Ֆեյք իշխանականնրից ով է դառնալու ԱԱԾ-ի «զոհը»

Հայաստանում ամեն բացվող օր մի արտառոց բան է կատարվում, մեկ իմանում ենք, որ երկրի թիվ մեկ ամբիոնից իշխանության հրավերով ելույթ է ունենում երկրի թիվ մեկ տրանգենդերը, կամ ինչպես ինքն է հայտարարում՝ հայ տրանսգենդերի հավաքական կերպարը, մեկ իմանում ենք, որ ձերբակալվել է Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկի՝ Սպայկայի տնօրենը, մինչդեռ ձերբակալությունից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր այդ ընկերություն, լուսանկարվել միասին, մեկ լսում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ազգականի դեմ քրեական գործ հարուցելու ցուցում է տալիս՝ չունենալով ցուցում տալու իրավասություն, մեկ լսում ես, թե երկրիդ ղեկավարը ինչպես է համոզում, որ եթե վարչապետի ինքնաթիռը պարբերաբար չթռնի, կվերածվի մետաղի ջարդոնի, մի խոսքով՝ ամեն օր այսպիսի արտառոց եւ անիրական լուրերից տպավորություն է առաջանում, թե ապրում ենք ֆեյք իրականությունում:

Ու մինչ հասարակությունը կհասցնի մարսել նման որոշումներն ու հայտարարությունները, Փաշինյանը հայտարարեց ֆեյքերի, ասել է թե՝ ֆեյք լուրերի դեմ պայքարի սկսելու մասին:
Վարչապետի հանձնարարությունը մեկ օր անց արդեն կատարվել է, ԱԱԾ տնօրնը հայտարարեց, որ ձերբակալվել է մեկ անձ, խոսքը հայտնի ֆեյսբուքյան էջի՝ «Դուխով Հայաստանի» մասին է. «Այդ էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ ռասսայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով: Մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի», լրագրողներին փոխանցեց Արթուր Վանեցյանը: Իհարկե, ցանկացած ոք կարող է մտնել այդ էջ ու տեսնել, թե որքանով են այնտեղ արված գրառումները ազգային անվտանգության սպառնալիք պարունակում, դրանք հիմնականում իշխանություններին ուղղված քննադատություններ են, <<ամենավտանգավոր>> գրառումներից մեկը թերեւս հետեւյալն է. <<Սուրբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որ անհապաղ վերացնեն ֆեյկերի բանակը, ովքեր միլիարդավոր դոլարներ են ստանում նախկին ռեժիմից և փորձում են մանիպուլացնել այսօրվա ձախողումները և ներկայացնել այն որպես հաղթանակ։ Այո, Դուխով Հայաստան Բաց հասարակությունը հստակ ասում է, պետք է այդ կեղծիքին վերջ դրվի և հստակ ժողովրդի աչքերի մեջ նայելով ասվի, որ այս իշխանությունը եկել է վերացնել Հայաստանը և մեծ թուրանի ստեղծելու ճանապարհ հարթել>>։

Մի գրառման մեջ էլ օգտատերը բացատրում է, որ Ղարաբաղ նշանակում է սեւ այգի, դա ոչ թե մեր, այլ թուրքերի հետ կապ ունի, մենք պարտավոր ենք հանձնել այդ հողերը, եւ Նիկոլ Փաշինյանը բանակցում է այդ ուղղությամբ: Ինչպես ասում են բարձրակարգ մառազմի օրինակ, որին բանական մարդը միայն քրքիջով կարձագանքի: Եւ միթե կարելի է երկրիդ անվտանգության թիվ մեկ կառույցը լծել այսպիսինների դեմ պայքարի ու ընկնել մառազմատիկ հայտարարությունների ետեւից, եթե, իհարկե, հանձնարարության տողատակերում իշխանության քննադատների բերանը փակելը չէ: Իսկ ամբողջ աշխարհում, ինչպես ՄԻՊ-ը հայտարարեց, անանուն տեղեկություն տրամադրելը կամ անանուն մնալը համարվում է մարդու իրավունքներից մեկը: ՄԻՊ-ը ասաց նաեւ, որ ԱԱԾ-ն փակ կառույց է, և այս հարցում այս կառույցի ներգրավվածությունն այդքան էլ ճիշտ չէ. «Հարցով յուրաքանչյուր մարմին պետք է աշխատի ըստ իրավասության: Ես կիսում եմ կարծիքը, որ խոսքի ազատությունը պետք է լինի ամուր պաշտպանված: Ավելին, ուզում եմ նորից պնդել, որ մարդն ունի միջազգայնորեն ճանաչված իրավունք առցանց հարթակում անանուն մնալու»:

Մնում է սպասել, որ Փաշինյանի իշխանությունը ձերբակալված եւ ապագայում ձերբակալվող ֆեյքերի վրա կբարդեն Հայաստանում ներդրումների բացակայության, տնտեսության ձախողման, արտագաղթի եւ բոլոր-բոլոր ձախողումների բեռը ու այդպես առաջիկա ողջ տարիները հերոսաբար կպայքարեն նրանց դեպ, որպեսզի ի վերջո Հայաստանը թոթափվի նրանց լծից ու բռնի զարգացման պայծառ ուղին:Ավելին, հույս ունենալ, որ մոտ ապագայում էլ կհասնեն իրենց, որոնք ամեն օր կեղծ լուրեր են տարածում նույն այս հարցերի վերաբերյալ ու բռնվու մեկ օր, ամենաշատը մեկ ամիս հետո:
Իսկ իշխանության ֆեյքերի մասին խոսելն ավելորդ է:

Անի Սահակյան

դիտվել է 2390 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am