Ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրե՞լ է Ռուսաստանի հետ.մի հայտարարության հետքերով

Հարցազրույց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ/Մաս 1-ին/

-Մեծ աղմուկ բարձրացավ Օպերայի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հետ կապված,փաստարկներ բերեցին ,որ չարաշահումներ են կատարվել,հետո պարզվեց ,որ դրանք եղել են 2013-2014 թվականներին :Երկրոդ փաստարկն այն էր,որ մեկ մարդը երկու պաշտոն չի կարող զբաղեցնել,կոնկրետ Օրբելյանի համար օրենք է փոխվել:Ի՞՛նչ եղավ հետո,գիտենք,հարցը հանրային հնչեղություն ստացավ,վարչապետի ուշադրուայան կենտրոնում հայտնվեց,մասամբ լուծում ստացավ:

-Միանշանակ մենք պետք է հետևենք օրենքներին,ինչպես այս,այնպես էլ մնացած դեպքերում:Այլ հարց,որ հետագայում պարզվի՝ ավելի արդյունավետ կարող է լինել տվյալ մշակութային օջախի կառավարումը,եթե, օրինակ, տնօրենի և գեղարվեստականի ղեկավարը լինի մեկ միասանական պաշտոն:Այստեղ պետք է հետևենք օրենքին:

-1,5 տարի աշխատում է և արդյունքը տեսանելի է: Տպավորությունն այնպիսին էր,քանի որ նախկին իշխանությունները հատուկ իր համար օրենքի փոփոխություն են արել,դա ընդունելի չէ:

-Մենք շատ հարգում և գնահատում ենք պարոն Օրբելյանին ,բայց օրենքի գերակայությունը առաջնային է:

-Վահե Գրիգորյանի օրինակը բերենք,օրենքի խախտում է,որ նորից պետք է առաջադրվի,բայց ԱԺ կանանոկարգի փոփոխություն է տեղի ունենում,և Իմ քայլն ամեն ինչ անում է,որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար ներկայացված լինի ոչ թե նախագահի ներկայացրած և առաջադրված թեկնածուն, այլ Վահե Գրիգորյանի:

-Փոփոխությունը,որը մենք իրականացրել ենք,չի կապվում որևէ անձի հետ:

-Դուք գնում եք ԱԺ կանանակարգ օրենքի փոփոխության,և մամուլը բազմիցս գրել է այս մասին,որ դուք ամեն ինչ անում եք,որ Վահե Գրիգորյանին կրկին կարողանանք առաջադրել այդ պաշտոնում,հաշվի առնելով այն հանգամանքը,որ նա ձեր թիմից է,ժամանակին Եվրոպական դատարանում պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին,և էլի նման բաներ:

- Մենք արձանանգրել ենք,որ ԱԺ կանոնակարգ օրենքն ունի որոշակի բացթողում և շտկել ենք :Ի դեպ,սա միակը չէ,ընթացքում հանդիպում են բացթողումներ ,որոնք փորձում ենք շտկել:

-Ընտրություններ տեղի ունեցան , Հանրային հեռոստաընկերության խորհրդի նախագահ ընտրվեց: Վստահ եմ,որ դուք դատապարտում եք այն ,ինչ 2002 –ին տեղի ունեցավ Ա1+-ի հետ:

-Այո:

-Հեռուստաընկերությունը փակվեց,հեռարձակումը դադարեցվեց:Այսօրվա ձեր առաջնորդն էլ բազմիցս դրա մասին խոսել է:Տեղի են ունենում ընտրություններ,ճիշտ կլիներ,որ պարոն Մովսիսյանն անցներ:Տեսնում ենք,որ այն երեքը,որոնք համարվում են այսօրվա իշխանության համախոհներ, այլ թեկանածուի են ընտրում,որը պարզվում է,որ ձեր թիմի հետ կապեր ունի, համախոհ է:

