Հարազատի դեմ գործ հարուցելու նուրբ արվեստը


Հայտնի անեկդոտ կա, որը մի առիթով ԱԺ-ում պատմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ երբ անբարոյականին հարցնում են, թե ինչպես դարձար այդպիսին, ասում է` քեզ պես հարցուփորձ անելով:
Նիկոլ Փաշինյանը կարծես թե արդեն հատել է հարցուփորձ անելու փուլը և սկսել է անել բաներ, որոնց մասին դեռ հեղափոխության օրերին ճիշտ հակառակն էր պնդում։
Վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրերին մի քանի անգամ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը երբեք չի զանգելու դատավորներին, դատախազներին, ոստիկաններին, չի ասի՝ ում պետք է ձերբակալել, ում՝ ազատել։ Հեղափոխությունից դեռ մեկ տարի էլ չի անցել, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- ՖԲ-ում գրել էր Փաշինյանը։ Ավելի ուշ վարչապետը ինքն իրեն լրացում արեց, գրելով՝ «ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ»:

Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է: Մի կողմ թողնենք, որ վարչապետը իրավունք չունի ցուցում տալ՝ քրեական գործ հարուցել որևէ մեկի, առավել ևս մերձավոր հարազատի նկատմամբ։ Անգամ քրեական նորմերով մարդն իրավունք ունի հրաժարվել ցուցմունք տալ մերձավորի դեմ։ Մերձավորի դեմ գործ հարուցելու բլեֆը դեռ սովետական տարիներին հաճախակի օգտագործում էին ոստիկանները։ Այն ժամանակ ՊՌ-ի մասին մարդիկ գաղափար չունեին, բայց այդ քայլն օգտագործվում էր համակարգում առաջընթաց ապահովելու համար։ Ոստիկանները, իբր ազնիվ մղումներից ելնելով, ցուցում էին տալիս՝ գործ հարուցել մերձավոր կամ հեռավոր ազգականի դեմ, բայց նաև հոգ էին տանում, որ հարուցված գործը շատ արագ փակվի։ Գործ հարուցելու լուրը հասնում էր վերևներին, դա ապահովում էր նվիրյալ ոստիկանի համբավ, որը նպաստավոր հիմքեր էր ստեղծում, ավելի բարձր պաշտոնի անցնելու համար։ Իսկ հարուցված գործի հետագա ընթացքն ու հանգուցալուծումը, որպես կանոն, մոռացվում էր։

Ժամանակներն իհարկե փոխվել են․ դրդապատճառներն ու նպատակները՝ նույնպես, բայց մեթոդներրի ընտրության հարցում, ինչպես տեսնում ենք, շատ բաներ նույնն են մնացել։ Իրականում, եթե Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ պատժել կարգազանց հարազատին, ապա այդ ամենը պետք է արվեր առանց այդ մասին Ֆեյսբուքում գրելու։ Երկրորդ՝ եթե մեր երկրում դատավորներն ու մնացած իրավապահներն իսկապես ազատ լինեին ու առաջնորդվեին բացառապես օրենքի գերակայության պահանջով, ապա Նիկոլ Փաշինյանը որևէ ցուցում տալու կարիք չէր ունենա։ Իրավապահները օպերատիվ տեղեկությունները ստանալուց անմիջապես հետո՝ մինչ վարչապետին այդ մասին զեկուցելը, սեփական նախաձեռնությամբ գործ կհարուցեին նրա կարգազանց հարազատի դեմ։ Եթե իրավապահներն այդ քայլին գնալու համարձակություն չեն ունեցել, կնշանակի, այնումանայնիվ, գործ հարուցելուց կամ բանտարկելուց առաջ ինչ-որ ճշտումներ անպայմանորեն արվում են։ Բայց երբ վարչապետն անձամբ հայտարարում է իր հարազատի դեմ իր ցուցումով գործ հարուցելու մասին, կներեք, սա շատ պարզունակ ՊՌ է, և ի դեպ, ամենևին էլ ոչ համարաժեք քայլ՝ համեմատելու ԱԱԾ պետի մոր պաշտոնանկության հետ։
Ի դեպ, Մարդու իրավունքի պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ վարչապետն իրավունք չուներ նման ցուցում տալ։ Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր, թե թող իրեն բռնեն ու նստեցնեն։
Կարելի էր հանրային դիսկուրսի մի փոքր ավելի լուրջ նշաձող սահմանել։

Հայկ Դավթյան

դիտվել է 3560 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am