Ինչո՞ւ են Սիրիա մեկնած զորախմբի անդամներն ընտանիքներից գումար խնդրում

168 ժամը գրում է.Սիրիա ուղարկված հայկական զորախմբի հետ, պարզվում է, ամեն ինչ չէ, որ կարգին է։ Նրանք իրենց առաքելությունն անում են հավուր պատշաճի, իսկ պետությունը, պարզվում է՝ ոչ։

Ինչպես վերջերս մամուլը գրեց, քնում են նկուղում, ոչ լավ պայմաններում։ Դա հասկանալի է. այնպիսի վայրերում են, որոնք կարող են ենթարկվել ռմբակոծության ու հարձակումների։
Բայց հասկանալի չէ, թե ինչո՞ւ են զորախմբի ծախսերը հոգում նրանց ընտանիքների անդամները։ Մեզ հասած խիստ հավաստի տեղեկություններով, հումանիտար խմբի ներկայացուցիչներն անհրաժեշտ ծախսերի համար գումար են խնդրել հարազատներից։


Բանն այն է, որ աշխատավարձը նրանք պետք է ստանան ծառայությունն ավարտելուց հետո, իսկ մինչ այդ, բնականաբար, գումար է անհրաժեշտ լինում։ Զորախմբի ներկայացուցիչները, ստիպված, ընտանիքի անդամներից են խնդրում ուղարկել։
Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, սակայն մեզ ուղղորդեցին դիմել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:


Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի համակարգման տակ գործող այս ՊՈԱԿ-ից տեղեկացրեցին, որ Սիրիա ուղարկված զինծառայողների նկատմամբ պետությունն իր պարտավորությունների մասով թերացում չունի:

«Կեցության պայմանների մասով ասենք, որ վայրը, որտեղ տղաները գտնվում են ներկայում, համարվում է իրենց մշտական կեցության վայրը այնքան ժամանակ, քանի դեռ իրենք Սիրիայում ծառայության մեջ են: Իսկ շենքը, որ բնակվում են, ամբողջությամբ նորոգված շենք է, կենցաղային բոլոր նորմալ պայմաններն ապահոված է նրանց համար, անհրաժեշտ պարագաների խնդիրը լուծված է, կարիք բացարձակապես չունեն, մերոնք ունեն նաև իրենց խոհարարը, և այդ մասով ընտանիքի անդամները մտահոգվելու առիթ չպիտի ունենան»,- նկուղներում քնելու պայմանների մասին հակառակ նկարագրումներով մեկնաբանում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:


Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի անդամներից գումարներ խնդրելուն, ՊՈԱԿ-ից պատասխանեցին՝

«Գումարը տղաներին ամեն ամսվա համար նախատեսում է ՊՈԱԿ-ը, և դրանք պարբերաբար փոխանցվում են նրանց հաշվեհամարներին: Սիրիայում բանկոմատներից օգտվելու խնդիր կա ու, բնականաբար, հաշվի է առնվել այս հանգամանքը հայկական խումբն ուղարկելուց առաջ: Դեռ փետրվարին նրանց նախնական գումարներ են բաժանվել, որպեսզի առաջիկա ամիսների համար կացության և այլ ծախսերի խնդիրներ հնարավորինս չծագեն:

Չենք բացառում, որ առաջին ամսվա և հավելավճարները սպառվել են, բայց ծառայողներն ամեն ամիս ժամանակին ստանում են իրենց հասանելիք գումարը: Եվ եթե նրանք զանգել, տնից գումար են ուզել, հնարավոր է՝ բանկոմատներից կանխիկացնելու խնդիր ունեն, իսկ որոշ դեպքերում գուցե նաև իրենց հարազատների մոտ են թողել քարտերը, և հենց այդ քարտերից կանխիկացվող գումարն է երևի ուղարկվում դուրս՝ ծառայողներին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Սիրիա մեկնեց 83 հոգանոց ծառայողների խումբ՝ հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով: Մոտ մեկ ամիս առաջ ականի պայթյունի հետևանքով հենց խմբի ղեկավարը վիրավորում ստացավ: Սիրիայում հայ մասնագետը աջ ոտնաթաթի ամպուտացումից հետո տեղափոխվեց Մոսկվա, շուտով նրան Հայաստան կտեղափոխեն: Իսկ Հայաստանից մեկնած 82 հոգանոց խմբի նոր համակարգող այդպես էլ չուղարկվեց, հայ ականազերծողների խմբի գլխավոր տեսուչը դարձավ թիմից Արա Մարտիրոսյանը:

դիտվել է 544 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am