Նիկոլի միակ հույսը՝ՀՀԿ-ն.գենդերային խանգարումներ

Տրանսգենդերի թեման փոթորկել է Նիկոլ Փաշինյանի թիմի անդորրը, մի քանի օր է ողջ թիմով ընկած փորձում են հերքել անհերքելին, ասելով, թե իրենք կապ չունեն տրանսգենդերի հետ, իրենց պատգամավորը նրան չի հրավիրել լսումների, դեռ հակառակը՝ այդ Նաիրա Զոհրաբյանն է նրան հրավիրել, ինչպես հայտնեց Ալեն Սիմոնյանը, եւ ԲՀԿ-ն ուզում է Իմ Քայլի վրա ցեխ շպրտել:

Բանը հասավ նրան, որ խորհրդարանական վեճին շատ բուռն եւ կոշտ արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ տեղի ունեցածը
լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ։ Կասկածի տակ դրեց նաեւ Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովին համապատասխանելու հարցը.<< Ես կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը պետք է մտածի ընդհանրապես, արդյո՞ք իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է։ Ինքը համապատասխանու՞մ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու նվազագույն չափանիշներին։
Սա քաղաքական պրովոկացիա է՝ թիրախները ուղղված Իմ քայլը խմբակցությանը>> ,-ասաց նա։

Սակայն ԲՀԿ-ն չտրվեց սադրանքներին եւ խմբակցության նիստում քննարկելուց հետո ի պատասխան հայտարարեց, որ այո, տիկին Զոհրաբյանը լավ էլ համապատասխանում է այդ չափանիշներին, այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն անուղղակի մեղադրանքի եւս մի դոզա ուղղեց իշխանության կողմը՝ հասկացնելով, որ տրանդգենդերին բերել եք, բարի եղեք, տեր կանգնել:

Մյուս ֆրոնտով Փաշինյանը փորձեց մեղը բարդել ՀՀԿ-ի վրա, ասելով, որ տրանսգենդերին Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով անձնագիր է տվել ՀՀԿ-ի իշխանությունը, իսկ սեռը այդ անձնագրում նշվել է՝ արական: Նախ պարոն վարչապետին տեղեկացնենք, որ ամbողջ աշխարհում է ընդունված բան, որ եթե մարդը ցանկանում է հրաժարվել իր անունից, ապա պետական ատյանները պարտավոր են հարգել քաղաքացու որոշումը: Այl հարց է, որ ինչպես Փաշինյանն է ասել, անձնագրում սեռափոխություն տեղի չի ունեցել: Եւ ընդհանրապես այլեւս չի նայվում երկրում առկա բոլոր խնդիրները վերագրել ՀՀԿ-ին ու այդպիսով փորձել ջրից միշտ չոր դուրս գալ:

Ի վերջո գողի եւ հայտնի վարքով տիկնոջ արարքի բացահայտման ժամկետներից որեւէ մեկը չի խուսափել, դա չհաջողվեց նաեւ օրվա իշխանություններին:

Մինչ Փաշինյանը հոխորտում էր, որ ԲՀԿ-ն է այդ ամենի հեղինակը, Մարիա Կարապետյանը ԱԺ-ում խոստովանեց, որ հենց ինքն է ծանուցումներ ուղարկել ՀԿ-ներին, որպեսզի վերջիններս դիմեն եւ մասնակցեն լսումներին: Ասել կուզի, այլեւս անիմաստ է շարունակել այս բազառը, որքան էլ որ մեր սիրելի վարչապետի համար դա ամենասիրելի եզրույթն է: Ավելի ազնիվ է խոստովանելը, որ այո սորոսներից եւ ԵՄ այլ կառույցների առջեւ պարտավորություն է ստանձնել նման այլասերվածությունները Հայաստանում օրինականացնելու, պրոպագանդելու համար, քանզի փող է պետք ու շատ փող, սակայն մյուս կողմից Փաշինյանի համար էլ են ներքուստ եղկելի այդ երեւույթները, կամ էլ նա հասկանում է, թե ինչ կարող է լինել այդ մասին խոստովանությունից հետո, եւ նա, ըստ էության փորձում է համ նալին, համ մեխին տարբերակով հպարտ քաղաքացիներին պատրաստել նման այլասերումների:
<<Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է, թե մարդ չէ։ Թող բոլորն այս հարցին պատասխանեն․ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները։ Մարդ է, թե՞ մարդ չէ։ Եկեք սկսենք այս եզրույթից>>,- հարցնում է նա:

Իհարկե, մարդ է, պարոն Փաշինյան, բայց մարդիկ լինում են նաեւ հանցագործ, Լիլիթ Մարտիրոսյանը սեռաշեղված է, ինչն անընդունելի է սուրբ գրքով:

Անի Սահակյան

դիտվել է 1052 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am