Մինչ Ադրբեջանը սրում է նիզակները, Հայաստանում բռնոցի-պպզոցի-ասֆալտին փռոցի են խաղում ու զբաղված են ինչ-որ անհասկանալի տրանսգենդերային թեմաներով. Հ. Հարությունյան

«Հայաստանում բռնոցի -պպզոցի -ասֆալտին- փռոցի են խաղում ու զբաղված են ինչ որ անհասկանալի տրանսգենդերային թեմաներով: Թշնամու քթի տակ, մեր մեջ ենք թշնամուն փնտրում և այլն»: Գրում է Թիվ 5 հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում։ Գրառումն ամբողջությամբ ներկայացված է ստորև․

«Վերջին օրերին Ադրբեջանի առաջին զույգի հայտարարություններին միացավ դրանց պաշտպանության նախարարը: Սկզբից տիկինը՝ Մեհրիբնը խոսեց, հետո ամուսինը՝ «քաղցրացրեց» , այսօր էլ դրանց պաշտպանության նախարարը հանդես եկավ հայտարարությամբ և հանձնարարական տվեց գեներալիտետին: Արցախից Դավիթ Բաբայանի խոսքում տագնապ զգացի: Չէ, դուխը տեղն էր, բայց տողատակում տագնապը ակնհայտ էր, կար:

Հայաստանում բռնոցի -պպզոցի -ասֆալտին- փռոցի են խաղում ու զբաղված են ինչ որ անհասկանալի տրանսգենդերային թեմաներով: Այնպիսի տպավորություն է, որ մենք ուրիշ դարդ ու ցավ չունենք: Իրար վրա գրում ենք, իրար միս ենք ծամում, որսագողերի պես ֆեյքեր ենք փնտրում, թշնամու քթի տակ, մեր մեջ ենք թշնամուն փնտրում և այլն:

Մի քանի ժամից Ստեփանակերտի եկեղեցու օծումն է: Արցախի մայրաքաղաքը խնկաբույրով է լցվելու իսկ մեր «խաղաղասեր հարևանի» խոսքից վառոդի հոտ է փչում: Ամեն օր այդ հոտը ավելի ուժգին է փչում, մրրկահողմի պես պտտվում է օդում:

Մեր վիճակը շատ նման է էն՝ Ավարայրի ճակատամարտից մեկ օր առաջ անկտդոտին:Չպատմեմ, գիտեք: Աստծո հույսին՝ ծնված, մեծացած ու ծերացող ազգ ենք:
Ծերության երկու տեսակ կա, իմաստուն և իմաստազուրկ՝ հիշողությունը կորցրած: Մենք էքստազի մեջ կորցրել ենք հիշողությունը, իսկ առանց հիշողության, զգոն չես լինի: Զգոնությունն ու հիշողությունը քույր ու եղբայր են:

Մեզ մոտ այնպիսի շիլաշփոթ է, որ չես հասցնում մի թեման մարսել, կենտրոնանալ, երկրորդ ու շատ դեպքերում, երրորդ, չորրորդ թեմաներն են խաղի մեջ գցում ու շեղում: Բոլոր դեպքերում, մինչ այստեղ հեղափոխական խրախճանք է, այնտեղ սրում են նիզակները, սրերը և լողացնում են փղերին:

Այստեղ ոմանք ապրիլի 2-ը ամոթի օր են համարում, այնտեղ՝ պարտված հերոսներին են մեծարում :

Եւ այս ֆոնին մեր Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, Հորդանանում, զրուցում են Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներից»:

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am