Սպայկայի գործի չերևացող մասը․ նոր տերե՞ր, թե՞ նոր ընկերություն

Սպայկա ընկերությունը հայտարարություն է տարածել իր ծավալած գործունեության վերաբերյալ՝ գործունեության այսքան տարիների ընթացքում առաջին անգամ փորձելով ցույց տալ, թե ինչով են իրենք իրականում զբաղվել։
<<Ընկերությունը Հայաստանում թարմ վիճակում արտահանման նպատակով գյուղմթերք մթերող խոշորագույն ընկերությունն է: Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել արտասահմանյան շուկաներում հայկական ապրանքների համար ամուր դիրքեր գրավելու և մրցունակությունն ապահովելու հարցերում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում մանրածախ սուպերմարկետների հետ ուղիղ մատակարարման պայմանագրերի շնորհիվ որոշ ապրանքների մասով ընկերության վաճառքի բաժինը կազմում է այդ շուկայի ավելի քան 10 տոկոսը: Ընկերությունը հայկական մրգերն ու բանջարեղենը ինչպես սեփական արտադրության, այնպես էլ մեր ֆերմերներից մթերվող, արտահանում է նաև Բելառուս, Լեհաստան, Շվեդիա, Ուկրաինա, Մերձավոր Արևելք և այլ ուղղություններով: Ընդհանուր առմամբ ընկերության մատակարարման պայմանագրերը ապահովում են ավելի քան 300 մլն թիրախային գնորդ ընդգրկող շուկաներ: Այդ շուկաներում ընկերության հիմնական մրցակիցներն են այլ արտահանող ընկերություններ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Մարոկկոյից և Չինաստանից: Մեզ հաղոջվել է այս երկրների ընկերությունների հետ մրցակցող կայուն մեխանիզմ ստեղծել հայկական ապրանքներով>>,- նշվում է Սպայկայի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ընկերությունն իր բնականոն գործունեությունը շարունակելու դեպքում, ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես մտադրություն ունի Հայաստանից արտահանել ավելի քան 100.000 տոննա մթերված և սեփական արտադրության թարմ ու վերամշակված գյուղմթերք: Մթերումները սեզոնային են և հիմնականում իրականացվում են 9 մարզերի մոտ 80 համայնքներից։ Հաղորդագրության մեջ նաև մեկ առ մեկ թվարկվում է այն համայնքների անունները, որոնցից մթերում է կատարել Սպայկան։ Մինչ այդ ընկերությունը հայտարարել էր մթերումները դադարեցնելու մասին, քանի որ ՊԵԿ-ը մեղադրում է Սպայկային 7 մլրդ դրամի հարկային և մաքսային վճարումները թաքցնելու համար։ 7 մլրդ դրամը Հայաստանի տնտեսության ծավալների համար բավականին լուրջ շրջանառություն է։ Նման ծավալի հարկեր թաքցնելու համար անշուշտ ընկերությունը պետք է ունենար մաքսային և հարկային կառույցների հետ։ ՊԵԿ-ի հայտարարության համաձայն՝ 7 մլրդ դրամի թաքցված հարկային և մաքսային վճարումները բացահայտվել են Վրաստանի և Հայաստանի մաքսատներում առկա բեռնագրերի համեմատության արդյունքում։ Խախտումները, ըստ ՊԵԿ-ի, հիմնականում ներկրումների ժամանակ են արվել։ Մաքսային բեռնագրերում ձևակերպվել են այլ ապրանքներ, սակայն իրականում Հայաստան է ներկրվել բոլորվին այլ բան, և արդյունքում չեն վճարվել հարկերն ու մաքսային վճարները։ Սպայկա ընկերությունը չի ընդունում մեղադրանքները։ Եվ մինչ դատաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, Սպայկայի կողմից մթերման դադարեցումից լրջորեն կտուժեն վերը նշված 9 մարզերի 80 համայնքների գյուղմթերք արտադրողները, ովքեր ունենալու են արտահանման խնդիր։ Հնարավոր է, որ իշխանությունը մտադրվել է շատ արագ խաղի մեջ մտցնել մեկ այլ մթերողի, կամ էլ գուցե իրադարձությունները կզարգանան այնպես, որ Սպայկան նոր ապագայում նոր տեր կունենա։
Ամեն դեպքում, այստեղ խոսքը արտաքին շուկա արտահանումների մասին է, և այստեղ շատ կարևոր է դրսի ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Օրինակ՝ եթե ռուսական հայտնի սուպերմարկետները ժամանակին չստանան հայկական գյուղմթերքը, որի պահանջարկը իրենք ունեն, ապա դրանից կտուժի ոչ միայն Սպայկան, այլ նաև հայկական ապրանքանիշը, որը անպայման կունենա վստահության կորուստ։ ԵՎ վերջապես կտուժի հայ գյուղացին, որը հույսով սպասում է իր բերքի մթերմանը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 8805 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am