Անդրանիկ Քոչարյանի սենսացիոն հայտարարությունը ի՞ր, թե՞ Փաշինյանի կարծիքն է

Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից հետո հայ–ռուսական հարաբերություններն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով վատացել են։

Վարչապետ Փաշինյանի ու նախագահ Պուտինի հարաբերությունները ֆորմալ ու արարողակարգային բնույթ են կրում, ինչը նոնսենս է ռազմավարական դաշնակիցների պարագայում։

Փաշինյանը խնդիրներ է ստեղծել նաև ՀԱՊԿ–ում, ինչը ևս հայ–ռուսական հարաբերությունների վրա դրականորեն չի կարող ազդել։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները «նախկին կյանքում» եղել են Հայաստանում հակառուսական քարոզչության առաջամարտիկները, արևմտամետության ջատագովներն ու ԵԱՏՄ–ի քարկոծողները։ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, նույնիսկ որոշման նախագիծ էր ներկայացրել ԱԺ՝ ՀՀ–ի՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին։

2018–ի ապրիլ–մայիսի քաղաքական գործընթացներից հետո նոր իշխանությունները, պատկերավոր ասած, որդեգրեցին «А теперь я Наташа» քաղաքականությունը։ Փաշինյանը դարձավ հայ–ռուսական հարաբերությունների խորացման ջատագով, իսկ նրա պաշտոնյա թիմակիցները «մոռացան», որ ժամանակին գրանտներ են ստացել ՌԴ–ին հայհոյելու համար։ Հակառուսական քարոզը Հայաստանում 2018–ի մայիսից հետո գրեթե կանգ առավ, բայց բուն հակառուսական գծի մարդիկ հայտնվեցին պետության ղեկին, այսինքն՝ իշխանության ֆասադը դարձավ ոչ հակառուսական, իսկ ահա շարժիչը՝ հակառուսական։

Ու թեև Փաշինյանը հայտարարում է, որ հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են, սակայն իրականությունն այլ է։

Հայ–ռուսական հարաբերությունների վրա բացասաբար են ազդում ՀՀ իշխանությունների քայլերը (Ռոբերտ Քոչարյանի կալանավորում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ քրգործ և այլն)։

Փաշինյանենք հրապարակավ հայտարարում են, որ ՌԴ–ի հետ կապերի խորացման ու Պուտինի հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակիցներ են, սակայն «տակից» շարունակում են հակառուսական քարոզը։

Վերջերս լուր տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ։ Այդ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, շոշափվել է նաև 1999թ. հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչության թեման։ Ներկաները հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ու Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվել են, թե արդյոք լինելո՞ւ է բացահայտում Վազգեն Սարգսյանի ու մյուսների սպանության պատվիրատուների մասով։

Անդրանիկ Քոչարյանն այդ հարցին սենսացիոն պատասխան է տվել։ Նա, ըստ մամուլի հրապարակումների, հայտարարել է, որ «Հոկտեմբերի 27»–ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է։ Ըստ Փաշինյանի թիմակցի՝ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով:

Երբ Փաշինյանի «նեղ կռուգի» մարդը նման հայտարարություններ է անում, ապա հասկանալի է, թե իրականում ինչպիսին են հայ–ռուսական հարաբերությունների մասին Փաշինյանի հայտարարությունները և դրանց անկեղծության մակարդակը։

Ի դեպ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ 2016–ի ապրիլյան պատերազմի հետևում Ռուսաստանն է կանգնած, ու Կրեմլն է հրահրել պատերազմը, որպեսզի Ադրբեջանին մտցնի ԵԱՏՄ։ Հիմա նման բաներ չի ասում, բայց ՀՀ անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող հայ–ռուսական հարաբերություններին հարվածող քարոզչական շարժիչը, փաստորեն, չի անջատել։

Կորյուն Մանուկյան

7or.am/

դիտվել է 5049 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am