Հայրենասիրության ու գավառամտության արանքում

Այն, որ Հայաստանի օլիգարխիայի համար վերջին տարիներին լավագույն հանգստավայրեր են դարձել ոչ թե հայրենիքի գողտրիկ անկյուններն, այլ դուբայների, Արաբական էմիրությունների որեւէ էկզոտիկ վայրերը, կամ էլ եվրոպական առավել քաղաքակրթված օջախներ, որեւէ մեկիս համար նորություն չէ, սա նույնիսկ նորաձեւ է դարձել,դեռ ավելին՝ <<արտոնյալների>> այս խավում մրցակցությունը հիմա ոչ թե նրանում է, թե ով առավել հեքիաթային վայրում գտնվեց ու շարքային մահկանացուներիս համար անպատկերացնելի հաճույքներից օգտվեց,այլ նրանում, թե հայ որ օլիգարխը աշխարհի որ անկյունում այդիսի դրախտավայր ձեռքբերեց ու ով մյուսներին ինչով կարող է զարմացնել: Հասկանալի է նաեւ, որ նման հաճույքներից իրենց հեռու չեն պահում օլիգարխիայից մի քանի պակաս որոշ քաղաքական-հասարակական եւ անգամ ընդդիմադիր այրեր: Բայց որ բանը կհասներ նրան, որ մեր քաղաքական գործիչներն իրենց զավակների հարսանյաց արարողությունները կհասցնեին Դուբայ, հեռու հայկական եկեղեցուց, որտեղ Աստծո տաճարում դարերով հաստատված ավանդույթի ուժով ու հայեցի դաստիարակության թելադրանքով հայ օջախի նորապսակները պետք է <<տեր>> ու <<հնազանդություն>> հայտնեն մեկմեկու,ամենավառ երեւակայություններում էլ չէին պատկերացնի: Առավել եւս անհավատալի է թվում այսօր համացանցում սփռված տեղեկությունն այն մասին, որ հենց այսօր Դուբայում իրեն Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիր առաջնորդ հռչակած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բբաղդասարյանի որդու հարսանիքն է տեղի ունեցել: Իր հայրենիքը սիրող, Հայաստանի համար մեռնելու պատրաստ, օրենքի ու օրինաց Հայաստան կառուցող Արթուր Բաղդասարյանի որդին՝ Վահանը ամուսնացել է Բելաջիո ռեստորանի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հետ: Նրանց նշանադրությունը հունիսին էր: Սա հենց այն տղան է, որ հանրությանն առավել հայտնի է կեղծ համարանիշերով մեքենայով երթևեկելու սկանդալային պատմությունից: Տեղեկություններ կան, որ զույգն իր հարսանիքը նախատեսել էր Երևանում անցկացնել, բայց, չափազանց «հայրենասիրական» նկրտումներից ելնելով, կանգ առան Դուբայում անցկացնելու տարբերակի վրա եւ այն էլ բաց ծովում՝ նավի վրա: Բաղդասարյանի ապագա հարսիկը նավի վրա մեծ ու շատ շքեղ փարթի է անցկացրել, որին մասնակցելու համար Երևանից Դուբայ է տարել իր ընկերուհիներին՝ կրկին էլիտար խավից: Համաձայնեք, որ իրենց նման ճոխություններ ու հաճույքներ թույլ տվող հանրույթի համար հայկական եկեղեցում պսակադրությունը գավառամտության պես մի բան է թվացել: Ու եթե այս ամենին գումարենք, որ հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, ապա Արթուրը Բաղդասարյանը բոլոր իրավունքներն ուներ հասնել ու Դուբայ եւ շեյխական հաճույքներ վայելեր՝ թքած ունենալով կեղծ բարեպաշտության վրա, որով, սակայն, հանրության աչքին թոզ է փորձում փչել Արթուր Բաղդասարյանը: Ի վերջո, նա ոչնչով չի տարբերվում Հայաստանի հղփացած օլիգարխիայից, եթե չասենք գերազանցեց բոլորին: Իսկ եթե երկրիդ ընդդիմադիր հռչակված առաջնորդն է նման արժեհամակարգ կերտում կամ հավատարիմ այդ արժեհամակարգին, կնշանակի, որ ամեն ինչ կորած է: Միայն թե, սա այն դեպքը չէ, քանի որ մի քանի անգամ տարած հետ բերած, ԱԽՔ խարանը ճակատին Արթուր Բաղդասարյանի Հայաստանում այսօր հաշված մարդիկ են որպես քաղաքական դերակատար ընդունում, մեծ մասը նրան վաղուց ուղարկել է քաղաքական աղբանոց: Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am