հավաքվել ենք,որպեսզի մեր վաղվա ապագան չոչնչանա,մեր արածը ջուրը չլցվի և մենք ՝երկրապահներս,որոնք եղել են պատերազմի հիմքում,ջոկատային կուռույցներով,եղել ենք Երկրապահի հիմնադրման հիմքում, պարտավոր ենք Երկրապահը չկռվածներից,վարկաբեկվածներից վերցնել մեր ձեռքը:Ուստի առաջադրում ենք Արա Խուդավերդյանի/Կոռնիձորի Արոյի/ թեկանծությունը և պաշտպանում ենք իր թեկնածությունը:Այս գրությունը ,արձանագրությունները հանձնվեցին Երկրապահ:ԵԿՄ այդ ժամանակ չգիտեմ շոկի մեջ էր,թե ոչ, ,քանի որ այդ ժամանակ ևս ազատամարտիկների դաշինքը մտավ Երկրապահ,ժողովներ արեցին,որ Երկրապահը վերանվանվի կամ եթե անվանափոխությունը չլինի ,ապա դառնա 7-ի կամ 5-ի ղեկավարման մարմին, միատարր չղեկավարվի,նման զարգացումներ եղան: Երկրապահը ընդդեմ դաշինքի հայտարարություն էր արել,որ մենք մեր թեկնածուն առաջ կքաշենք,բայց միաժամանակ դիմումը ընդունելուց հետո ,ինձ հայտնեցին,որ ձեր դիմումը կքննարկվի մոտակա վարչության նիստի ընթացքում:

-Դուք միանգամից Երկրապահի նախագահի հայտ էիք ներկայացնո՞ւմ:

-Նրանք իրավունք չունեն քննարկելու,որովհետև եթե բանը հասնում է արտահերթ ընտրությանը,ԵԿՄ վարչությունը իրավունք ունի քննարկելու այն թեկնածուին,որին ինքն է առաջադրում,իսկ մյուս թեկնածուների առաջադրման հարցում ինքը քննարկելու իրավունք չունի,կարող է ընտրությունների օրը չքվեարկել:

-Դուք գնո՞ւմ ,մասնակցո՞ւմ էինք վարչության նիստերին:

-Ես հրավեր չեմ ստացել:

-Ասում են,որ 1995-1996 թվականներից ԵԿՄ-ի հետ որևէ կապ չեք ունեցել,նեղսրտել եք,վիճաբանել ու այդ թվերից կապը խզել եք:Նաև ասուլիսի ժամանակ հայտնեցիք,որ Երկրապահի վկայականը հանձնում եք:

-Նրանք ստում են: Իմ վկայականը համար 3 վկայականն է,այդ վկայականի հետ այս Երկրապահները կապ չունեն,ես իմ դուրս գալուց հետո հայտարարեցի,որ ինձանից հետո այս նոր Երկրապահը չեմ ընդունում,որովհետև սկսեցին այնտեղ վկայականներ վաճառվել,դա առիթ դարձավ,որ ես իմ գործունեությունը Երկրապահում դադարեցնեմ:

-Առանձին միավորում ստեղծեցի՞ք:

-Միշտ ավելորդ եմ համարել այլ միավորումները,ավելորդ մասնատումները, առանց այդ էլ մեր ազգը ընդունակ է՝ես,որդիս ,կինս ստեղծենք քաղաքական կուսակցություն և մղվենք առաջ:

-1995-1996 թվականներից ձեր խնդիրը ղեկավար կազմի հետ է եղե՞լ:Մտածո՞ւմ եք ղեկավար կազմը գնաց,Մանվել Գրիգորյանը …

-Իմ խնդիրը մինչև Մանվելն է եղել, 1995 –ին Մանվելը այնտեղ չի եղել:

-Վազգեն Սարգսյանի՞,ինչ խնդիր է եղե՞լ:

