Գունավոր թնջուկ. ով է իրականում տրանսգենդերին հրավիրել ԱԺ

Տրանսգենդերի ԱԺ ամբիոնից ելույթը արդեն քանի օր է բողոքի ալիք է բարձրացրել: Խորհրդարանական երկու ուժերը՝ Իմ Քայլի ու ԲՀԿ-ի միջեւ հարցը կրքեր է բորբոքել, նրանք փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, սկզբում Նաիրա Զոհրաբյանը իշխող ուժի պատգամավոր Մարիա Կարապետյանին վերագրեց տրանսգենդերի հայտնությունը ԱԺ-ում, իսկ այսօր պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Զոհրաբյանը ստում է:

Նա ասաց, որ ԱԺ քարտուղարությունից պահանջել եւ շուտով կհրապարակի այն փաստաթուղթը, որից պարզ է դառնում, որ հայտնի լսումներին մասնակցող բոլոր ՀԿ-ները ԱԺ են մուտք գործել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի թույլտվությամբ: Իհարկե, արարողակարգը գուցե պահանջում է, որ Նաիրա Զոհրաբյանը ստորագրի այդ փաստաղթի տակ, բայց մյուս կողմից՝ չի բացառվում, որ տրանսգենդերի ղեկավարած ՀԿ-ին Մարիա Կարապետյանն է ուղղորդել գալ ու ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից: Եթե ոչ, ապա դժվար թե տիկին Զոհրաբյանը ԵԽԽՎ-ից սպառնար ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից կամ հերքել ու ներողություն խնդրել այն բանի համար, որ վերջինս ցուցարարների առջեւ հայտարարել է, թե Զոհրաբյանն է տրանսգենդերին հրավիրել ԱԺ, կամ էլ իրենք կհայտնվեն դատարանում: Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները խիստ վրդովված էին իշխանության պահվածքից եւ ամենավերջին վիրավորանքները շպրտեցին Իմ Քայլի պատգամավորների երեսին՝ ասելով, որ նրանք այլասերում են հայ հասարակությանը, վտանգում մեր ազգային ինքնությունը, բնաջնջում ավանդույթներն ու ընտանիքի գաղափարը:

Բանն այն է, որ ազգային արժեքների պահպանմամբ մտահոգ կազմակերպություններն ու անհատները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում խորհրդարանի բակում: Նրանք հիշեցրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ամիսներ առաջ ընդունեց եւ ճաշեց միասեռական Էլթըն Ջոնի հետ, իսկ նախարար Արայիկ Հարությունյանը ընդունեց հայտնի տրանսգենդեր Կարաբինային: Բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ հոգեւորական եւ ընդամենը պահանջում թույլ տալ մտնել նիստերի դահլիճ ու խնկարկել դահլիճը՝ մաքրելով այն օտար մարմիններից: Տարակուսելի է՝ ինչու արդյոք իշխող ուժն ընդառաջ չգնաց եկեղեցու սպասավորի պահանջին, հատկապես, որ ԲՀԿ-ականներից ավելի մոլեռանդ էին բացառում իրենց կապը տրանսգենդերի հետ: Ինչն էր խանգարում ընդունել հոգեւոր հովվին եւ հարցն այսպիսով փակել, արդյոք դա դուր չէր գա լիբերալ իշխանության հովանավորներին:

Ճիշտ հակառակը Ալեն Սիմոնյանը քահանային հորդորում էր չխոսել ժողովրդի անունից: Սիմոնյանն ասում էր, թե հոգեւոր հայրը ժողովրդի անունից չպետք է խոսի, հետաքրքիր է, եթե ոչ նա, ապա ով պետք է խոսի ժողովրդի անունից, միթե միայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, միթե մի օր էլ, պարոնայք, ժողովրդի անունից կկազմաքանդեք Հայաստանը, կկազմակերպեք Հայաստանի վաճառքը այլասերվածներին ու ԼԳԲՏ-ներին ու կասեք, որ միայն դուք ունեիք ժողովրդի անունից որոշումներ կայացնելու ու նրա անունից խոսելու:

Անի Սահակյան

դիտվել է 3330 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am