Հնգամյա դիմակայության ու նյարդերի պայքար. Պուտինը դիմանում է, իսկ Ռուսաստա՞նը

ԱՄՆ-ը հայտարարեց, որ այսուհետ ևս պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հանդեպ: Իսկ ավելի ճիշտ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը համարում է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականությունը հաջողված է, և Վաշինգտոնը կշարունակի նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկում լսումների ժամանակ։

«Պատժամիջոցները շատ կարևոր գործիք են։ Ես կարծում եմ, որ մենք դրանք շատ արդյունավետ ենք օգտագործել Ռուսաստանի դեմ, մենք կշարունակենք օգտագործել դրանք Ռուսաստանի դեմ՝ կապված նրա ոչ պատշաճ վարքագծի հետ, որպեսզի փոխենք նրա վարքագիծը»,- ասել է նա՝ պատասխանելով հանրապետական կոնգրեսական Քրիստոֆեր Ստյուարտի հարցին։ Օրենսդիրը նաև հայտարարել է, որ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» ամերիկյան օրենքով նախատեսվում է ռուսական մետալուրգիական և հանքարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների հանդեպ պատժամիջոցների կիրառում, սակայն նման սահմանափակումներ Վաշինգտոնի կողմից դեռ չեն մտցվել։

Այսպես, ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցներ սկսեց կիրառել 2014-ից՝ դրանք հիմնավորելով Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությամբ և ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիան։ Գրեթե հնգամյա դիմակայություն, նյարդեր ու լարում...

Իր հերթին երեկ Վլադիմիր Պուտինը խոսել է Թրամփի հետ տարաձայնությունների մասին: Ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում համաժողովում, նա նշել է, որ Ռուսաստանը բազմաթիվ տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ Թրամփի իշխանավարման ընթացքում բազմաթիվ հակառուսական պատժամիջոցներ են կիրառվել, որոնց հետ ՌԴ-ն համաձայն չէ և երբեք չի համաձայնվի: «Սակայն եթե վերականգնվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությունը՝ լիարժեք, իրավահավասար, այդ թվում, այն հարցերի շուրջ, որոնք բխում են նաև մեր ու ողջ մարդկության շահերից՝ մենք միայն ուրախ կլինենք, մենք պատրաստ ենք դրան», նշել է Պուտինը:

Ավելին՝ Պուտինը հստակեցրել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա են նաև՝ «համագործակցության տարրեր»: Պուտինը մատնանշել է Սիրիայի հարցում համատեղ աշխատանքը՝ չնայած այն հանգամանքին, որ դրա կարգավորման վերաբերյալ երկու երկրների տարբեր մոտեցումներ ունեն:

Այսպիսով, Պուտինը ամերիկյան պատժամիջոցների «հնգամյակին», կրկին բարձրաձայնում է ԱՄՆ-ի հետ երկխոսության Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ իրավահավասարության սկզբունքով:

Հնգամյա լարումն իհարկե, թուլացրել է Ռուսաստանը՝ սոցիալ-տնտեսական առումով, բայց աշխարհաքաղաքական տեսանկյունից Պուտինի «ազատություններն» այդպես էլ հնարավոր չի դարձել նվազեցնել: Նա պահպանում է այն ազդեցությունը, որն ունեցել է երկկողմ հարաբերություններում այլ երկրների առաջնորդների հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1097 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am