Էդ մոռացաք,որ նոր Հայաստանում տրանսգենդերները ոստիկան են ծեծել.Հռիփսիմե Առաքելյան

Հարցազրույց Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Երևանի ավագանու անդամ ,Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանի հետ :/Մաս 1-ին/

- «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ ,երբ ամբիոնին մոտեցավ տրանսգենդերը և ելույթ ունեցավ:Նա դուրս հրավիրեց ,քանի որ ըստ Զոհրաբյանի օրակարգ էր խախտվել: Նաիրա Զոհրաբյանի խոսքից հետո Լիլիթ Մարտիրոսյանը և մի քանի մասնակիցներ լքեցին դահլիճը: Հայտարարեց,որ Իմ քայլը խմբակցությունից Մարիա Կարապետյանն է հրավիրել ,սա ակնակնկալի բերել բոլորին :Մենք տեսանք,որ այսօր բոլորովին այլ շեշտադրումով՝Մարիա Կարապետյանը հերքեց:

-Ինձ թվում է թեման օրակարգ ուղղակի բերվել է,որովհետև կարող էր նման աղմուկ չբարձրացնել,եկավ ,խոսեց,այդ 3 րոպեի ընթացքում ինքն իրեն հուզող հարցերի մասին բարձրաձայնեց՝ իր ոտնահարված իրավունքենրի մասին :Տիկին Զոհրաբյանը ընդամենն արձագանքեց,որ օրակարգից դուրս թեմա եք բերել այստեղ և խախտել եք սահմանված օրակարգը: Ո՞րն է այստեղ խնդիրը:Պատկերացնում եք,եթե տիկին Զոհրաբյանը անջատեր խոսափողը ,փիառի ինչպիսի հորզոն էր բացվելու:

-Մարդիկ կային,որ ասում էին ,պետք է անջատեր:

-Այո,պետք է անջատվեր,բայց հնարավորություն տրվեց,որ այդ Լիլիթ անունով կինը խոսքը ավարտի: Ավարտեց,ընդամենը տիկին Զոհրաբյանը արձագանքեց,որ օրակարգից դուրս օրակարգ եք բերել:Այս աղմուկը,որը բարձրացավ սոցցանցերում,դրսում,տարբեր հարթակներում,չեմ հասկանում ինչի՞ համար է, ինչի՞ մասին է խոսքը,ի՞նչ օրակարգ ենք ստեղծում մեր դաշտում: Ասում են ,որ Նոր Հայաստանի իրողությունների մեջ է.մենք ուրախ ենք ,որ օրենքի գերակայություն կլինի,իսկ օրենքով որևէ մեկի իրավունքները այս երկրում պաշտպանվա՞ծ չեն: Մարդու իրավունքները այստեղ համաշխարհային խնդիր են,մարդու իրավունքը մնում է մարդու իրավունք:Ինչ է բերվում օրակարգ.մարդու իրավունքների դուստր ձեռնարկություններ են ստեղծվում ՝կանանց իրավունք,լեզբիների ,գեյերի,տրանսգենդերի իրավունք,ու շատ իրավունքներ:Մեր երկրում կան մարդու իրավունքների պաշտպանության մասով օրենսդրական ակտեր,ուրեմն մենք բոլորս այդ օրենքներով պետք է պաշտպանված լինենք: Եթե իրենք հանդիպում են բազմաթիվ խնդիրների՝դատաիրավական համակարգում, ասում են մեր մասով ճիշտ վճիռներ չեն կայացնում,եկեք խոսենք այս մասին: Եթե մենք դատաիրավական համակարգում ունենք խնդիր,կամ ոստիկանական համակարգում հանդիպում են տարբեր խնդիրների, դա կլինի տրնսգենդերի,թե իմ,թե ձեր, դրանք նույն օրենսդրական ակտերով են կարգավորվում: Ո՞րն է խնդիրը:Այստեղ ,իհարկե,կա խնդիր,այն է,որ այդ փոքր խմբերը շատ լավ ֆինանսավորվում են արտաքին աշխարհից,եվրոպական կառույցներից,գրանտային ծրագրերի շրջանակներում և և որքան այստեղ աղմուկը շատ լինի,այնքան իրենց հոնորարները և գրանտները կմեծանան:Շատերը ասում են գրանտներից խոսելը դարձել է մոդայիկ,դա իրողություն է,որը Հայաստանում եղել է,կա և կարծում եմ լինելու է:Որքան այս փիառը բարձր մակարդակով կազմակերպվի,այնքան գումարը կշատանա:

-Ինչո՞ւ Մարիա Կարապետյանը հարկ համարեց նորից խոսել,մեղադրել:

