Նիկոլ Փաշինյանը գնում է Պուտինի ճանապարհով

«168 ժամ» թերթը գրում է. «Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարելով զբաղվել այդ խնդրով։

«Մենք դրա մասին իրար հետ խոսակցություն ունեցել ենք: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»,- ասել է նա։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սոցիալական ցանցերում, մամուլում գրաքննությամբ զբաղվելու՝ ԱԱԾ-ին ուղղված հանձնարարություն։ Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ մեթոներով, միջոցներով ու գործիքներով ԱԱԾ-ն պետք է պարզի ֆեյք օգտատերերին ու առավել եւս այն, թե ո՞ր տեղեկատվությունն է մանիպուլյացիա պարունակում, որը՝ ոչ։

Ակնհայտ է, որ դա կամայականությունների հսկայական դաշտ է բացելու, եւ ցանկացած ոչ հաճելի տեղեկատվություն կամ կարծիք կարող է որակվել՝ որպես «մանիպուլյացիա»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Այս հանձնարարությամբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարում է, որ իշխանությունը ցանկանում է գրաքննություն իրականացել սոցիալական ցացներում, որը հեշտությամբ կարող է տեղափոխվել նաեւ մամուլ, քանի որ այսօրվա մամուլն ու սոցիալական ցանցերն օրգանապես կապված են իրար հետ։

Ինչն է այդքան անհանգստացնում մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանին սոցիալական ցանցերում, դժվար է ասել։ Ընդ որում, նույն իշխանությունը նույն սոցիալական ցանցերում ունի, այսպես կոչված, ֆեյքերի հսկայական բանակ, ովքեր նույնպիսի տեղեկատվական հարձակումներ են գործում ընդդիմախոսների ու այլ կարծիք ունեցողների նկատմամբ, ինչպես իշխանության դեմ հանդես եկող ֆեյքերը։

Այսինքն՝ ֆեյքերի դեմ պայքարն իշխանությունը նախ պետք է սկսի իրենցից, սակայն ոչ թե գրաքննությամբ, այլ նրանց ծառայություններից չօգտվելով։

Այսպես կոչված՝ ֆեյքնյուզի խնդիրն ակտուալ է ողջ աշխարհում։ Որեւէ ժողովրդավարական երկրում, սակայն, որեւէ իշխանություն դրա դեմ չի պայքարում իրավապահ մարմինների միջոցով։ Այդպես վարվում են տոտալիտար պետությունները, ինչպես մեր ռազմավարական դաշնակից Ռուաստանը, որը սոցիալական ցանցերի ու մամուլի գրաքննության տասնյակ օրենքներ ունի։

Հենց վերջերս՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց օրենք, որը նախատեսում է համացանցում արգելափակել ոչ արժանահավատ, ֆեյք տեղեկություններ պարունակող նյութերը։ Այդ օրենքն արգելափակման ենթակա է համարում նաեւ նյութերը, որոնք վիրավորում են հասարակությանը, պետական խորդանիշները եւ Ռուաստանի իշխանության ինստիտուտները։

Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է գնալ Պուտինի ճանապարհով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 701 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am