Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Իտալիայի խորհրդրանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։
Նա Twitter-ի էջում այդ թեմայով գրառում է կատարել.
«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և սերմանում նոր թշնամություն։ Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պոպուլիզմին աջակցող այս մոտեցումը, որը նաև անտեսում է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր նախագահի կոչը»։
Հիշեցնենք, որ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը