«Մարտի 1»–ի գործը՝ իշխանության կոկորդին

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք «կարելով» ու «հեռախոսային արդարադատության» միջոցով նրան կալանավորելով՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի խնդիր էր լուծում, որոնցից հիմնականներն են՝

1. Ձերբազատվել 2008թ. մարտի 1–ի 10 զոհի համար հոգեբանական խնդիրներից։

Փաշինյանը մեղքի զգացում ունի և բեռ է զգում իր վրա՝ կապված 10 զոհի հետ։ Նա «Մարտի 1»–ի գործով դատապարտվել է և հիմա ուզում է մաքրվել։ Գործի վերաբացումը և ուղղորդված քննությունը նպատակ ունեն ձեռքերը լվանալ սեփական արարքներից։

«Ժողովրդի վարչապետը» ներսից գիտի, որ զոհերի հարցում նաև իրենց հսկայական պատասխանատվությունը կա, հատկապես որ Լևոն Տեր–Պետրոսյանին մարտի 1–ից սկսած՝ արդեն ձեռնտու էին զոհերը, քանզի միայն զոհերի հարցը շահարկելով նա արդյունքի հասնելու հնարավորություն կստանար։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը բախումների ժամանակ ցուցարարներին ոգեշնչում էր ու հայտարարում, որ այսօր պետք է վերջացնել։ Իրենք հույս ունեին, որ բախումները հօգուտ իրենց կլինեն, և կկարողանան իշխանության գալ։ Դե, իսկ զոհերին դուրս կգրեին հակառակ ճամբարի վրա, կոկորդիլոսի արցունքներ կթափեին ու կանցնեին առաջ։ Այս ցինիկ հաշվարկի արդյունքում եղան զոհեր, բայց իշխանությունը Լևոնենց ձեռքը չանցավ, ու Նիկոլի մոտ հոգեբանական լուրջ խնդիրներ առաջացան։

2. Ասպարեզից հեռացնել քաղաքական մրցակցին։

Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ ընդդիմախոս է տեսնում։ 2–րդ նախագահը միակն էր, ով ծանր քաշային քաղգործիչներից հրապարակավ ընդդիմախոսեց Փաշինյանին, այն էլ՝ վերջինիս վարկանշային պիկի փուլում։

Հիմա հակառակ գործընթացն է։ Քոչարյանի դեմոնիզացման միֆը պայթում է փուչիկի պես, և զուգահեռաբար մաշվում է Փաշինյանի վարկանիշը, քանզի հանրության ավելի լայն շերտերն են տեսնում, որ բացի միտինգ անելուց՝ նա այլ բանի ունակ չէ, կամ էլ ունակ է, բայց բացասական արդյունքներով։

Ժամանակի ընթացքում հանրային սպասումների և տրամադրությունների թրենդը փոխվելու է, և դա զգում է Փաշինյանը։ Զգում է և հենց այդ պատճառով էլ փորձում է որքան հնարավոր է՝ երկար պահել կալանքի տակ Քոչարյանին։

Նա Քոչարյանին ուզում է ֆիզիկապես մեկուսացնել քաղաքական կյանքից՝ չհասկանալով, որ կալանավայրում Քոչարյանը շատ ավելի արագ է հանրային գիտակցության մեջ ռեաբիլիտացվում ու դառնում Փաշինյանի սպարինգ պարտնյորը։

Ուշագրավ մեկ հանգամանք. Փաշինյանը շատ լավ գիտի, որ հայ–ռուսական հարաբերություններում առկա լարվածության մեծ մասը պայմանավորված է Քոչարյանի հանդեպ իր վերաբերմունքով։ Գիտի, բայց պետական շահը ստորադասում է անձնական հաշվարկներին ու վրեժխնդրությանը։

3. Վարկաբեկել բանակը և պատերազմ անցած զինվորականներին։

Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջ քաշելով ու 0038 հրամանը թափահարելով՝ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի դեմ կռիվ տալուն զուգահեռ՝ փորձում է վարկաբեկել բանակը։

Պատերազմն անցած զինվորականներին քրեական մեղադրանք ներկայացնելը, նրանց որպես «ժողովրդի թշնամի» սարքելը ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արցախյան խնդրի հետ է կապված։ Ճիշտ է, Փաշինյանը գոնե այս պահին նահանջել է Բոլթոնի պլանից, բայց դա ոչինչ չի նշանակում։ Նա կայուն տեսակետներ ու սկզբունքներ չունի և ցանկացած պահի կարող է հետ պտտվել ու հետևել ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ «պատմական կաղապարներից ազատվելու» կոչին։

. . .

Ինչ նպատակ էլ հետապնդի Փաշինյանը, ակնհայտ է, որ «Մարտի 1»–ի գործը մնալու է իշխանության կոկորդին ու հետագայում բումերանգի էֆեկտ է ապահովելու։ Ի վերջո, անհասկանալի է, թե ինչո՞ւ է իշխանությունը ոչ դեմոկրատական համարում 2008–ին մայրաքաղաք մտած տանկերը և սահմանադրական կարգի տապալում տեսնում, իսկ ահա 1996–ին Երևան բերված տանկերը համարում է դեմոկրատական ու սահմանադրական կարգի ակնհայտ տապալումը չի տեսնում։

Եթե նոր Հայաստան կառուցելը դարձել է հետ դառնալը և պատմություն փորփրելը, ապա պետք է սկսել հիմքից, այսինքն՝ 1996–ից։ Փաշինյանը ձեռք է տվել, պետք է խաղա։

Պետրոս Ալեքսանյան

 7or.am 

դիտվել է 986 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am