-Ա1+-ին դատապարտելը կապված է եղել ԶԼՄ-ի գործունեությունը արգելելու հետ,այլ ոչ թե այս կամ այլ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքի:Նախկինում,երբ դա տեղի էր ունեցել,դա մեր պետության համար է մեծ կորուստ եղել,որովհետև ԶԼՄ-ի գործունեությունը մեր ազատությունների մեծ մասն է:Երբ մենք քննադատատել ենք այդ հեռուստաընկերության փակվելը,դա կապված է եղել երևույթի հետ,այլ ոչ թե անձի:

-Այն ժամանակ էլ ,այսօր էլ պարոն Մովսիսյանն էր ղեկավարում լրատվամիջոցը,և այս քայլով,ինչպես դուք եք սիրում քայել,կարելի էր հնարավորություն տալ Ա1+-ի ղեկավարին քայլել,ով միշտ քայլել է:

-Դուք մամուլի նկատմամբ նախկին ճնշումները կապում եք այսօր անձին,չակերտավոր ասած,լավություն անելո՞ւ հետ:

-Եթե դուք տարիներով դատապարտել եք…

-Մենք էլի գալիս հասնում ենք մի խնդրի ,որտեղ պետք է տարանջատենք անձերը օրենքի և իրավունքի գերակայությունից:Եթե հետաքրքրում է այդ ընտրությունը,համապատասխան մարմնից ներկայացուցիչ հրավիրեք և մանրամասներ ճշտեք:

-Ինչպես կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունները:

-Գերազանց:

-Ես պնդում եմ,որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ,այդ պատերազմը Ադրբեջանի՝ԵԱՏՄ անդամ դառնալու համար էր: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:

-Ո՞վ է այս կարծիքի հեղինակը:

-Համաձա՞յն եք ,թե՞ ոչ:

-Այդ կարծիքը միգուցե հնչել է երկու տարի առաջ,հեղինակ ունի՞:

-Բնականաբար,եթե մեջբերում եմ անում: 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված խոսքերն են:

-Ինչու եմ ասում ,թե երբ է հնչել,որովհետև մենք ամեն միտք,երբ մեջբերում ենք ,պետք է դիտարկենք այդ միտքը արտահայտած ժամանակահատվածի կոնտեքստի մեջ:

-2018 թվական, մարտ,Նիկոլ Փաշինյան:

-Հազարավոր էջերով փաստաթղթեր կան ապրիլյան պատերազմի վերաբերյալ,ես չգիտեմ,թե որքանով են այժմ ուսումնասիրություններ ձեռնարկվում այդ հանգամանքերը բացահայտելու,ես վստահ եմ,որ եթե կարիք լինի և անհրաշեժտություն խորությամբ ուսումնասիրել, որպեսզի նաև այս կամ այլ հնչեցրած կարծիքների վերաբերյալ գտենք պատասխանները,ուսումնասիրությունները կարվեն:

-Վստահաբար այս խոսքերն ասվել են այն կոնտեքստում,որ հաշվի են առնվել այդ ժամանակվա իշխանության հարաբերությունները Ռուսաստանի հետ :Ռուսաստանը համարվել է ռազամավարական գործընկեր ,և բնականաբար այդ օրվա իշխանությունը պետք է բացահատեր,պարզեր,հետամուտ լիներ,թե թիկունքում ռազմավարական գործընկերը այդ ինչ պայմանավորվածություններ ունի:Մեղադրանքն այն է,որ ձեր ռազմավարական գործընկերը ձեր թիկունքում թշնամի երկրի հետ դաշինք է կազմում և պատերազմ հրահրում:

-Քաղաքական հայտարարություն է,որը արժանի է դիտարկման և վերլուծությունների:

-Եթե դուք ասում եք՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գերազանց են,ապա այս հարցը ,այն էլ ապրիլյան պատերազմի օրերին է, չպե՞տք է օրակարգ բերել:Այս ուղղությամբ ինչ-որ բան արվե՞լ է:

-Ես գիտեմ,որ կան ապրիլյան պատերազմի վերաբերյալ փաստաթղթեր,եթե հարկ լինի հատուկ ,առանձին ուսումնասիրություն անելու,դա կարվի և դրա մասին հայտարարություն կարվի:

