2008-ի պատերազմն և տարածքների վերադարձի գինը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սենսացիոն խոստովանություն է արել...

Պարզվում է, նա պատրաստ է եղել հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից` երկրի տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի հետ Բրյուսելում տեսագրված շուրջ երեք ժամանոց հարցազրույցի ընթացքում:

«Ձեր մասին պատմող վավերագրական ֆիլմում մի այսպիսի պնդում կա, թե Դուք իբր ասել եք՝ «2008-ի սկզբին ես ուղղակիորեն պնդել եմ`պատրաստ եմ հրաժարվել ՆԱՏՕ-ից, միայն վերադարձրեք տարածքները, եկեք խաղաղություն հաստատենք», - մեջբերել է Գվարամիան` հարց ուղղելով Սաակաշվիլիին․ - «Դուք իրո՞ք պատրաստ էիք և՛ [ռուսական] ռազմակայանները թողնել մեր տարածքում, և՛ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից` տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց»:

«Ինձ համար կարևորը երկիրն է: Հարկավոր էր հաշվի նստել այն ժառանգության հետ, որ մեզ էր բաժին հասել: Ռուսները Վրաստանում էին, և նրանց վտարելն անհնարին էր: Այդ իսկ պատճառով մենք հանդես եկանք նման առաջարկով», - ըստ «Ազատության», պատասխանել է Սաակաշվիլին` հիշեցնելով, որ 2008-ից առաջ Թբիլիսին փորձում էր կապեր հաստատել Հարավային Օսիայի բնակչության հետ: Թբիլիսիում նույնիսկ Հարավային Օսիայի վրացամետ կառավարություն էր ստեղծվել, որ ղեկավարում էր նախկինում վրացիների դեմ զենքը ձեռքին մարտնչած Դմիտրի Սանակոևը: Դա, սակայն, ըստ Վրաստանի նախկին նախագահի, ռուսական կողմին դուր չեկավ` դառնալով օգոստոսյան պատերազմի դրդապատճառներից մեկը:

«Իսկ ճի՞շտ են արդյոք այն պնդումները, որ Դուք 2008-ի օգոստոսին հրամայել էիք ռմբակոծել Ցխինվալիում քնած խաղաղ բնակիչներին», - Գվարամիայի այս հարցը Սաակաշվիլիի կտրուկ բացասական պատասխանին է արժանանում․ - «Նման պնդումները կատարյալ հիմարություն են: Ո՞ւմ էինք մենք ռմբակոծելու, եթե այնտեղ խաղաղ բնակիչ այլևս չէր մնացել: Ռուսաստանյան իշխանությունները կանանց և երեխաներին Ցխինվալիի տարածաշրջանից զանգվածաբար սկսել էին տարհանել Վրաստանի տարածք ներխուժելուց դեռ մի քանի օր առաջ», - պնդում էր Վրաստանի նախկին նախագահը:
Ուշագրավ քննարկումներ են ծավալվում վրաստանյան քննարկումներում: Վերջին ամիսներին Սաակաշվիլիի կողմից Ցխինվալիի ռմբակոծության հրաման արձակելու մասին առավել ակտիվորեն խոսում է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Անցյալ ամսվա վերջին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկնեց նախընտրական շրջանում հնչեցրած իր սկանդալային հայտարարությունը` պնդելով, որ վրացական ուժերը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով 2008 թվականի օգոստոսին ռմբակոծել էին Հարավային Օսիայի վարչական կենտրոն Ցխինվալին: Այս մասին Վրաստանի հինգերորդ նախագահը հայտարարեց երեքշաբթի երեկոյան Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Պատմությունը պետք է տա այդ հարցի պատասխանը` ի՞նչ է արել Սաակաշվիլին, արդյո՞ք նա պետք է դիմեր այդ քայլին մի իրավիճակում, երբ վրացական գյուղերի դեմ սադրանքները հաջորդում էին մեկը մյուսին: Միանշանակ է, սակայն, որ նա ռմբակոծել է Ցխինվալին, որն այդ պահին գրեթե ամբողջությամբ դատարկ էր: Դա սխալ էր, սակայն ես կարծում եմ, որ դա անձամբ Սաակաշվիլիի, այլ ոչ թե Վրաստանի սխալն էր», - նշում էր Վրաստանի նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ նման հայտարարությամբ հանդես եկավ նախագահական ընտրությունների քարոզարշավի սկզբում` նախորդ տարվա սեպտեմբերին, արժանանալով ընդդիմության կոշտ քննադատությանը: Զուրաբիշվիլիի այս նոր հայտարարություններից հետո ևս Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները սկսեցին հայտարարել, որ երկրի նախագահի նման պահվածքը ուղղակի վնաս է հասցնում պետությանը: «Տիկին Զուրաբիշվիլիի` նախագահի պաշտոնում արված նման հայտարարությունները բավարար են խորհրդարանում նրա դեմ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու կամ այլ իրավական հետևանքների համար: Չի բացառվում, որ Ռուսաստանը օգտագործի այս հայտարարությունները իր շահերից ելնելով: Դա բնական է, քանի որ պնդումները, թե Սաակաշվիլին ռմբակոծել է Ցխինվալին, կարող են բխել բացառապես Ռուսաստանի շահերից», նկատել էր ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավարներից Սալոմե Սամադաշվիլին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4314 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am