Լիլիթ-Վաղոն եթե վաղը հիվանդացավ, սկոռի կանչո՞ւմ ենք, թե՞ չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ օրը ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումը ղարաբաղյան խնդրի մասով անցել է բավականին ստանդարտ մտքերի փոխանակման շրջանակում, հնչել են նույն մտքերը, ինչ ԵԿՄ համագումարում եւ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում։

Փաշինյանը հարկ է համարել շեշտել 2 միտք` Դավիթ Տոնոյանի հայտարարությանն առնչվող՝ «այլ կերպ չէր կարող լինել, պետք է այդպես պատասխանել ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը», եւ որ ինքը չի շարունակում Սերժ Սարգսյանի կիսատ թողած տեղից, այլ սկսում է զրոյական կետից՝ ոչ թե փոխում է բանակցային ֆորմատը, այլ վերադառնում են բուն ֆորմատին` Ղարաբաղի մասնակցությանը:

Առավել հետաքրքիր է եղել «տրանսգենդերային» հատվածը։ Խնդիրն արծարծել է «Իմ քայլի» «սորոսական» հատվածը, ասել են, որ դա կազմակերպվել էր ԲՀԿ-ի` Նաիրա Զոհրաբյանի կողմից, եւ իրենք առնչություն չունեն դրան:

Փաշինյանը թիմակիցներին հորդորել է՝ հանրությանը ներկայացնել իրենց հակափաստարկները, բացատրել, որ «Իմ քայլը» որեւէ առնչություն չունի` հավելելով. «Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ Լիլիթ-Վաղոն եթե վաղը հիվանդացավ, սկոռի կանչո՞ւմ ենք, թե՞ չէ, բուժո՞ւմ ենք, թե՞ չէ, եթե նրան կողոպտում են, նրան պաշտպանո՞ւմ ենք, թե՞ չէ։ Իհարկե, պաշտպանում ենք, որովհետեւ նա մեր քաղաքացին է»:

Ի դեպ, Փաշինյանը չի շրջանցել նաեւ Նաիրա Զոհրաբյանի թեման, ասելով` ըստ էության, նա կապ չունի մարդու իրավունքների հանձնաժողովի հետ, եւ ԲՀԿ-ն պետք է քննարկի` արդյոք նա հարմար թեկնածու է, թե՞ ոչ: Ներկաները հետաքրքրվել են, թե որն է եղել վարչապետի աշխատակազմի 3 աշխատակիցների` Ալեքսանդր Մխիթարյանի, Արթուր Սարգսյանի, Մարգարիտ Ազարյանի աշխատանքից ազատման պատճառը: Փաշինյանն ասել է` ես կարող եմ մեկ անգամ մարդուն հանձնարարություն տալ, չկատարի, 2 անգամ, 3, 4, 5-րդ անգամ կհանեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 655 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am