Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 6-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել. Ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 24.5 կ հատվածում դեպի Երասխ ընթանալիս, Ford Trnsit մակնիշի 41 ND 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 40 մետր տապալել արգելապատնեշներն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Երբ Ford-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դրանցից մեկը շպրտվել եւ բախվել է դեպի Երեւան ընթացող MAN մակնիշի 016 ZZ 33 համարանիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, MAN-ի վարորդը նույնպես ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է կառավարել ավտոմեքենան։
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ Ford Transit-ը պատկանում է «Բարի Սամարացի» ընկերությանը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը