ՌԴ-ն եւ ԵՄ-ն բանակցում են
Համաձայն Մինսկում կնքված համաձայնագրի` աշխատանքային տարբեր խմբերի միջոցով կայանում են պատժամիջոցները հանելու վերաբերյալ երկխոսություններ ՌԴ-ի եւ Եվրամիության միջեւ: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը: «Պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ երկխոսությունները կատարվում են աշխատանքային տարբեր խմբերի կողմից` համաձայն մինսկյան համաձայնագրի: Եւ երբ համաձայնագիրը ստորագրած կողմերը ամբողջությամբ դա կատարեն, այդ ժամանակ արդեն կընդունվեն համապատասխան որոշումներ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա:
