Տրանսգենդեր անձինք կանացի անունով անձնագիր ստանում են նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ. 168.am

Այսօր Նուբարաշենի մաքսակետ իր աշխատանքային այցելության ժամանակ, խոսելով Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ներկայացած տրանսգենդեր անձնավորության՝ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու շուրջ բարձրացված աղմուկի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Ես ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ ա կատարվում, և այլն: 2015թ. Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան ավանդույթների և ընտանեկան արժեքների պահապան իշխանությունները, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել ա և նրան տվել ա ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր:

Ընդ որում՝ անձնագիր է տվել, գրել ա՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական: Հիմա ՀՀԿ շարքերում ընդունված բան ա՞, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլիթ ա: Էդ ի՞նչ հարցեր են դնում: Էն պահին, երբ այդ ՀՀԿ իշխանությունն այդ մարդուն տվել ա ՀՀ քաղաքացու անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը արական, նրան ընդգրկել ա ընտրական ցուցակներում, ուրեմն՝ նրան օժտել ա ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով»։

168.am-ը փորձեց ճշտել, թե այդ ինչպես է ստացվել, որ արական սեռի անձնավորությանը տալիս են կանացի անունով անձնագիր։

Ոստիկանության անձնագրային բաժանմունքից մեզ հայտնեցին, որ իրենք անձնագիր տրամադրում են ԱՆ ՔԿԱԳ-ի կողմից տրամադրված ծննդյան վկայականի հիմքով, և եթե մարդը ներկայացրել է ծննդյան տվյալ վկայականը, տվյալ անունով, իրենք չեն կարող այդ նույն անունով անձնագիր չտրամադրել նրան։

Արդարադատության նախարարությունից անվան, ազգանվան, հայրանվան, սեռի և քաղաքացիական կացության ակտերում գրառված այլ տվյալների փոփոխություններին առնչվող հարցերի կապակցությամբ 168.am-ին հայտնեցին հետևյալը.

«Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գործընթացը կարգավորվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» 2005 թվականի հունիսի 23-ի որոշմամբ: ​Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Անվան փոխման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ հաստատված հավելված 1-ի (այսուհետ՝ Կարգ) 9-րդ կետի համաձայն՝ 16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝

ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչյունության.

բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության.

գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.

դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության.

ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.

զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության.

է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության.

ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության.

թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։

Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը: Համաձայն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն: Ղեկավարվելով Կարգի 9-րդ կետի «թ» ենթակետով՝ անձի անվան փոխումը կարող է կատարվել վերջինիս՝ ծննդյան ակտում նշված անունից տարբերվող անուն կրելու մասին, հայտարարության հիման վրա: Գործող օրենսդրությամբ սույն հիմքով անվան փոխումը հիմնավորող որևէ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ նախատեսված չէ: Հետևաբար, անձի հայտարարությունը՝ այլ անուն կրելու մասին, բավարար է անվան փոխման գրանցումը կատարելու համար, եթե առկա չեն վերը նշված օրենքով սահմանված՝ գրանցումը մերժելու հիմքերը:

Ինչ վերաբերում է քաղաքացիական կացության ակտերում սեռի փոփոխման գործընթացին, ապա այն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերում ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ կատարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մասնավորապես, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված բժշկական կազմակերպության՝ սեռի փոփոխության մասին սահմանված ձևի փաստաթուղթը հիմք է հանդիսանում փոփոխելու տվյալ անձի ծննդյան ակտային գրանցման մեջ սեռը: ​

Միաժամանակ հայտնում ենք, որ անվան փոխման, սեռի գրանցման կարգը սահմանող «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության վերը նշված որոշումը ընդունվել են դեռևս 2005 թվականին, որից հետո անձի սեռի փոփոխության կամ դրա հետևանքով անվան փոխմանն առնչվող օրենսդրական կարգավորումները փոփոխության չեն ենթարկվել»:

Այսինքն՝ ըստ գործող օրենքի՝ տվյալ տրանսգենդերի՝ իր անունը փոխելու ցանկությունը շատ հանգիստ տեղավորվում է «անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչյունության» հիմքով անվանափոխության ցանկության տրամաբանության մեջ։ Մարդուն, ենթադրենք, դուր չի եկել իր Վանուշ անունը, ու նա այն փոխարինել է Լիլիթով։

Ի դեպ, տրանսգենդերները միայն ՀՀԿ իշխանության օրոք կանացի անվամբ անձնագիր չէին ստանում։

Հերթական տրանսգենդեր անձը Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության օրոք 2019թ. հունվար ամսին ստացել է Դիանա Ղզրոյան կնոջ անունով անձնագիր, ինչի մասին հայտնել էր «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ մասնավորապես գրելով. «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը, որի գլխավոր նպատակն է Հայաստանում ԼԳԲՏ անձանց, մասնավորապես՝ տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունը, հայտնել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Արդարադատության նախարարության Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման Գործակալությունը բավարարել է երկու տրանսգենդեր անձանց անվանափոխության դիմումը՝ առանց տրանսգենդեր լինելու մասին փաստող հոգեբանական եզրակացության, որն այլևս պարտադիր չէ անվանափոխության համար»։

դիտվել է 7791 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am