Իմ երկրում ես ապրում եմ կիսապատանդի կարգավիճակով. Անձնագիրս առգրավված է. Ալեք Ենիգոմշյանի ահազանգը

Իմ երկրում ես ապրում եմ կիսապատանդի կարգավիճակով: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ցավում եմ, որ պետական գերիշխանության, անվտանգության եւ ներքին արդարության ասպարեզներում մեր երկրի ու ժողովրդի դիմագրաված լրջագույն եւ բազում խնդիրների առկայության պայմաններում ստիպված եմ բարձրաձայնել դրանց համեմատությամբ շատ անկարեւոր, անձնական բնույթի մի հարցի մասին:

Խնդիրը վերաբերվում է հակաիրավական նախկին վարչախմբի դեմ ժողովրդի ընդվզումից ու տարած հաղթանակից մեկ տարի անց «իրավապահ» մարմինների շարունակվող հակաիրավական գործունեությանը:

ՀՀ գործադիր իշխանությունների մաս կազմող ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ինչպես նաեւ ՀՀ Դատախազության հակաիրավական կամայականությունների պատճառով ես, Ալեք Ենիգոմշյանս (անձնագրային տվյալներով` ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույան), արդեն ավելի քան երկուսուկես տարի իմ երկրում պահվում եմ փաստացի կիսապատանդի վիճակում:

27 հուլիսի 2016 թ. ինձ առաջադրվել է շենք-շինությունների զավթման օժանդակության մեղադրանք: Ինձ համար աներկբա է, որ մեղադրանքը բացարձակապես անհիմն է եւ շինծու, եւ ունեցել է բացառապես քաղաքական շարժառիթներ: Բայց նշածս հակաիրավականությունը դրան չի վերաբերվում:

 Մեղադրանքը ներկայացվելու օրվանից անցել է մոտ 1000 (հազար) օր, եւ իմ «գործը» դեռեւս գտնվում է «նախաքննության» փուլում: Եվ սա այն դեպքում, երբ հազարապատիկ ավելի բարդ ու խճճված գլխավոր գործի` «Սասնա ծռեր» խմբավորման գործողության նախաքննությունն ավարտվել է 8-9 ամսում:

Իրականում այս 1000 օրերի ընթացքում ոչ մի նախաքննություն չի ընթացել եւ ես թեկուզ մեկ անգամ հարցաքննության չեմ հրավիրվել:

Փոխարենը՝ այս ամբողջ ընթացքում իմ անձնագիրը մնացել է առգրավված եւ իմ բանկային հաշվեհամարների ու անշարժ գույքի նկատմամբ կալանք է կիրառված: Նշեմ, որ ես ոչ աշխատավարձ եմ ստանում, ոչ էլ թոշակ եւ իմ բանկային հաշիվը եղել է ապրուստի իմ միակ աղբյուրը:

Իմ նկատմամբ մեղադրանքի պահպանումը, տեղի չունեցող «նախաքննության» հավերժացումը, անձնագրի առգրավման ու միջոցների նկատմամբ կալանքի անժամկետ պահպանումն այլ կերպ չեն կարող բնութագրվել, քան իրավունքը պահպանելուն կոչված մարմինների կողմից հակաիրավական գործունեություն եւ քաղաքացուն կիսապատանդի վիճակում պահելու փաստ:

Այդ հակաիրավական գործունեության հեղինակներն են ՀՀ ՀՔԾ-ն եւ ՀՀ Գլխավոր Դատախազությունը: Առաջինը` որովհետեւ իմ «գործը» գտնվում է նրա վարույթում, երկրորդը` որովհետեւ անցնող երեսուներկու ամիսների ընթացքում յուրաքանչյուր երկու ամիսը մեկ դատախազությունը ՀՔԾ քննիչին թույլ է տվել երկարացնել «նախաքննության» ժամկետը:

Ս.թ. մարտի 6-ին ես դիմում եմ ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, պահանջելով վերջ տալ խեղկատակությանը եւ քննությունն ավարտել ու գործն ուղարկել դատախազություն, որպեսզի ի վերջո կայանա դատական գործընթաց: Մարտի 18-ին նույնաբովանդակ գրությամբ դիմել եմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Երեկ, 2019 թ. ապրիլի 10-ին, ստացել եմ իմ «գործով» ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանի 5 ապրիլի թվակիր գրությունը, որտեղ նա ինձ ոչ ավել ոչ պակաս հաղորդում է, թե «քննությունը» շարունակվում է:

Ես կասկած չունեմ, որ իմ դիմումի «պատասխանի» բովանդակությունը նույնն էր լինելու, եթե այն ստորագրած լիներ ոչ թե Էդիկ Հակոբյանը, այլ ՀՔԾ մեկ այլ պաշտոնյա:

Բայց առնվազն տարակուսանք է առաջացնում այն իրողությունը, որ ՀՔԾ-ն իմ դիմումին պատասխանելու պարտականությունը հանձնել է նույն այն անձին, ում հանցավոր անգործունեության դեմ է ուղված եղել իմ բողոքը:

Բայց սա դեռ երեւույթի մի կողմն է:

Մյուս, ավելի հրեշավոր կողմը պարզ է դառնում, եթե հիշենք, թե ո՞վ է ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Հակոբյանը:

Էդիկ Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի գլխավոր դահիճն է:

Փաստորեն, նախկին վարչախմբի ամենակեղտոտ գործերի կատարածուները շարունակում են մնալ իրենց պատասխանատու պաշտոններում: Ավելին՝ շարունակվում է նրանց վստահվել կարեւորագույն նշանակություն ներկայացնող գործերի քննությունը:

Արդարեւ, նույն Էդիկ Հակոբյանը ներկայումս մաս է կազմում 2008 թ. մարտի 1-ի գործով քննչական խմբին: Ինչ խոսք, այդ գործով բազմակողմանի, լրիվ, առարկայական, մանրակրկիտ, խղճամիտ եւ արդար քննությունը կարելի է երաշխավորված համարել ... :

Ակնհայտ է, որ վերոգրյալի պատասխանատուները ՀՀ «անկախ» դատական իշխանությունները չեն, այլ գործադիր իշխանության մաս կազմող «իրավապահ» մարմինները:

Այդ դեպքում ի՞նչ է գործադիր իշխանության ղեկավարության դիրքորոշումն այս ամենի նկատմամբ:

 

դիտվել է 410 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am