Ինչո՞ւ է ստում Հատուկ քննչական ծառայությունը

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ դատական նիստի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, վերջինիս փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը մասնավորապես ասաց, որ այս պահի դրությամբ 2-րդ նախագահին չի կարող տեսակցել տղաներից մեկը՝ Սեդրակ Քոչարյանը, և փոքր երեխան՝ թոռնիկը։ Մնացած հարազատները կարողանում են տեսակցել։

Այս խնդրի առնչությամբ 168 ժամը  երեկ երեկոյան զրուցեց Հայկ Ալումյանի հետ, ով կրկին վերահաստատեց, որ «2019թ. ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի մանկահասակ թոռնիկին թույլ չեն տվել Քրեակատարողական հիմնարկում տեսակցել պապիկի հետ, և մինչ օրս թույլ չեն տվել, և դա փաստ է, որը կարող են հանգամանորեն ստուգել։ Այդ օրը նրանք գնացել են, սակայն թույլ չեն տվել տեսակցությունը»:

Մենք կապ հաստատեցինք նաև Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հետ, որտեղից մեզ պատասխանեցին, թե «Նման բան չկա, տեսակցությունը թույլատրված է։ Թոռնիկին տեսակցելու համար դիմել են, և թույլատրել ենք»:

Սա նշանակում էր, որ այդ դեպքում ուրեմն քրեակատարողական հիմնարկը չի թույլատրել երեխայի մուտքը հիմնարկ, սակայն երեկ` ուշ երեկոյան, Քրեակատարողական հիմնարկից մեզ տեղեկացրին, որ երեխան մուտքի թույլտվություն չի ունեցել. բոլոր այն անձինք, ում անունները եղել են Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու թույլտվություն ունեցող անձանց ցանկում, տեսակցել են ՀՀ 2-րդ նախագահին: Երեխան տեսակցելու թույլտվություն չի ունեցել:


Երեկ սակայն, armtimes.com կայքը «Ռոբերտ Քոչարյանը տեսակցել է իր 2.5 տարեկան թոռնիկի հետ. Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը հակադարձում է պաշտպանին» վերնագրով հարցազրույց հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի հետ, ով հերքել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրեբլյանի երեկ արած այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմինը արգելել է Քոչարյանին տեսակցել թոռնիկի հետ:

««Չգիտեմ՝ ինչից է վերցրել Արամ Օրբելյանը, որ նման ստահոդ հայտարարություն է կատարել: Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ վերցնելուց հետո որոշում է կայացվել արգելել տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների, այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: Դա կապված էր սույն քրեական գործի լրիվության, օբյեկտիվության և բազմակողմանիության հետ՝ նկատի ունենալով, որ տվյալ տեսակցությունները կարող են բացասաբար անդրադառնալ քրեական գործի քննության վրա և քննության շահերից ելնելով՝ նման որոշում էր կայացվել:

Արամ Օրբելյանն ասում էր՝ Մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում այն մասով, որ ուղղակիորեն դիմել են վարույթն իրականացնող մարմնին և վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել»,- ասաց Հրաչ Մուշեղյանը՝ հավելելով, որ դատական նիստի ընթացքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել և հաջորդ օրը իր կողմից որոշում է կայացվել և տեսակցությունների արգլեքն այդ մասով վերացվել է. «Երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանի հետ»,- հավելեց քննչական խմբի ղեկավարը»:

Սա հատված էր armtimes.com կայքի հրապարակած հոդվածից, որում ակնհայտ է հոդվածի վերնագրի հետ բովանդակային հակասությունը, քանի որ «Երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանի հետ»-ը բոլորովին էլ չի նշանակում, որ երեխան արդեն տեսակցել է պապիկին:

Այսօր առավոտյան սակայն, ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը դիմել էր Քոչարյանների ընտանիքին։ Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զարուհի Քոչարյանը, նրանց հետ զրույցում տարակուսանք էր հայտնել Մուշեղյանի հայտարարության կապակցությամբ։ «Ինքս ներկա եմ եղել այդ պահին, երբ արգելվեց երեխայի մուտքը այն պատճառաբանությամբ, որ չկա քննիչի համապատասխան թույլտվությունը։ Ստիպված եղա որդուս տուն ուղարկել և տեսակցության մտնել առանց նրա»,- պատմել էր Զարուհի Քոչարյանը։

Ցավալի է, բայց կարծես թե երկրի նախաքաննական կարևորագույն մարմիններից մեկը սուտը դարձրել է գործելաոճ:

Թեպետ եթե ՀՔԾ պետը ի լուր աշխարհի հայտարարում է, թե բացահայտված է Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի սպանությունը, հայտնի է կատարողը, մասնավորապես` «2008 թ. մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ են, և այսօր իրենք կարող են հայտարարել, որ վերջինս սպանվել է հատուկջոկատայինների կողմից, ինչը փաստող հստակ ապացույցներ գոյություն ունեն», ու մինչ այսօր` հայտարարությունից 7 ամիս անց, հայտնի չէ սպանություն կատարողի անունը, արդեն հասկանում ես, որ այս կառույցից դժվար է հավաստի ինֆորմացիա իմանալ:

Չենք ուզում հավատալ, թե երեխային պապիկի մոտ չթողնելը ՀՀ 2-րդ նախագահի հանդեպ վրեժի դրսևորման ևս մեկ տարբերակ է, որովհետև չենք ուզում հավատալ, որ այդ գործում ՀՔԾ-ն կարող էր երեխային օգտագործել, միգուցե ընդամենը թերացման հետևանք է, սակայն անհասկանալի է, թե ինչու են դա էլ փորձում բարդել այլ գերատեսչությունների վրա:

դիտվել է 1060 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am