«Կա ընտրովի մոտեցում, անձնական վրեժխնդրություն և զանգովի արդարադատություն». Անդրանիկ Թևանյան

Պանդորայի արկղը բացելը շատ վատ հետևանքների կարող է բերել: Այն կարող է պառակտել Հայաստանի հանրությանը և, ի վերջո, բումերանգի էֆեկտով հարվածել հենց գործող իշխանություններին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ այս մասին ժամանակին զգուշացրել էին նոր իշխանություններին:

«Բայց քանի որ բովանդակային առումով դատարկություն է, և ապագային միտված ծրագրերն ու տեսլականները բացակայում են, ուստի ինչ-որ տեղ նաև բնական էր, որ այս իշխանությունը պետք է նայեր ոչ թե առաջ, այլ վերադառնար հետ, այն էլ՝ ընտրովի և շատ սուբյեկտիվ տարբերակով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, վկայում է, որ չկա ծրագիր և բովանդակություն: Կա ընդամենը անցյալի միջոցով քաղաքական օրակարգը լցնելու ցանկություն և նպատակ: Բացի այդ, կա նաև անձնական վրեժխնդրություն, կան նաև անձնական մեկնաբանություններ՝ պատմա-քաղաքական այս կամ այն իրադարձությանը: Այդ մոտեցումն արդեն իսկ պառակտել է մեր հասարակությանը՝ նրան բաժանելով սևի-սպիտակի, հեղափոխականի-հակահեղափոխականի»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ բաժանումը հնարավորություն չի տալու զարգացում ապահովել տարբեր ոլորտներում:

Ինչ վերաբերում է անցյալում կատարված իրադարձություններին գնահատական տալու անհրաժեշտությանը, Ա. Թևանյանը շեշտեց. «Քաղաքական գնահատական պետք է լինի, բայց այն չպետք է ընտրովի լինի: Իսկ պե՞տք են արդյոք իրավական գնահատականներ. եթե տեսնենք, որ որևէ քաղաքական տարեթվի հետ կապված կա թափանցիկ, օրենքին համապատասխանող իրավական գործընթաց, ապա դա ևս նորմալ է: Օրինակ, 2008թ. մարտի մեկի տասը զոհերի հարցը բացահայտելը շատ կարևոր է, բայց տեսնում ենք, որ այս իշխանությունները ոչ թե տասը զոհերի մահվան հանգամանքների հետ կապված են նախաքննություն իրականացնում, այլ ուղղակի քաղաքական հետապնդում են իրականացնում. 10 զոհերի հարցում բացահայտման առումով որևէ առաջընթաց չկա: Մեզ այստեղ իրավական գնահատական, անշուշտ, պետք էր, բայց այս իշխանությունը նման խնդիր չի էլ դնում: Ինքն այլ խնդիր է լուծում: Ու քանի որ այլ խնդիր է լուծում, տեսնում ենք, որ կա ընտրովի մոտեցում և զանգովի արդարադատություն: Այդ պայմաններում արդեն սկսում է կյանքի կոչվել ոչ թե հասարակության համերաշխության, այլ բաժանումների քաղաքականությունը: Կամ երբ խոսվում է, այսպես կոչված, անցումային արդարադատության և մեղավորության կանխավարկածի մասին, ակնհայտ է, որ դա խայտառակ մակարդակի բաժանումներ է առաջացնելու հանրության մեջ: Դա բերելու է քաղաքական և տնտեսական գերմոնոպոլիայի, պառակտելու է մեր հանրությանը և թշնամացնելու է մարդկանց»:

Նա հավելեց, որ վերոնշյալ փորձը եղել է Վրաստանում. «Եթե այդ մոտեցումները տեղայնացվեն նաև Հայաստանում, ապա մեծ է հավանականությունը, որ թևակոխելու ենք ցնցումային քաղաքական զարգացումների դարաշրջան, որից Հայաստանը միայն կարող է պարտված դուրս գալ»:

Անդրանիկ Թևանյանը առանձնացրեց նաև հետևյալ խնդիրը. «Այս իշխանությունը փախչում է պատասխանատվությունից: Առաջին պատճառն այն է, որ չունի պատկերացումներ: Այդ մասին նաև անկեղծորեն խոստովանվել է, և օրինակներից մեկը Արցախյան բանակցային նրբություններին չտիրապետելն է: Երկրորդ պատճառն ուղղակի պատասխանատվությունից խուսափելու տեսակի խնդիրն է: Պատասխանատվությունից խուսափելն ակնհայտ է բոլոր ոլորտներում: Օրինակ, պարզվում է, որ տնտեսության մեջ պատասխանատուն ՀԴՄ չպահանջող քաղաքացին է: Վաղը կամ մյուս օրը կարող են ասել՝ տնտեսության մեջ առաջընթաց չեղավ, որովհետև քաղաքացին ՀԴՄ չէր պահանջում կամ ոչխար չէր պահում: Կամ էլ՝ Արցախի հարցի համար ղարաբաղցիներն են պատասխանատու և, ընդհանրապես, բացի իշխանությունից, բոլորն ամեն ինչի համար պատասխանատու են»:

Մեր զրուցակցի խոսքով, առաջ շարժվելու համար հիմքում պետք է ծրագրեր, գաղափարներ, ռեֆորմների փաթեթներ, ինչպես նաև նշվածները կյանքի կոչելու թիմ ունենալ:

«Բայց ո՛չ առաջինը կա, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը և ո՛չ էլ չորրորդը: Եթե տնտեսության մեջ և քաղաքական դաշտում որոշակիություն չլինի, չլինի նաև ապագային միտված քաղաքականություն, և մարդիկ հստակ չտեսնեն, թե ինչ է սպասվում, բնականաբար, ներդրումներ չեն լինի, տնտեսությունը չի զարգանա: Սա ուղղակիորեն կհարվածի նաև բանակին: Տարբեր քայլերի արդյունքում, սովորաբար, նման շղթայական ռեակցիա է լինում: Կառավարությունը պարզապես ծրագիր չունի, և իշխանության նպատակը զուտ իշխանություն պահելն է դարձել: Դեկտեմբերի 9-ի արդյունքում հանրությունը համարեց, որ ունի լեգիտիմ իշխանություն: Մեծ հաշվով՝ այդպես էր, քանի որ եղան օրինական ընտրություններ: Բայց լեգիտիմությունը երկրորդ բաղադրիչն ունի, որը կոմպետենտությունն է: Այսինքն, հաշվի առնելով որակյալ կառավարման կամ դրա բացակայության հանգամանքը՝ կարելի է ասել՝ այդ իշխանությունը լեգիտի՞մ է, թե՞ ոչ: Հիմա կարող ենք ասել, որ, այսպես կոչված, քաղաքական զարգացումների և իշխանության վարած քաղաքականության արդյունքում իշխանության լեգիտիմությունն անկում է ապրում, որովհետև մարդկանց համար ակնհայտ է, որ այս նոր թիմում կառավարչական որակները շատ ցածր են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

դիտվել է 1334 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am