Լուկաշենկոն գիտի՝ ով է հաղթելու Ուկրաինայի նախագահական ընտրություններում. տեսանյութ
Դիտել նաև
NYT-ը հրապարակել է Փարիզում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մանրամասները
Հուսիթները պնդում են, որ ռուս նավաստիներ են վիրավորվել Եմենի նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով
Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ
Ուկրաինայի, Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով ապրիլի 21-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, կանխատեսել է, որ կհաղթի երկրի գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն:
Ինչպես նշում է belta.by-ն, Լուկաշենկոն այս մասին ասել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Այնտեղ ոչ ոք ոչինչ չի հաղթել: Առաջին փուլից հետո առաջատարը Զելենսկին է, Պորոշենկոն նրան զիջում է: Ինչպես կավարտվի երկրորդ փուլը՝ ոչ ոք չի կանխատեսի: Այնուհանդերձ` ես հակված եմ մտածելու, որ նախագահական այս ընտրություններում կհաղթի Պորոշենկոն»,-ասել է Լուկաշենկոն: