Իրական եւ ֆեյք Փաշինյանը

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանում ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ։ Վարչապետն աշխատելու փոխարեն՝ բանաստեղծություններ է գրում, բանաստեղծություններից բացի, գրում է նաեւ ցուցումներ՝ սեփական ազգականներից մեկի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Նպատակն ակնհայտ է՝ հերթական «կադրն» ապահովել իր կողմից բեմադրվող գլոբալ շոուի համար։ Հայաստանն այսպիսով ամեն օր ապրում է շոուի մի տեսարանով։ Ու մինչ հանրությունը վայելում է առանց հացի այդ տեսարանները, երկրում ամեն օր արտառոց մի իրադարձություն է տեղի ունենում։

Երեկ հայտնի դարձավ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Սպայկայի» դեմ Պետեկամուտների կոմիտեի կողմից 7 միլիարդ դրամի հարկեր չվճարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։ «Սպայկայի» ղեկավարությունը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը ՊԵԿ-ի կողմից ընկերության նկատմամբ իրականացվող հետապնդում է։

«Քննիչն ասաց՝ կամ ստորագրում ես, կամ կալանավորվում»,- լրագրողների հետ զրույցում պատմել է «Սպայկայի» տնօրենը։ Իսկ «Սպայկան» ընկերություն է, որի «վրա նստած» է Հայաստանի գրեթե ողջ գյուղատնտեսությունը։ Եվ ահա երեկ ընկերության տնօրենը հայտարարեց, որ հետապնդումը շարունակվելու դեպքում «Սպայկան» կդադարեցնի մթերումները գյուղացիներից։ Իսկ դա կարող է կոլապսի հասցնել գյուղատնտեսության ոլորտը։ Բայց մինչ «Սպայկայի» տնօրենը երեկ խոսում էր իր ընկերության դեմ սարքված մեղադրանքի մասին, Հայաստանի Ազգային ժողովում տեղի էր ունենում հիրավի դարակազմիկ իրադարձություն. ԱԺ բարձր ամբիոնից, դահլիճից հնչող ծափահարությունների ներքո, ելույթ էր ունենում կնոջ անուն-ազգանունով արական սեռի մի նախկին ներկայացուցիչ՝ տրանսգենդեր, ելույթ էր ունենում ոչ թե իր, այլ տրանսգենդերների հանրույթի անունից։ Ո

ւ մինչ հասարակությունը կհասցներ մարսել այս աշխարհացունց իրադարձությունը, «ավետիսով» հանդես եկավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ արդեն ի կատար են ածել ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի դեմ պայքարելու Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը եւ ձերբակալել են «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» անունով հանդես եկող կեղծ օգտատիրոջը։ Այս ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Գյումրիում՝ իբրեւ թե ամեն ինչից հեռու ու ամեն ինչից անտեղյակ։ Նա Գյումրիի փողոցներում նկարահանվում էր բեմադրության հերթական կադրերում ու երեւի մտածում էր հաջորդ բանաստեղծության մասին։ Հայաստանում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 494 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am