-Տեսնում եք , ԼԳԴԲ համայնքին ամենաշատը օգնում է հոմոֆոբիկ դրսևորումների մասին պարբերաբար բարձրաձայնելը: Երբ իրենք խոսում են դրա մասին և դա դառնում է աղմուկի կիզակետ, արձագանք է լինում,բնական է,մեծամասնությունը կարող է չընդունել փոքրամասնությանը: Փոքրամասնությունը իհարկե մեր երկրի իրավունքներով պետք է պաշտպանված լինի: Որևէ մեկը կողմ չէ,որ որևէ ԼԳԴԲ համայանքի որևէ ներկայացուցչի ,ինչպես ինքն էր ասում՝հրկիզի,կեղեքի,սպանի,որևէ մեկի հանդեպ բռնություն կիրառվի:Խնդիրը իրավական դաշտում է: Օրենքները նաև իրենց իրավունքներն են,ինչպես իմ և ձեր իրավունքները, դա լավ պաշտպանված չէ:Ասում են՝մենք եկանք ԱԺ-ում մեր իրավունքի մասին բարձրայանեցինք,մեր հանդեպ կա խտրական վերաբերմունք,մենք յուրաքնչյուրս մեր կյանքում հանդիպում ենք տարատեսակ խտրական վերաբերմունքների,ինչպես նաև իրենք կարող են հանդիպել:Բռնությանը կողմ չեմ,դա կարող է լինել այդ համայնքի ներկայացուցիչ,երեխա,պատգամավոր,իշխանության ներկայացուցիչ և որևէ այլ քաղաքացի:

-Լևոն Բարսեղյանը ,Հովսեփ Խուրշուդյանը շատ կոպիտ արտահայտվեցին այն մարդկանց մասին,ովքեր քննադատել էին,անվանելով՝ֆաշիզմ:

-Ամեն ինչը պետք է բարձրաձայնվի և պետք է թրոլինգ արվի այս թեման ,խնդիր կա:Եթե իրենք ասում են,որ նոր Հայասատնում օրենքերը պետք է ավելի լավ պահպանվեն ,մենք նոր իրողություններ ենք կերտում, ուրեմն պետք է իրենց ավելի պաշտպանված զգան,որովհետև դատարանները պետք է ավելի արդար լինեն, ոստիկանությունը պետք է ավելի արդար քննություն իրականացնի:Եկեք չմոռանանք մի քանի ամիս առաջ այս համայնքի ներկայացուցիչները ծեծեցին ոստիկաններին: Որևէ մեկը չասաց, ոստիկանների հանդեպ տեղի է ունեցել բռնություն:Հակառակը՝այդ թեման ծածկադմփոց արվեց,որ ուժային կառույցի վրա ՝ ոստիկանության,որը իրենց,մեր պաշտպան է, նրանք մտան,հարձակվեցին և ծեծի ենթարկեցին ոստիկաններին :

-Դուք այստեղ տրամաբանական շարունակություն տեսնու՞մ եք:

-Ես տեսնում եմ,որ իրենց իրավունքները ոչ միայն պաշտպանված են,այլ իրենք իրենց իրավունքներից առավել քայլերի են գնում,եթե մտնում են որևէ ոստիկանության բաժանմունքում ծեծի են ենթարկում ոստիկաններին:

-Իսկ ԱԺ-ում օրակարգից դուրս ելույթ են ունենում:

-Ամեն դեպքում պետք է արձանագրել,որ այդ աղջիկը ինքն իր խոսքը տեղ հասցրեց,և բոլորը լսեցին,թե ինքը ինչ պրոբլեմ ունի :Այս պահին պետք է արձանագրել այդ հանգամանքը:Այո,օրակարգից դուրս է խոսել և տիկին Զոհրաբյանը արձագանքել է ,հիմա մենք ի՞նչ ենք անում,հիմա աղմուկը պետք է անընդհատ անել՝դիմում ենք էթիկայի հանձնաժողովին,Եվրախորհրդին,այ նրան զրկեք հանձնաժողովի նախագահից…իհարկե պետք է աղմուկ բարձրանար՝դրսից ստացվող նոր ակնկալիքների տեսլականով :

- Դուք նկատե՞լ եք,Նոր Հայաստանում նրանք ճնշվա՞ծ են:Ասացինք,որ Նոր Հայաստանում մտան և ոստիկաններին ծեծի ենթարկեցին և որևէ մեկը իրենց չպատժեց:

-Կրկնեմ,ինչո՞վ ավարտվեց այդ պատմությունը:Տեղեկություն ունե՞ք,որևէ մեկին պատժի ենթարկեցի՞ն: Պատկերացնում ենք,ես կամ որևէ մեկը մտներ ոստիկանական բաժանմունք որևէ ոստիկանի ծեծեր,ինչպիսի ավարտ կունենար այդ գործը:

-Ի՞նչ է սա նշանակում:

