Նարինե Թուխիկյանի սենսացիոն հայտարարությունը. նոր սպառնալիք

Վարչապետ դառնալու առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ առիթներով բազմիցս է հայտարարել Ռռուսաստանի,ինչպես նաեւ անձամբ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած փայլուն հարաբերությունների մասին: Չնայած մյուս կողմից մենք բոլորովին հակառակ պահվածք ենք տեսել, նույն ՀԱՊկ-ի նախագահությունից զրկել, ռուսական ռազմաբազայի առանց զգուշացնելու զորավարժություններ Շիրակի մարզի գյուղերում, տնտեսական կապիտալի հետ կապված խնդիրների առաջացում, Ռոբերտ Քոչարյանին ուղղված ծննդյան եւ այլ շնորհավորանքներ, փոխարենը զրո վերաբերմունք իշխանությունների նկատմամբ:

Այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը անցած տասը ամիսներին մի քանի անգամ հայտարարել է հայ-ռուսական <<փայլուն>> հարաբերությունների մասին: Խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստան կատարած հերթական այցի ընթացքում նա անգամ չթաքցրեց հրճվանքը, որ հաճախակի է լինում այդ երկրում.« Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանավակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարներից եմ, ավելի կոնկրետ` ես ղեկավարների եռյակում եմ: Վստահ եմ, կարծում եմ` դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի: Հույս ունեմ, որ նաև կզարգանա: Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ ուրախալի կլինի»,- հույս հայտնեց նա:
Եւ ահա, այսպիսի << փայլուն>> հարաբերությունների պայմաններում Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավորը սենսացիոն հայտարարություն է անում, որը ոչ այլ ինչ է, քան անարգանք Ռուսաստանի նկատմամբ:
ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել է Ռուսաստանյան որոշ հեռուստաընկերությունների՝ Հայաստանում հեռարձակման խնդրին: Մասնավորապես, «Ռոսիա» պետական ալիքը պատգամավորի կարծիքով եթեր է հեռարձակում ակնհայտ հակահայկական ուղղվածությամբ հաղորդումներ, որոնք հայերի հանդեպ ատելության կոչ են անում։Նարինե Թուխիկյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրել է, թե կարելի՞ է արդյոք սահմանափակել կամ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։
«Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար», -պատասխանել է Տիգրան Հակոբյանը, նշելով, որ շատ երկրներ, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, արդեն իրականացրել են այդ գաղափարը, բայց դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել։ «Պատրա՞ստ ենք արդյոք մենք գնալ դրան եւ վճարել նույն գինը, ինչ այդ երկրները։ Չէ՞ որ նրանք զրկվել են իրենց տարածքի մի մասից։ Գուցե կգա ժամանակը, երբ մենք կհայտնվենք ավելի նպաստավոր վիճակում եւ կկարողանանք իրականացնել այդ գաղափարը, բայց հիմա դրա իրականացումը ցանկալի չէ», -իրավացիորեն նկատել է Տիգրան Հակոբյանը:

Հիմա, իսկապես, հետաքրքիր է, այս հայտարարությունը պատգամավորն ինքնուրույն է արել, թե համաձայնեցրել է վարչապետի հետ, հակառակ պարագայում իշխող ուժը այսպիսի սենսացիոն հայտարարությամբ նոր սպառնալիք է իր գլխին կախում:

Անի Սահակյան

դիտվել է 4362 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am