Մարզպետի խաղաքարտերը խառնել է իր իսկ աշխատակիցը. նշանակում չի լինի

168 ժամը գրում է.Երեկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը վերջապես հնարավորություն ուներ «Վեդու» բժշկական կենտրոնի (ԲԿ) նոր ղեկավար նշանակելու և վերջ դնելու այդ պաշտոնի շուրջ մեկ տարի ծավալվող ինտրիգային խմորումներին, բայց այս անգամ էլ մարզպետին խանգարել է իր իսկ աշխատակիցը:


Մարզպետարանի սոցիալական բաժնի աշխատակից Նունե Մարտիկյանը ևս մասնակցում էր ապրիլի 2-ին՝ մարզպետարանում «Վեդու» ԲԿ ղեկավարի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին։ Երկու փուլում անհայտորեն լավ ներկայացած թեկնածուն, սակայն, անսպասելիորեն դուրս մղվեց հաղթողների շարքից, ինչն աննկատ չմնաց նաև մրցույթը հսկող լրագրողների կողմից:

Նշենք, որ մրցույթի սուբյեկտիվության մասով առաջին իսկ պահից կասկած էր հարուցում հենց մրցութային հանձնաժողովը: 6 հոգանոց կազմից միայն մեկն էր, որ մարզպետարանի աշխատակազմից չէր, ընդ որում, նրանցից երկուսը հենց մարզպետի ազգականներն էին, իսկ հանձնաժողովը նախագահում էր մարզպետ Գարիկ Սարգսյանի «բաջանաղը»՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը:

Վարկած կա՝ այս անհասկանալի կազմով մրցութային հանձնաժողովը հենց մարզպետի հրահանգով է որոշել վերջին պահին «բլոկ անել» իրենց թիմի անդամին՝ թույլ չտալու, որպեսզի փայլուն արդյունքներ գրանցած միակ կին թեկնածուն խառնի մարզպետի խաղաքարտերը: Իսկ մարզպետի թեկնածուի մասին, մարզում շրջանառվող լուրերի համաձայն՝ միջնորդությունն արված է եղել դեռ անցած տարի՝ այս պաշտոնը թափուր դարձնելու նախապայմանով: Միջնորդն էլ Սպարապետ Վազգեն Սարգսյանի երբեմնի հովանավորյալ, նրանց ընտանիքի այն ժամանակների բարեկամ Ռազմիկ Թևոնյանն է:


Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանը, որ բոլոր համապետական ընտրություններին մարզից ավանդաբար առաջադրվում էր «Հանրապետություն» կուսակցությունից ու ձախողում, հեղափոխությունից հետո մարզպետի հետ ունեցած փայլուն կապերի շնորհիվ կարողացավ մինչ այդ ոչնչով աչքի չընկած երիտասարդ որդուն՝ Սեդրակ Թևոնյանին, «Իմ քայլը» դաշինքով դարձնել պատգամավոր: Ստացվում է՝ Ռազմիկ Թևոնյանը մարզպետի հետ կապերն այս անգամ փորձում է ծառայեցնել «Վեդու» ԲԿ-ում նշանակվող իր թեկնածուի շահերին:

Այս ընթացքում հանդիպե՞լ եք մարզպետին, տեղյա՞կ եք՝ ի՞նչ վերաբեմունք ունի այս ամենին, հարցրեցինք Նունե Մարտիկյանին:

«Երկու անգամ փորձեցի, չհաջողվեց, ես հույս ունեմ՝ երկուշաբթի նախարարության ներկայացուցիչներն անկողմնակալ որոշում կկայացնեն։ Ամեն դեպքում մտադիր չեմ հանձնվել, պատրաստ եմ բոլոր սցենարներով զարգացումներին, բայց սպասենք մինչև որոշիչ երկուշաբթին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նունե Մարտիկյանը՝ չթաքցնելով, որ վճռական է տրամադրված ու, թերևս, պատրաստվում է դիմակայել նաև մարզպետարանի աշխատակազմի ներսում՝ սեփական կոլեկտիվի դիմակայություններին:

Երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, Առողջապահության նախարարությունը բողոքարկման հետքերով մարդկանց կգործուղի Արտաշատ՝ մարզպետարանում եղած մրցութային արձանագրություններն ուսումնասիրելու համար: Մրցույթի օրը բացակա գրանցված նախարարության ներկայացուցիչները պոստֆակտում պիտի ջանան մաքրել մարզպետի «ստեղծագործության հետքերը»:

Արդյո՞ք նոր մրցույթ կհայտարարվի «Վեդու» ԲԿ-ի համար, թե՞ այդուհանդերձ նախարարությունը կնախընտրի լեգալացնել իշխող ուժի առաջնորդի կողմից մեծ վստահություն վայելող վարչապետ Փաշինյանի սանիկ մարզպետի կամայականությունները, պարզ կդառնա երկուշաբթի օրը:

Հիշեցնենք, քաղաքական նկատառումներով հեղափոխությունից հետո մարզպետ դարձած Գարիկ Սարգսյանը միանգամից ազատվել էր մարզի երեք ԲԿ-ների ղեկավարներից, պաշտոնանկ արված «Արտաշատի», «Վեդու» և «Մասիսի» ԲԿ ղեկավարները, իրենց խոսքով՝ չենթարկվելով մարզպետի՝ դիմումներ գրելու հարկադրանքին, այդուհանդերձ ազատվել էին աշխատանքից, ու մարզպետի ապօրինի ազատման հրամաններն այսօր 5-6 հայցով վիճարկվում են դատարանում:

Նշենք, որ պաշտոնանկ արված բոլոր ԲԿ-ների նախկին ղեկավարներն էլ չմասնակցեցին իրենց նախկին պաշտոնների համար հայտարարված մրցույթներին՝ պատճառաբանելով, որ իրենց ազատումն ապօրինի են համարում, հետևաբար՝ ապօրինի ազատման հիմքերով թափուր թողնված տեղերի համար հայտարարված մրցույթները ևս ապօրինի որոշմամբ են կայացվել, ուստի համարում են, որ իրենց մասնակցությամբ անուղղակիորեն կլեգալացնեին մարզպետի՝ իրենց բնորոշմամբ՝ ապօրինի որոշումները:

դիտվել է 4163 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am