-Վազգեն Սարգսյանի և մյուսների հետ էր,խնդիրը զուտ աշխատանքային ,կազմակերպման առումով էր:

-Վազգեն Սարգսյանի օրոք սկսեցի՞ն անդամատոմսեր վաճառել:

-Վազգեն Սարգսյանի օրոք,այո,վաճառվում էին 10 դոլարի սահմաններում…

-Գիտե՞ք չէ ՝ինչ հայտարարություն եք անում:

-Անձամբ Վազգեն Սարգսյանը չէր վաճառում,վաճառում էին ԵԿՄ-ում աշխատող մարդիկ,ովքեր …

-Դուք գանացիք Վազգեն Սարգսյանին այդ մասին ասացի՞ք:

-Ես ոչ մեկին այդ մասին չեմ ասել,ես մի անգամ հարսանիքի էի մասնակցում, այդ ժամանակ,պատերազմի չմասնակցած մեկը իմ դեմ վկայական դրեց ու ասաց,որ դուք վկայական չէիք տալիս,ձեռք չբերեցի՞:

-Ու դուք դա տեսաք,զայրացած,որոշեցիք ,որ այլև Երկարապահի հետ գործ չեք ունենալու,հեռացա՞ք, թե այլ հարցեր էլ կային:

-Ավելին իմացողներ չեն կարող լինել,որովհետև բոլորից ավելին ես գիտեմ, որովհետև այն գործունեությունը,որ ես եմ ծավալել,ես գիտեմ:Խնդիրը զուտ կազմակերպչականն էր,անհատների ,չկռվածների գրանցվելու:

- Նույն ձևով շարունակվո՞ւմ էր, Վազգեն Սարգսյանից հետո գնայիք:

-Այս վերջում լրիվ այլանդակություն էր,չես համեմատի:Իմ ժամանակ գոյություն ուներ երկրապահ ՝մարդ ,ով անցել է պատերազմ,քվերակելու,ձայնի իրավունքով:Իսկ այն մարդիկ,որոնք օգնել էին կռվող ջոկատներին,արդեն ԵԿՄ վաչություն ստեղծելու ժամանակահատվածում, այդ մարդիկ երբեմն դառնում էին անդամներ՝առանց քվերակության,ձայնի իրավունքի:Այդ տարբերանիշը միանգամից ոչնչացվեց,որն էլ բազում տղաների մոտ զայրույթ առաջացրեց,ոն՞ց,մենք կռվենք,սրանք գան մեզ հետ քվերակեն:

-Իրենք էլ օգնել են,աջակցել են:

-Որոշում ընդունվեց,որ լինի երկու տեսակի վկայական.վկայական 1՝տրվում է պատերազմի մասնակցին,ով կռվել է զենքի տակ,վկայական 2՝տրվում է պատվավոր անդամի կարգավիճակով՝առանց քվերակելու իրավունքի:

-Այս տարիների ընթացքում իրենց հետ որևէ առնչություն ունեցե՞լ եք,թե ոչ:

-Գործնական ոչ մի առնչություն,մասնակի եղել են:Ինձ հետ,տղաների հետ կապված հարցերում,որ դիմել են ,ամեն կերպ փորձել են աջակցել,եթե չեմ կարողացել օգնել,աշխատել եմ չխանգարել:

-Համագումարը կայացավ,կա նախագահ,մինչ այդ խորհուրդը կազմված էր 185 անդամից,հիմա 25 հոգի են,և նրանք ընտրեցին ԵԿՄ վարչության ղեկավարի՝Սասուն Միքայելյանին:Ինչի՞ն եք դեմ:

-Ես որպես գրանցված թեկնածու և իմ համախոհները, ովքեր Երկրապահում գրանցված չեն,արդեն համակերպվել էին այն մտքի հետ,որ պետք է ետ վերդառնային Երկրապահ ,նորից իրենց անցյալի անունը վերականգնեին,որպեսզի ապագա սերունդների դեմ Երկրապահ պատերազմի մասնակցած ազատամարտիկը գլխիկ,որ ման չգա:

