Ի՞նչ սեռ է նշված տրանսգենդերի անձնագրում

Հանրային օրակարգում տրանսգենդերի թեման շարունակում է մնալ ակտուալ։ Խորհրդարանական երկու ուժերը՝ Իմ Քայլը դաշինքն ու ու ԲՀԿ-ն տարբեր հայտարարություններ են արել ու փոխադարձաբար մեղադրել միմյանց։  Շարունակում է մինչև վերջ չպարզաբանված մնալ, թե ով է վերջապես տրանսգենդերին հրավիրել ԱԺ։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր,  Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու Իմ քայլը դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը փոխադարձաբար մեղադրում են միմյանց՝ «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանին լսումներին հրավիրելու համար ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է փաստաթղթեր, որոնք փաստում են, որ տրանսգենդերը, ի թիվս ԱԺ լսումներին մասնակից մյուս ՀԿ-ների ներկայացուցիչների, հրավիրվել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից։ ԱԺ մուտք գործելու համար մասնակիցների ցուցակը ևս անցագրային կետ ուղարկվել է Զոհրաբյանի ստորագրությամբ։ Այլ կերպ թերևս չէր էլ կարող լինել, որովհետև արարողակարգն է այդպես պահանջում՝ փաստաթղթերի տակ ստորագրում է հանձնաժողովի նախագահը։ Բայց Նաիրա Զոհրաբյանն էլ իր հեորթին հրապարակել է էլեկտրոնային նամակ, որից երևում է, որ հրավերքն էլփոստով ուղարվել է Իմ քայլի պատգամավորը։

Անկախ նրանից, թե ով է եղել կոնկրետ տվյալ անձին հրավիրողը, ակնհայտ է, որ ինչ-որ տեխնիկական խնդիր կամ աշխատանքային անփութություն, այնուամենայնիվ եղել է։ Ալեն Սիմոնյանի հրապարակած փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահը ցուցակում ներկայացված է որպես Լիլիթ Մարտիրոսյան ։ Բայց քանի որ այս անձն ԱԺ-ում ինքն իրեն հայտարարեց տրանսգենդեր, նշանակում է՝ մենք գործ ունենք սեռափոխության փաստի հետ, որը մեր երկրի օրենսդրությամբ արգելված է։ Մի կողմ թողնենք բնության կողմից մարդու մեջ ներարկված անոմալ հակումներն ու մարդու իրավունքները։ Խոսենք օրենքից։ ԱԺ մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Դա նշանակում է, որ սեռափոխված տղամարդը՝ նույն ինքը Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրել է անձնագիր, որտեղ, ինչպես հայտնի է, բացի քաղաքացու անուն- ազգանունից և ծննդյան տարեթվից, նշվում է նաև նրա սեռը։ Հետաքրքիր է՝ Լիլիթ Մարտիրոսյանի անձնագրում ինչպիսի՞ սեռ է նշված եղել։ Հայաստանի հանրապետությունում անձը կարող է փոխել իր անունը, ազգանունը, սակայն սեռը փոխելու իրավունք չունի՝ նման օրենսդրական կարգավորում, երբ անձը ինչ-որ տարիքիից սկսած կարող է փոխել սեռը, պարզապես չկա։ Հետևաբար, նախկինում տղամարդ, ներկայումս կին դարձած Լիլիթի անձնագրում կամ առկա է եղել արական սեռի նշագրումը, կամ էլ, եթե նրա անձնագրում առկա է իգական սեռի նշումը, ուրեմն սեռափոխման իրավական գործընթացը կատարվել է Հայաստանից դուրս։ Այսինքն՝ տրանսգենդերը ձեռք է բերել որևէ այլ երկրի քաղաքացիություն, կարողացել է փոխել սեռը, հետո նորից վերադարձել է Հայաստան և կրկին ստացել ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն։ Իրավապահ կառույցները պետք է պարզեն այս բոլոր հանգամանքները, որովհետև կա նաև երրորդ տարբերեկը՝ գուցե մենք գործ ունենք կեղծ փաստաթղթերի հետ։

Ամեն դեպքում, եթե տրանսգենդեր Լիլիթն ըստ անձնագրի եղել է արական սեռի ներկայացուցիչ, այդ դեպում ԱԺ մուտքը պահպանող ոստիկանները պետք է նկատեին կանացի հագուստով և արտաքինով տղամարդուն և առնվազն այդ մասին զեկուցեին ԱԺ լսումներ կազմակերպած հանձնաժողովին։

Ամեն դեպքում, տրանսգենդերներն ունեն սահմանադրական նույն իրավունքները, ինչ մեզանից յուրաքնչյուրը։ Եվ խնդիրը պետք է դիտարկել իրավունքի և օրենքի դաշտում, իսկ մարդու անձը հաստատող փաստաթղթի օրինականությունը  ամենակարևորներից է։


Հայկ Դավթյան

դիտվել է 5360 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am