«Մեր սիրելի Աննա Հակոբյան, Արցախի հարցը Ձեր խելքի բանը չէ, դրանով զբաղվողներ կան, Դուք Ձեր հիմնադրամներով զբաղվեք». զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին

168 ժամը գրում է.ԱՄՆ կատարած շրջագայության ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայնին» հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը, որտեղ մասնավորապես նշել էր.


«Մենք խոսում ենք «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Դա հընթացս տեղի ունեցավ։ Մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ըստ էության դիմում ենք Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին։ Մեր կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից։

Այսինքն՝ մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»:


Աննա Հակոբյանի այս հարցազրույցի հրապարակվելուց հետո համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, դրանց մեծ մասը վերաբերում էր այն նախադասությանը, որտեղ նշվում է, թե «զինվորները զոհաբերվել են հանուն ոչնչի»։

Այս քննարկումներից հետո Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր հարցազրույցը կոնտեքստից դուրս են ներկայացրել. «Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավի կոչն է՝ պահպանել խաղաղությունը և խնայել երիտասարդ զինվորների կյանքերը: Բայց ես նաև ասել եմ, որ, եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը: Իսկ դա նշանակում է՝ պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել»։

Նրա այս գրառմանը հետևեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջում, որտեղ վարչապետը գրել էր, որ Աննա Հակոբյանի ամբողջ ասածի էությունն այն է, որ հանուն ոչնչի զոհվում են ադրբեջանցի զինվորները, որոնք իրենց իշխանությունների հրամանով գրոհում են ԼՂ սահմանները, և ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, զոհվում են հանուն ոչնչի։

Չնայած այս պարզաբանումներին, այդուհանդերձ, քննարկումները չեն դադարում, հատկապես՝ որդեկորույս մայրերի շրջանում։

Այսօր մեր խմբագրություն էր զանգահարել Անուշ Հակոբյանը, ով 2016 թվականի հունվարին դիրքերում զոհված Արամայիս Ոսկանյանի մայրն է։ Նա խնդրում էր անպայման հրապարակել իր այս մտահագությունները:

 

Մեզ հետ զրույցում տիկին Անուշն ասաց, որ թե՛ Աննա Հակոբյանի, թե՛ վարչապետի բացատրություններն իրեն չեն հետաքրքրում, քանի որ վարչապետի տիկնոջ խոսքը հասկացել է այնպես, ինչպես նա ասել է։

«Ուզում եմ հիշեցնել, որ կանանց եվրասիական երկրորդ հանձնաժողովին վարչապետի տիկինը ներկայացել էր «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ զենքը պետք է զինապահեստ ուղարկել, որպեսզի այնտեղ ժանգոտվի։ Տիկին Աննա Հակոբյանը խաղաղասիրական կոչով բարձրացել էր նաև դիրքեր, փորձում էր այդպիսի խաղաղասիրական կոչերով լուծեր Արցախի խնդիրը։

Մեր սիրելի Աննա Հակոբյան, Արցախի հարցը Ձեր խելքի բանը չէ, դրանով զբաղվողներ կան, Դուք Ձեր հիմնադրամներով զբաղվեք։ Արցախը նոր խնդիր չէ, նոր թեմա չէ, որ այժմ ուզում եք խաղաղասիրական կոչերով հարց լուծել»,- նշեց տիկին Անուշը։

Որպես որդեկորույս մայր Անուշ Հակոբյանը Աննա Հակոբյանին հորդորեց անընդատ չկրկնել, որ չորս երեխաներ ունի, իսկ որդին ծառայում է Արցախում։

«Ես էլ չորս երեխաներ ունեմ, ես էլ մինուճար որդի ունեի, որն Արցախում էր ծառայում, ու հանուն Արցախի սահմանների պաշտպանության զոհվեց։ 30 տարի շարունակ որբ ու անապաստան երեխաներին եմ մայրություն արել, բայց որդուս մահից հետո այլևս ոչինչ չկարողացա անել։ Ես բազմիցս եմ ասել, որ Աննա Հակոբյանը Արցախի թեմայի հետ կապված չխոսի, մեր դեռ չսպիացած վերքերը նորից չբացի։ Ինչու չեն ուզում հասկանալ, եթե մեր տղաները չլինեին, հիմա Արցախը թշնամու ոտքի կոխան էր դարձել, ու ոսոխը մտնելու էր Հայաստան։

Որպես վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը միշտ սխալ է արտահայտվել Արցախի թեմայի հետ կապված։ Զարմանում եմ, ինչպես պետք է զենքը պահեստ ուղարկենք, եթե մեր դիմաց կանգնած է Ադրբեջանը։ Քանի դեռ Արցախի թեման կա, զենքը միշտ մեր ձեռքին պետք է լինի»,- ասաց Ա. Հակոբյանը։

 

Հարցին՝ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել են, որ հարցազրույցում արտաբերված մտքերը սխալ են ընկալվել, արդյոք սա բավարար չէ՞, Անուշ Հակոբյանը բացասական պատասխան տվեց։

«Ակնհայտ չէ՞, որ Ադրբեջանն այդ խաղաղասիրական կոչերը չի ընդունում, նա ուզում է գրավել այն տարածքները, որտեղ մեր որդիների արյունն է թափվել։ Ես ասել եմ, ու կրկնում եմ, պատրաստ եմ զենք վերցնել ու կանգնել դիրքեր պահող մեր զինվորների կողքին, զենքը երբեք պահեստ չեմ ուղարկի։ Բոլորս տեսանք, թե այդ խաղաղասիրական կոչերին ինչ պատասխան տվեց Մեհրիբան Ալիևան, նա հստակ ասաց, որ խաղաղության չսպասենք։ Չեմ հասկանում, Աննա Հակոբյանը չի՞ տեսնում, որ նրանք խաղաղություն չեն ուզում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Արամայիս Ոսկանյանը ծառայում էր Արցախում, 2016 թվականի հունվարին թշնամու հերթական սադրանքի արդյունքում փրկել էր կրտսեր ընկերոջը և մահացու վիրավորում ստացել թշնամու գնդակից։

Նա Գավառ քաղաքից էր, որտեղ այսօր նրա անունով փողոց կա, նրա անունով են անվանակոչել նաև այն դասասենյակը, որտեղ սովորել է։

դիտվել է 1057 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am