«Սպայկան» լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ ազատ է մտնել շուկա . Գեղամ Գեւորգյան (video)

««Սպայկա» ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ ազատ է եւ կարող է մտնել շուկա։ Տնտեսությունը մի ընկերությունից չպետք է կախված լինի : Նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրված է, որ մենք պետք է ստեղծենք առնվազն 4 նման լոգիստիկ կենտրոններ եւ գյուղատնտեսական բորսա, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել թե՛ խաղացողներին, թե՛ շուկաները, որը նմանատիպ դեպքերից մեզ հետ կպահի, որովհետեւ միայն «Սպայկան» չէ, կարող է շուկաները փակվեն, կարող են այլ հանգամանքներով ընկերությունները չցանկանան աշխատել, չի կարող տնտեսությունը կախված լինեն մեկից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ խոսելով «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորումից հետո մթերման դադարեցման հնարավորության մասին։
«Մենք ոչ միայն «Սպայկայի», այլ բոլոր մթերողների ու արտահանողների հետ ենք հանդիպում, աշխատանքներ տանում։ Այս պահին դեռեւես լուրջ անհանգստացնող բան չկա, քանի որ «Սպայկան» իր հայտարարության մեջ ասում է՝ ոչ թե չեն մթերի, այլ որ եթե ֆինանսական միջոցների խնդիր լինի։ Մենք բոլոր մթերողներին ֆինանսական միջոցներ ենք տրամադրում, բոլորին անխտիր, որպեսզի գնան պայմանագիր կնքեն, բայց հիմա չգիտենք, թե գյուղացիները ինչու չեն կնքում։ Մենք այս պահին ունենք լուրջ ֆինանսական ռեսուրսներ եւ բոլորին կարող ենք տալ։ Այսինքն՝ ցանկացած մթերող գնում է բանկ, ֆինանսական կառույց եւ վերցնում է այդ ֆինանսական ռեսուրսը»,-հարցին,թե «Սպայկան» դադարեցնում է մթերումները,պատասխանեց Գրիգորյանը:
Գեղամ Գեւորգյանը նշեց, որ իրեն տեղեկություններ են հասնում, որ գյուղացիները պայմանագիր չեն կնքում. «Ինձ մթերողներն ասում են, որ գյուղացիները խուսափում են պայմանագիր կնքել։ Պայմաններն ավելի շահավետ են, քան անցյալ տարի։ «Սպայկայի» հետ գործընթացից դեռ որեւէ գյուղացու վրա անդրադարձ չի եղել։ Ֆինանսական ռեսուրսն եք ասում, նորից ասում եմ, ֆինանսական ռեսուրսներ տրամադրել ենք բոլորի համար։ Պետք էր դիվերսիֆիկացնել, լոգիստիկ կենտրոնի համար փող ենք բերել, մեծ բորսայի համար փող ենք բերել։ Մի օրում այդ ամեն ինչը չէինք կարող սարքել, մեզ մի տարի ժամանակ պետք է»։

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am