Ծառուկյանը համոզվեց, որ Փաշինյանին քննադատել չի կարելի` ստուգումներ կլինեն

«Բարգավաճ Հայաստան կուսակցության» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում ՊԵԿ-ը անսպասելի ստուգումներ է սկսել: ՊԵԿ-ի նման որոշումը պայմանավորված է ահազանգով՝ որի համաձայն տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:
«Առինջ Մոլ» ընկերության տնօրեն Սամվել Հակոբյանի խոսքով՝ վարձավճարների հետ կապված ահազանգը իրականության հետ կապ չունի և ոչ-ոք չի կարող նման բան ապացուցել:

Աշխատակիցները դժգոհություն են հայտնել, որ ստիպված են եղել փակել իրենց տաղավարները, մինչդեռ ամեն ժամը կարևոր է նրանց ՝օրվա հացը վաստակելու համար:
Ուշագրավ է, որ ՊԵԿ-ի ստուգումներն հաջորդեցին ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի նախօրեին արած հայտարարություններին: Ծառուկյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշել էր, որ ինքը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի թիմից. «Երևում է, որ Փաշինյանն ուզում է ինչ-որ բան անել, ինչ-որ բաներ փոխել, բայց դրա համար նրա կողքը պետք է ոլորտներից հասկացող համապատասխան մարդիկ լինեն: Ես Նիկոլ Փաշինյանից դժգոհ չեմ, Նիկոլ Փաշինյանի թիմից եմ դժգոհ, տարբեր ոլորտներում համապատասխան մարդ պետք է լինի, որ մատից փուշ հանող լինի: Մենակ մարդը չի կարող ներքին, արտաքին, տնտեսական, քաղաքական, բանկային, վարկային, ներդրումային…անհնար է: Ամեն ոլորտում պետք է լինի փորձառու մարդ, որ իր աշխատանքով անի, որ համապատասխան ծրագրերն իրականանան: Հակառակը, բոլորը խնդիր են սարքում վարչապետին»,- հայտարարել էր Ծառուկյանը: Հարցին, թե իբրև խոշոր գործարար ինչպես է պատրաստվում աջակցել Նիկոլ Փաշինյանի ասած տնտեսական հեղափոխությանը` Ծառուկյանը տվել է քաղաքական պատասխան. «Ես դուխով գործարար չեմ»: Այս խորհրդանշական արտահայտությունը, թերևս, նշանակում էր, որ Ծառուկյանը ձեռքերը լվանում է տնեսական հեղափոխությունից և դրա պատճառը հենց կադրերն են, որ կան:

Փաստորեն, ՊԵԿ-ն անմիջապես հանդես է եկել պատասխան հարվածով` ստուգող բրիգադներ ուղարկելով Ծառուկյանի ընկերություն:Սա շատ հստակ ուղերձ է, որ Փաշինյանին ու նրա թիմին քննադատելուց առաջ պետք է զգուշանալ, ցանկալի է ընդհանրապես խուսափել, որովհետև դրան կհաջորդեն առնվազն ստուգումներ ու տուգանքներ: Գուցե սրանք պրոֆիլակտիկ ստուգումներ են` ԲՀԿ-ի հետագա քննադատությունները կանխելու և մնացածներին դաս տալու նպատակով:

Հայկ Դավթյան

դիտվել է 6990 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am