-1 տարի է անցել,այս ժամանակահատված բավարա՞ր չէր,որ դուք գնայիք,ասեիք ,որ ուզում ենք դառնալ ԵԿՄ անդամ:

-Եթե ժողովները կայանում էին գաղտի,թաքուն կարգավիճակներում,իրենք պարտավոր էին ինձ հրավիրելու:

-Իրենք ասում են՝դուք ԵԿՄ անդամ չեք,մասնակիցը մի բան է,անդամն՝այլ:

-Ինչ կապ ունի,ես արդեն թեկնածու եմ,ես միության անդամ եմ,ես դուրս չեմ եկել:

-Իրենց հետ խոսեցի,ասացին՝ինքը մասնակից է,դրանք տարբեր բաներ են:

-Երբ իրենց մոտ լինում է ընդլայնված ժողով,այս կամ այն մարդկանց հրավիրում են,մարդիկ,ովքեր Երկրապահի անդամ են,և առաջին անգամ ժողովրդի են հրավիրվում,կազմակերպվում են թաքուն ժողովներ…անուններ չեմ կարող ասել,իրենք լավ գիտեն:

-Ով է դա արե՞լ :

-Ես նախկինի մասին չեմ խոսում,ես այս պայքարի ժամանակահատվածն եմ ասում, Մանվել Գրիգորյանի թիմն է, այսօրվանից նոր մենք կարող են խոսել նոր թիմի մասին,բայց մինչև համագումարը նրա թիմն էր:

-Ի՞նչ էին անում:

-Ես չեմ մասնակցել,երբ մենք Էջմիածնում նոր խորհուրդ ձևավորեցինք,խորհրդի նախագահ Գագիկը համախոհներով գնաց Արայիկ Կետիկյանի մոտ,որպեսզի վերահաստատվի ,որ ժողովը կայացել է,նոր խորհուրդը ստեղծվել է,այնտեղ մի բառով ասում են՝Արոյի մարդիկ են:Ինչ է նշանակում Արոյի մարդիկ…և չհաստատվեց այդ տղայի նախագահ լինելը առաջ, այսօր,վաղը չգիտենք ում կդնեն:Իրենց մոտ «Մանվելիզմի» գաղափարախոսությունը գործեց ընդհուպ համագումարի ժամանակ:

-3 անուն է մնացել՝Արայիկ Կետիկյան,Ղուկաս Ուրիխանյան,Վահան Պետրոսյան:

-Իմ ժամանակով ,եթե ես լինեի միության նախագահ,ինձ մոտ չէր լինի Արայիկ Կետիկյանը,որպես պատերազմին մասնակցություն չունեցած անհատականություն:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3756 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ մոտ 4000–ից ավելի խոտի հակերում առաջացած կրակը տեսանելի (video) Նոր մանրամասներ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից Ու՞ր է 10 հազար դրամը, ու՞ր են թանկացումները․ Գեղամ Մանուկյանը մերկացնում է Փաշինյանի բլեֆը (video) 2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներին (video) Վանաձորում 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն Մեկ ուրիշը վիրավորվել է Փաշինյանի փոխարեն եւ «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը ձերբակալվել է Դուք էս աղբը նայեք․ կատաստրոֆիկ վիճակ է․ Էդուարդ Հայրումյան (video) 10 հազար դրամը կփրկի՞ Փաշինյանի կառավարությանը (video) Հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը․ բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո» Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020թ.-ին Բաքվում ասում՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց. Էդուարդ Շարմազանով Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․ Աբրահամյան ԿԳՄՍՆ-ից հորդորում են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել. Հրապարակ «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Ազատվեցին, բայց… մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի. «Հրապարակ» Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվող. Ժողովուրդ 12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ» Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է. «Հրապարակ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am