«Ձգվեք», ձեզ ազատելու քաղաքացիների հերթն է գալու

Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը մտահոգությունների, եթե կուզեք վախենալու տեղիք է տալիս։

Նա այնպիսի կտրուկ դատողություններ է անում, այնքան երկակի ստանդարտներով է առաջնորդվում,իսկ վերջերս էլ այնպիսի անհարգալից պահվածք է դրսեւորում ՀՀ հպարտ քաղաքացիների նկատմամբ, որ ակամայից մտածում ես, որ վարչապետը ինչ-որ անհասկանալի տագնապներ է երբեմն-երբեմն ունենում եւ չի կարողանում ինքնատիրապետել։ Հատկապես ցնցող էր Նորագավիթի մաքսատուն նրա այցելությունը, թե ինչպիսի ցասումով էր նա պահանջում շարքային աշխատողից իրեն «ձգված» դիմավորել։ Նույնիսկ Ստալինը հրապարակավ այդպիսի կոշտ պահվածք չի դրսեւորել եւ հարցերը լուծել է փակ սենյակներում։ Սակայն ժողովրդի վարչապետը բոլորի աչքի առաջ անարգում է իր քաղաքացուն այն դեպքում, երբ դրանից րոպեներ առաջ պաշտպանում էր տրանսգենդերի իրավունքները ու հուզախառն հարցադրումներ ներկայացնում՝ տրանսգենդերը մարդ է, թե մարդ չէ, մենք որպես պետություն պետք է ապահովենք իր իրավունքները, թե ոչ։ Հիմա պարոն վարչապետ մաքսատան աշխատակիցը ամեն ինչից զատ՝ մարդ է, թե մարդ չէ՞, կարելի էր նրան իր կանգնած ձեւի համար այդ օրը գցել ու ազատել աշխատանքից։

Իսկ թվ է ձեր պահվածքի համար պատասխան պահանջելու, ձեր թույլիկ, ուսերը կապ քայլվածքի, ի վերջո, դուք այս պետության ղեկավարն եք ու հպարտ քաղաքացիներն էլ կարող են նույն պահանջները ձեր առջեւ դնել ու ասել, օտար պետություններում մեր ղեկավարը պետք է արժանապատիվ կեցվածքով հանդես գա։ Իսկ Ալիեւի հետ Վիեննայում կայացած հանդիպումը մոռացե՞լ եք, դիլխոր, կծկված նստել էիք իր հպարտության մեջ քթի տակ քմծիծաղ տվող Ալիեւի կողքին։ Ի վերջո, հասկանում եք, որ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։

Բումերանգի էֆեկտը միշտ գործել է ու գործելու է անկախ իշխանության թավիշից ։ Եթե այսօր մաքսատան աշխատակցի մասնագիտականները ձեզ չեն հետաքրքրում ու նրա աշխատել-չաշխատելու հարցը որոշում եք դրոշով կամ իր կանգնած դիրքով, ապա վաղը կարող է նույն զենքը ձեր դեմ ուղղվել եւ ժողովուրդը ձեզ հեռացնել պաշտոնից միայն ու միայն այն բանի համար, որ հեչ «սիմպատիչնի» չեք, ուսերը կախ եք քայլում, առավել եւս դրոշից գուլպաներ եք հագնում,դրոշը ոտատակ տալիս։ Եւ ուրեմն, ժամանակն է սթափվելու եւ իրական խնդիրների ետեւից գնալու, թե չէ այդպիսի տեսարաններ Հայաստանում նախկինում այնքան են տեսել, որ հիմա գիտեք, թե դրանց հերոսները որտեղ են։

Նրան էլ պարբերաբար շոուներ էին բեմադրում, բռնում «փոքր ձկներ», իսկ վերջում իրենք երկու ոտքով ընկան թակարդը։

Անանյանին, Մաշադյանին թողած աշխատանքից ազատում եք նրանց ենթականերին, ինչի՞ համար, որ տարածքում բիչոկ եք գտել, ձեզ ձգված չեն դիմավորել ու դրոշն էլ պատին հենած եք գտել։

Անի Սահակյան

 

դիտվել է 3053 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am