-Իրենց հանդեպ ավելի քան իրավունքներ կան,թողենք,որ չաղմկեն,չասեն ՝մեր իրավունքները ոտնահարված են:Ինչ տարբերություն,հավասարաության սկզբունքը պետք է բոլորին վերաբերվի՝լինի դա ԼԳԲԴ ,թե սովորոկան օրենտացիայի քաղաքացի:Ինձ համար բոլորը հավասար են:Եթե բռնություն չպետք է կիրառվի ,ուրեմն բոլորի հանդեպ:

-Հավանաբար ոստիկաններին հրահանգվել էր,որ ավելորդ քայլեր չանեն:

-Մենք տեսանք,թե ինչպիսի հայհոյանքներով էր ուղեկցվում, կոտրեցին ամեն ինչ:

-Դրան զուգահեռ,գրեթե նույն ժամանակահատվածում, եկեղեցու նկատմամբ ինչպիսի ոտնձգություններ եղան,այս ամենի մեջ կապ տեսնո՞ւմ եք,թե սրանք տարբեր հարթություններ են:

-Ես շատ կուզենայի այդ կապը չտեսնել,բայց այս կարգի պրեցեսները տարբեր տեղերում շատ են թեժանում:Մշակույթի հանդեպ տեսնում ենք վերաբերմունքը ինչպիսին է,որի ներկայացուցիչը ես եմ,կարծում եմ դրան կանդրադառնանք:Բոլոր տեղերում միգուցե կան արատավոր երևույթները,որոնք պետք է շտկել,բարձրաձայնել:Բայց մենք ի՞նչ ենք անում, թիրախավորում ենք ինչ որ մեկին և այդ մարդու վատ իմիջի կամ պրոբլեմներ առաջացնող հարցի հետևանքները երևան բերելով, ուզում ենք ասել,ուզում ենք հասնել մեր նպատակին:Օրինակ,մի խումբ կար,որն ասում էր՝կաթողիկոսը լավը չի, իրենք այդպես են որոշել, և թիրախովորելով Ամենայն Հայոց կաթողիկոսին,փորձում են տակից այլ պրեցեսներ տանել:Հիմար չենք ,շատ լավ հասկանում ենք,թե սա ինչ գործընթացների տիրույթում ենք: Նույնը այստեղ.մենք սա չենք ուզում մշակույթի տիրույթում,այսպես չի լինի,եկեք թատրոնները կրճատենք,դարձնենք 3-ը,3-ը բավարար է:Մեր հանդիսատեսը թատրոն սիրում է,գնում են թատրոն,համերգ, մշակույթային օջախներում տեղի ունեցող իրադարձությունները մեծ պահանջարկ ունեն, ներկայացումները,համարգները:

-Դուք հայտարարեցիք,որ Հայաստանում արջանագրվում է մշակութային կոլապս,սա արդեն զավեշտի ժանրից է:

-Շարունակում եմ պնդել: Թատրոնների օպտիմալացման մասով տեղեկությունը ուղղակի պատահականության սկզբունքով գերատեսչության չգիտեմ ինչ աշխատակցի կողմից սպրդվել էր մամուլ: Որևէ մեկը դրա մասին տեղեկացված չի եղել,որևէ թատրոնի,համերգասրահի պատասխանատու,չենք իմացել դրա մասի:Կայքերից մեկից իմացանք,արձագանքը շատ բուռ եղավ նաև այն բանի համար,որ եթե կան որոշակի խնդիրներ այս հարթությունում,ես չեմ հերքում,կարող է կան ՊՈԱԿ-ներ, որտեղ կան խնդիրներ,ասեք:Բայց ներառված էին այնպիսի առողջ թատրոններ,որոնք փայլուն ցուցանիշներով էին փակել տարին և այդ ցուցանիշների մասին շատ լավ տեղյակ էր գերատեսչությունը՝շատ լավ պրեմիերաներ, հյուրախաղեր,ակտիվ աշխատանքի մեջ են:Սա էր խնդիրը,թե ինչ սկբունքով են ընտրվել թատրոնները :Ես կարող եմ հարցեր տալ՝ով է որոշել,որ այսպես պետք է լինի, այն էլ որևէ մեկի հետ առանց քննարկման,և հետո երբ այդ պատմությունը ջրի երես դուրս եկավ,համապատասխան տիկինը,որն այս պահին մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է,ասաց,որ սա ընդամենը սևագիր փաստաթուղթ է:Մի քանի տեսակ պատմությունը պտտեցրեցին ,երևի մի 20 տարբերակ ու տեսակետ արտահայտեցին,անկեղծ ասած,ես մինչև հիմա չգիտեմ ,թե այդ գործընթացն ուր է հասել:

-Տնօրեններ,գեղարվեստական ղեկավարներ կային,որ ետ քաշվեցին:Նոր Հայաստանում ինչի՞ց եք վախենում:

