«Քուչի կռվի» վերածված քաղաքականություն (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի՝ հընթացս գովազդելով գնացքի սրահն ու սանհանգույցը:

Գյումրիում նրա ներկայությամբ միջադեպ տեղի ունեցավ: Ու երևի այդ միջադեպն ազդեց նրա պոետիկ տրամադրության վրա ու հայ ժողովուրդը զրկվեց հերթական հրաշք-բանաստեղծությունից:

Բանն այն է, որ փողոցում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լեզվակռվի մեջ մտան Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ինչ-որ մեկը: Այս ամենը տեղի ունեցավ «ժողովրդի վարչապետի» ներկայությամբ: Փաշինյանը ստիպված էր միջամտել:

«Էէէ, չեղավ, կարողա հիմա քուչի կռիվ սկսեք: Մի հատ հանգստացե՛ք, այ քեզ բա՜ն: Իմ ներկայությամբ էդպես բաներ եք անո՞ւմ»,- կողմերին դիմելով հայտարարեց բարկացած Փաշինյանը:

Փաշինյանի իշխանության գալը և հատկապես նրա վարչապետական շրջանն աչքի են ընկել քուչի կռիվ հիշեցնող գործընթացով: Եվ ուրեմն, ինչո՞ւ է զարմանում ու բարկանում Փաշինյանը, երբ իր ներկայությամբ քուչի մակարդակի լեզվակռիվ են սկսում չինովնիկները:

Օրերս Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ քուչի կռվին ներհատուկ բառապաշարով հանդես եկավ՝ սպառնալով այլոց ծնոտներին ֆիզիկական ազդեցություն գործադրել: Մինչև այդ եղել էին «ասֆալտին փռելն» ու «պատերին ծեփելը»:

Ի դեպ, երբ ծնոտի կամ «չանի» մասով նախաձեռնությամբ էր հանդես գալիս Թոխմախի Մհերը, ապա դա համարվում էր սխալ, իսկ ահա «ժողովրդի վարչապետի» դեպքում նորմալ է համարվում, և մեր առաջադեմ ու սարսափելի իրավապաշտպանական «կռուգը» ծպտուն չի հանում: Իրոք որ, մեր երկրում իրավիճակ է փոխվել: Ինչևէ:

Երբ Փաշինյանը մի կողմից «կռուտոյ տղա» է խաղում ու «գողական գնում», իսկ մյուս կողմից՝ «գործ տվողի» դերում հանդես գալիս, ապա բնական է, որ այդ պայմաններում «բազառը» դառնում է մեր քաղաքական կյանքի անբաժան մասը:

«Բազառ» է ամենուրեք: Դատավորներին հաթաթա տալուց մինչև «հեռախոսային արդարադատություն», փող խլելուց մինչև աշխատող կրճատելը, ՀՔԾ-ին հրահանգ տալուց մինչև բանտում գտնվող մարդուն գաղտնի նկարելը:

Փաշինյանի վարչապետությամբ «քֆուրը» և «քուչի կռիվը» մուտք գործեցին պետական կառավարման ոլորտ: Փաստարկի բացակայության վկայություն հայհոյանքը դարձավ իշխանությունների բառապաշարի անբաժան ուղեկիցը:

«Քֆուրն» ու «քուչի կռիվը» քաղաքականության մեջ լեգիտիմացվել են: Չկայացած մարդիկ ու ամբողջ կյանքում «մամայի կամ ինժեներ բալա» եղածները հայտնվել են իշխանության մեջ ու ինքնահաստատվում են «քֆուր» տալով: Դա իրենց ենթագիտակացական մղումն է՝ մինչիշխանական ժամանակահատվածում ձևավորված կոմպլեքսներից ձերբազատվելու նպատակով:

«Քուչի կռիվը» հիմա խաղի կանոն է դարձել: Ու սրանք այդ կանոնի ապագա զոհերն են լինելու: Քանզի ամբոխը սիրում է կուռքեր ստեղծել, բայց հաճույքով տապալում է իր իսկ ստեղծած կուռքերին: Ու այդ ժամանակ վայն եկել է ու տարել քայլարածներին:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1956 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am