Մեր քաղաքականությունը դիվանագիտական ճանապարհով պատերազմը դադարեցնելն է. Կորոտչենկո (տեսանյութ)
«Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն Ռուսաստանի առաջին ալիքի «Политика» հաղորդման ժամանակ հայտարարել է,որ ՌԴ քաղաքականությունն այսօր դիվանագիտական ճանապարհով պատերազմը դադարեցնելն է, և Ռուսաստանը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևիցե մեկի հաղթանակով։ «Ռուսաստանի քաղաքականությունն այսօր դիվանագիտական ճանապարհով պատերազմը դադարեցնելն է: Մենք շահագրգռված չենք, որ կողմերից որևէ մեկը ռազմական հաղթանակ տանի այդ հակամարտությունում։ Ռուսաստանը զենք է մատակարարել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, այդ պատճառով գոյություն ունի ուժային հնարավորությունների ռազմական-ռազմավարական հավասարություն... Ո՞վ է շահագրգռված պատերազմում։ Ռուսաստանը միանշանակ դրանում շահագրգռված չէ: Դրանում շահագրգռված են արտաքին խաղացողները, նախևառաջ՝ Թուրքիան»,- ասել է նա:
