Ապրել հանուն ոչնչի,հոշոտել հանուն ամեն ինչի

Վարչապետի մեկ եւ փոքր ընտանիքում Արցախի թեման պարապ վախտի խաղալիք է դարձել, ում մտքով ինչ անցնում է, ում խելքին ինչ փչում է Արցախի ու նրա գեներալիտետի մասին, առանց երկար-բարակ մտածելու հայտնում է: Երբեմն էլ Փաշինյանը ուրիշների ձեռքով է փորձում կրակից շագանակներ հանել: Գեներալիտետի դեմ սկսված արշավանքը եւ փոփոխությունները պաշտպանության բանակում թվում էր, ավարտվում է, երբ սկսեցին գրոհ ձեռնարկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դեմ, ով ասել էր, թե Արցախը ինքնուրույն հանրապետություն է եւ տասնամյակների կռիվն էլ աշխարհին նրա սուվերենությունը ապացուցելու եւ ընդունելու շուրջ է: Եւ նրանք, ովքեր կհայտարարեն Արցախը Հայաստանի մարզ հռչակելու մասին, չպետք է ոտք դնեն Արցախ: Բալասանյանի հորդորը սվիններով ընդունողները մինիմում բան չեն հասկանում դիվանագիտությունից ու դիվանագիտական լեզվից՝ մոռանալով, որ միասնական պետությունը բոլորիս՝ թե Արցախում, թե Հայաստանում ապրող հայրենակիցներիս երազանքն է, սակայն ռեալ պոլիտիկան ու խառնակչությունը հակադիր բեւեռում են , իսկ իշխանությունները ակնհայտորեն ընտրել են վերջին ճանապարհը:

Հիմա էլ բան ու գործ թողած թիրախավորել են Բակո Սահակյանի՝ ապրիլյոթյան շնորհավորական ուղերձը, քննադատում են այն բանի համար, որ նախագահն օգտագործել է <<արցախուհիներ>> բնորոշումը: Հայաստանյան իշխանության կողմից Արցախի ու նրա գեներալիտետի դեմ այս արշավը երկու նպատակ ունի, նախ իրագործել սեփական պլանը, իսկ երկրորդ՝ ազդեցություն ունենալ Արցախում նոր իշխանությունների ձեւավորմանը, հայտնի է, որ եկող տարի նախագահական ընտրություններ են սպասվում եւ միայն խառնակչությամբ է հնարավոր Արցախում տրոհել ժողովրդին ու ի կատար ածել սեփական կամքը:
Բայց այս ճանապարհին պարզ է դառնում, որ հեղափոխականների անբարոյականությունը սահմաններ չի ճանաչելու: Նսեմացնելու եւ արժեզրկելու են արցախցուն ու նրա հաղթանակներ թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով:

Ահավասիկ կրկին խոսել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ասելով, որ մեր հազարավոր տղերքը զոհվել են հանուն ոչնչի: Իհարկե, դժվար է գուշակելը, թե ինչու է տիկին Աննան որոշել մտնել այդ դաշտ եւ խաղաղության դեսպան հանդես գալ, բայց մի բան փաստ է, որ այս հայտարարությամբ, նա փաստացի վիճարկում է արցախյան գոյամարտում ընկած հազարավոր մեր տղաների հերոս լինելը։ Քանզի հանուն ոչնչի կյանքը կորցրածները պարզապես զոհեր են, բայց ոչ հերոսներ։

Ստացվում է, որ հայրենիքի պաշտպանությունը ոչ մի բան է, անիմաստ զբաղմունք։ Հետաքրքիր է՝ այսօր Արցախում ծառայողներն էլ են հանուն ոչնչի ծառայում:Ստացվում է, որ հերոսների մասին իշխանությունների պատկերացումները սահմանափակվում են Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապուն հրապարակում խոսեցնելով եւ դա սեփական շահերին ծառայեցնելով:Չէ՞ որ այդ ոչինչի համար զոհվածների շնորհիվ է, որ քսան տարուց ավելի է, պահպանվում է հարաբերական խաղաղությունը, ի վերջո հենց այդ գիտակցումն է, որ ապրեցնում է զոհվածների ծնողներին, հարազատներին, նրանց մայրերին ու քույրերին, որոնց սփոփում է միայն մի բան, որ իրենց սիրելի զավակը, ամուսինը, եղբայրը կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Հիմա ձեր արածը սրբապղծություն է ոչ միայն մարդկանց, այլ հայրենիքի նկատմամբ: Իսկ եթե թվում է, թե խաղաղասիրական կոչերով Ադրբեջանում համարժեք վերաբերմունք կձեւավորեք, չարաչար սխալվում եք, նրանք գիտեն, որ իրենք չեն կռվում հանուն ոչնչի , գիտեն, որ իրենց ուզածի համար թանկ պիտի վճարեն:

Անի Սահակյան

դիտվել է 5252 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am