Պուտին-Էրդողան նոր հանդիպում. Ինչի շուրջ են նրանք համաձայնության եկել, ինչի շուրջ՝ վիճել

Նախօրեին Կրեմլում կայացան ռուս-թուրքական բանակցությունները: Թուրքիայի նախագահ Էրդողանը Մոսկվա ժամանեց՝ մասնակցելու Ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդի հերթական՝ 8-րդ նիստին: Բանակցությունների օրակարգում սիրիական ճգնաժամն էր: Սիրիայի շուրջ ռուս-թուրքական բանակցություններ անցկացվել են նաև փետրվարի 14-ին, երբ Էրդողանը այցելել էր Ռուսաստան՝ Սոչի, և այդ ժամանակ Իրանի նախագահը ևս մասնակցում էր բանակցություններին:

Նախօրեին կայացած բանակցությունների օրակարգում, Ռուսաստանի նախագահի օգնականի փոխանցմամբ, նաև S-400 հրթիռային համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքն է, որի դեմ սուր քննադատության է արժանանում պաշտոնական Վաշինգտոնը, իսկ Անկարան պարբերաբար հայտարարում է, թե չի պատրաստվում հրաժարվել Մոսկվայի հետ այս գործարքից, և ռուսական հրթիռների ձեռքբերման հարցն արդեն լուծված է:

Պուտինն ու Էրդողանը քննարկեցին առևտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Խոսքը, նախ և առաջ, «Թուրքական հոսք» գազատարի մասին է, որի շահագործումը նախատեսված է արդեն այս տարի: Պուտինի ու Էրդողանի համար պակաս կարևոր չէ համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, այսպես՝ ընթանում են Ակկույու ատոմակայանի շուրջ աշխատանքները:

Ակկույու ատոմակայանը Թուրքիայի համար կառուցում են ռուսաստանցի մասնագետները, և Ռուսաստանը այս նախագծի համար լուրջ ներդրումներ է կատարել: Ատոմակայանը պետք է շահագործման հանձնվի 2023 թվականին, ընդ որում՝ ատոմակայանի բացման արարողությունը Անկարան մտադիր է անցկացնել թուրքական հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում:
Այսպես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ բացի C-400-ից կան նաև Ռուսաստանից Թուրքիա ռազմական արտադրանք մատակարարելու այլ նախագծեր։ «Համագործակցության ամրապնդման խնդիրները մեր երկրների առաջ կանգնած են նաև ռազմատեխնիկական ոլորտում։ Առաջին հերթին խոսքը S-400 «Տրիումֆ» հակահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի ռեալիզացման մասին է։ Օրակարգում առկա են նաև Թուրքիայի Հանրապետություն ժամանակակից ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման հետ կապված այլ հեռանկարային ծրագրեր»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստում նշել է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը կարող է շահագործվել մինչև տարեվերջ, սակայն դրա համար անհրաժեշտ է ավարտել Թուրքիայի սևծովյան ափին ընդունող տերմինալի կառուցման աշխատանքները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ «Թուրքական հոսք»-ի ցամաքային մասի կառուցումը ընթանում է ըստ ծրագրավորածի։ Նա հիշեցրել է, որ «Թուրքական հոսք»-ի ծովային մասին կառուցումը ավարտվել է։
Ավելին՝ Պուտինը կոչ է արել չեղարկել Թուրքիայի հետ առևտրի գործող սահմանափակումները: «Կարծում եմ, որ առևտրի ընդլայնմանը կարող էր նպաստել այդ ոլորտում դեռևս գործող սահմանափակումների չեղարկումը, ապրանքային մատակարարումների անվանացանկի դիվերսիֆիկացումը: Ներդրումային համագործակցության ակտիվացմանը կնպաստի նոր համատեղ նախագծերի գործարկումը տնտեսության ամենատարբեր ճյուղերում՝ արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության մեջ, բարձր տեխնոլոգիաների սեկտորում», նշել է Պուտինը:

Ինչ վերաբերում է ռուսական գազի գներին՝ ապա համաձայնություն ձեռք չի բերվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Պուտինի խոսքով՝ բանակցությունները բարենպաստ չէին և ռուս-թուրքական հարաբերություններում դեռ կան մի շարք չլուծված հարցեր։ «Եթե կարծում եք, որ մեր բոլոր բանակցություններն այնքան բարենպաստ են եղել, որ մենք միայն գովաբանել ենք միմյանց և ձեռքբերումներից խոսել, ապա ո՛չ, դա այդպես չէ»,-ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ կողմերը վիճել են մի շարք հարցերի շուրջ, սակայն մտադիր են շարունակել լուծումներ փնտրել։ Օրինակ՝ տարաձայնություններ են ծագել Թուրքիայում ռուսական գազի գնի շուրջ։ Անկարան պնդում է հստակ գին սահմանել, սակայն «Գազպրոմ»-ը վառելիքի արժեքը ձևավորում է ըստ շուկայական իրավիճակի, ոչ իր կամքով։

Պուտինը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար գազի վստահելի մատակարար է, և դա արդեն ապացուցված է. «Թուրքիան շատ պայմանագրեր ունի գազի մատակարարման ոլորտում, և ոչ բոլորն են կատարում պայմանագրով ստանձնած իրենց պարտավորվածությունները։ Իսկ Ռուսաստանը կայուն կատարում է՝ և՛ ըստ ծավալների, և՛ ըստ արժեքի», շեշտել է Ռուսաստանի նախագահը։
Այսպես, ռուս-թուրքական բանակցությունների հերթական փուլն ավարտվեց՝ հիմնականում երկու երկրների համար դրական արդյունքներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1032 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am