-Թատրոնները ակտիվ են եղել,պրոցեսը գնաց այնպես,որ նույնիսկ թատերական գործիչների միությունում հավաքվեցինք,նիստ գումարեցինք՝Օպերայի տնօրենի պատմությունների հետ կապված,որոշեցինք ,որ այսպես այլևս հնարավոր չէ:Այդ բաց փաստաթուղթը ներկայացրեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝պահանջելով Նազենի Ղարիբյանի հրաժարականը:Դա հիմա օրակարգում է:

-Նազենի Ղարիբյանը խոսեց այդ մասին և ասաց՝ես կատարում եմ կառավարության ծրագիրն ու հրահանգը: Վարչապետի անունը չտվեց,բայց դուք կարծո՞ւմ եք,որ առանց քննարկելու,առանց հանձնարարականների նա կգնար այսպիսի կրճատումների,միավորումների:

-Իհարկե քննարկվել է:Նոր Հայաստանի իրողություններում պարբերաբար հնչում է այն տեսակետը,որ բաց,հավասարության սկզբունքով, նույնը տրանսգենդերի մասով՝հավասարություն, իսկ դա մասնագետների հետ որևէ բան քննարկելու մասով չի աշխատում: Այս դեպքում մենք մենակ ենք որոշում,իսկ մյուս դեպքերում պետք է բոլորը գան,քննարկենք:Ով է քննարկում այդ հարցերը,ովքեր են այն կոմպետենտ մարդիկ,որոնք նման որոշումներ են կայացրել,իսկ այդ մարդկանց զգալի մասը Օպերայում կամ տարատեսակ թատրոններում լինու՞մ են ,և այդ խաղացանկին ծանոթ են:Գիտե՞ն մեր թատրոնում ինչ նեկայացումներ ունենք,որ վճռում են՝ Կամերային երաժշտական թատորնը պետք է միանա Կոմեդիայի թատրոնին,որովհետև այնտեղ երկուսն էլ երաժշտական տարր ունեն: Ես 1 տարի է այդ թատրոնի տնօրենն եմ,տիկինը Ղարիբյանը երկար հրավերներից հետո 1 անգամ եկավ մեզ մոտ Տերն ու ծառայի ներկայացմանը ,իսկ այդ ժամանակ գործող նախարարը՝Մակունցը ,երևի մի 7 անգամ հրավիրատոմս եմ ուղարկել,այդպես էլ չեկավ: Ուրիշ մարդ մեզ մոտ չի եղել:Կառավարության ներկայացուցիչ չի եղել,ինչպես են որոշել,որ այս թատորնը այն թատրոնին նման է,ով պատմեց գաղտնիքը:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3488 անգամ
Լրահոս
«Արցախում «երկրորդ հայկական պետության» սնանկ գաղափարը պետք է մեկընդմիշտ թաղել․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ Արմեն Այվազյան Ես անչափ հիասթափված եմ Պուտինից. Թրամփ Փարիզի դատարանը Սիրայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել Բաքուն, հայերիս մարդ չհամարելով, արդարացնում էր մեր դեմ ցանկացած ոճրագործություն, ինչի ականատեսը եղանք Արցախում Մենք միջանցք եզրույթի բովանդակությանն ենք դեմ, թե չէ անունն ինչ ուզում է լինի. քաղաքագետ Եմենի հուսիթները հայտարարել են, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի շենքին Այսօր վերստին աղոթք ենք բարձրացնում Արցախի համար․ Վրթանես Սրբազանի խոսքը` Եռաբլուր պանթեոնում Մեր երկրում դասական մթնաժամ է․ շուրջբոլորն ուրացում է ու դավաճանություն․ Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտ է հայ հասարակության աջակցությունը. Արցախի հարցով Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնություն Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել, հաղթանակի ճանապարհը պետք է նորից անցնել․ Շահնազարյան Արցախում այլևս հայ չի ապրում, սակայն սեփական հայրենիքում ապրելու իրավունքը հնարավոր չէ վերացնել Արտակարգ դեպք․ փրկարարները ու ջրային պարեկները դուրս են բերել քաղաքացիներին Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին Փաշինյանը հայտարարեց՝ մերժել է Արցախի խնդրի կարգավորումը, որ հաշտություն ստանա Բաքվից ու Թուրքիայից Եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի․ Լևոն Ջավախյան. 168.am «Մեծերը Հայաստանի եւ հայերի մասին»․ Լևոն Տեր-Պետրոսյան Բելառուսի համար Ռուսաստանին փոխարինող չկա, նույնն էլ Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս․ Զառա Մանուչարյանը Արսեն Թորոսյանի նշանակումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել Չվախենա՛ք, Արցախը չի՛ կարող մшհшնալ, պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որը բոլորինս է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Չեմ շփվում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Մովսես Հակոբյանը՝ քրոջ որդու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am