Տուգանք, թե՞ ազատազրկում․ Դավիթ Անանյանը ճիշտ կանի, եթե Նիկոլ Փաշինյանի հրահանգն անտեսի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիիթ մաքսատան նյարդային պոռթկումը՝ մաքսավորներին աշխատանքից ազատելու վերաբերյալ, բացի հանրային տեսարանից, մեր երկիրի համար կարող է նաև իրավական պատուհաս դառնալ։
Պետության ղեկավարի նախանձախնդրությունը՝ պաշտպանել ՀՀ պետական դրոշը, իբրև գաղափար, ինչ խոսք դրական է։ Երբ վարչապետ Փաշինյանը հրահանգում էր դիմումը գրել և գնալ, հավանաբար մտքով չէր անցնում, որ ինքը դրա իրավունքը չունի։ Ի վերջո, այս երիտասարդի աշխատանքից ազատումը իրավական ի՞նչ ձևակարպում պետք է ստանա․ մարդն աշխատանքի ընդունվում և ազատվում է ոչ թե բանավոր հրահանգով, այլ Աշխատանքային օրենսգրքով։ Աշխատանքային օերսնգրքի ո՞ր կետը պետք է հիմք ընդունել՝ կեղտոտված դրոշի համար մարդուն աշխատանքից ազատելու համար։ Եթե վարչապետին հունից հանել է դրոշի նկատմամաբ անհարգալից վերաբերմունքը, ապա թույլ տվել տեղեկացնել, որ այդ արարքի համար ՀՀ Աշխատանքային օերնսգրքում որևէ կարգավորում նախատեսված չէ, փոխարենը ՀՀ քրեական օրենսգրքի 331 հոդվածը սահմանում է.
«ՀՀ զինանշանը, ՀՀ պետական դրոշը, ՀՀ պետական օրհներգը, ինչպես նաեւ այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուր հիսունապատիկի չափով, կամ կալանքով ՝մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կարող էր լավագույն դեպքում հրահանգել, որ
պետական խորհրդանիշներն անարգելու փաստի առթիվ հարուցվի քրեկան գործ և մեղավորները պատժվեն։ Սա կլիներ միանգամայն օրինական իրավական քայլ՝ ի պաշտպանություն ՀՀ պետական դրոշի։ Բայց մաքսավորին հրապարակավ վիրավորելու և նրան աշխատանքից ազատելու իրավասություն վարչապետը չուներ։ Մաքսատան աշխատողի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունն իր պաշտոնին որոշում է նրա անմիջական ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանի Նորգավիթի մաքսատան աշխատողների անմիջական ղեկավարը չէ, նրանց անձամբ աշխատանքի չի ընդունել, հետևաբար նաև չունի ազատելու լիազորություն։ Նման լիազորություն ունի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով սակայն, կարծես թե մտադրություն չուներ ազատել իր աշխատողին։ Նկատենք նաև, որ վարչապետը համարվում է Դավիթ Անանյանի անմիջական ղեկավարը, նրան անձամբ է նշանակել պաշտոնի և ունի լիազորություն ազատել աշխատանքից։ Որպես համակարգի պատասխանատու Փաշինյանը հանգիստ կարող էր պատժել ու պաշտոնանկ անել Անանյանին, բայց ոչ երբեք մաքստան շարքային աշխատողին։
Արդեն հայտնի է, որ երիտասարդ աշխատողը ազատման դիմում է գրել։ Բայց, եթե նա որոշի դիմել դատարան՝ հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ճնշում է գործադրվել, ինչի հետևանքով ստիպված է եղել ազատման դիմում գրել, ապա վստահաբար, նա այդ գործը կշահի։ ՀՀ դատարանները վարչապետին դատապարտելու և մեղավոր հռչակելու համարձակություն, հավանաբար, չեն ունենա, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այս գործի հաղթանակը երաշխավորված է։
Այնպես որ Դավիթ Անանյանը ճիշտ կանի, եթե անտեսի Նիկոլ Փաշինյանի հրահանգը և այս երիտասարդին չազատի աշխատանքից։ Դա բխում է առաջին հերթին մեր պետության, ապա նաև Նիկոլ Փաշինյանի ու անձամբ Դավիթ Անանյանի շահերից։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4493 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am