-Լառա Ահարոնյանը երբեմն-երբեմն այնպիսի հայտարարություններ է անում,որոնք հանրության կողմից չեն ընկալվում:Նման հայտարարություն եղավ նաև ապրիլյան պատրազմի օրերին,այն է՝ դա ամոթալի օր էր մեզ համար:Հույս ունեմ՝ նրան ճանաչոմ եք,կարդացել եք նրա հայտարարությունները:

-Ես նրան չեմ ճանաչում,դուք ինձ պատմեցիք նրա մասին:

-Շատ հաճախ համաժողովների ժամանակ,որտեղ լինում են նաև Իմ քայլից պատգամավորներ,լինում է նաև նա, ենթադրելի է,որ համախոհ են:Այս հնչած կարծիքի հետ համաձա՞յն եք:

-Չկա կարծիք,որ ես կիսեմ,կամ չկիսեմ: Անհատ է,ինչ-որ մի բան է ասել,ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ:Ապրիլյան պատերազմը ցավալի էր,ողբերգություն,հերոսություն:

-Նախկիները խոսելով ձեր մասին,ամենաշատը քննադատում են,ասելով,ր հերոսներին հեղինազրկում եք՝Լևոն Մնացականյանի հրաժարականը,վերջերս Արցախի Պաշտպանության փոխնախարարի հրաժարականը,մի շարք ձերբակալություններ,քրեական գործեր,որոնց հիմքում ընկած է հեղինակազրկումը,համաձա՞յն եք կարծիքի հետ:Պատվեր է իջեցրած <<Հայաստանից >> :

-Ինչի՞ պատվեր,հրաժարականների՞: Դա ինչ-որ մեկի հիպոթեզն է,իրականության հետ կապ չունի:Քրեական հանցագործուների հետ կապված ասեմ, եթե որևէ մեկի հերոսական անցյալը պետք է դառնա հիմնավորում,թե ինչու է նա իրականացնում հանցագործություններ,չգիտեմ ինչպես եք կարծում: Եթե մարդը սխրանքներ է գործել,դա թո՞ւյլ է տալիս հետագայում նրան իրականացնել հանգացագործուններ,կարծում եմ՝ոչ:

-Ամբիցիանների հարց կար:Հայտարարություններ եղան,Լևոն Մնացականյանը արձագանքեց,ինչին հետևեցին պաշտոնակությունները:

-Դրանք բամբասանքներ են:

-Փոխնանախարն էլ՝Սամվել Կարապետյանը հրաժարական տվեց…

-Դրանք Արցախի ներքին հարցերն են ,ներքին խնդիրներն են,կապել Հայաստանի իշխանությունների հետ,չարժե:Որևէ մեկը կարող է ենթատեքս տեսնել,բայց ավելորդ են:

-Կրկնեմ, դրանք հաջորդեցին հայտարարություններին ու դրանց արձագանքներին,չկապե՞նք դրանք հետ:

-Հայաստանում տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ, մեզ համար գաղտնիք չէ,որ նախկինում մեր իշխանությունները,ինչպես այսօր սերտորեն կապված են Արցախի իշխանությունների տարբեր շրջանակների հետ,և չի բացառվում ,որ այստեղի փոփոխությունների արդյունքում որպես արդյունք նաև այնտեղ լինեն փոփոխություններ, դրա ետևում դնել առանձին դավադրություններ, չարժե:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3461 անգամ
Լրահոս
Ավինյանը ավտոկայանատեղի վճարման արտոնություն է տվել Կարեն Կարապետյանի ազգականին․ oragir.news Նիկո՛լ, դե խոստովանի՝ Կաթողիկոսն ինչեր է արել․ Մեսրոպ Եսայան (video) Մինչև որքան դրամի փոխանցման դեպքում այն հայտարարագրման ենթակա չի լինի Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, քարոզչություն է. Անուշ Պողոսյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սա փշրանք է․ Փաշինյա՛ն, դու պիտի ներողություն խնդրես թոշակառուից․ ակցիա Կառավարության դիմաց (video) Փաշինյա՛ն, գռոշներով բարձրացրած թոշակիդ նայե՞նք, թե՞՝ թանկացումներով սովի մատնված թոշակառուին․Եսայան (video) «Որ ասում են՝ չափից շատ եք էժան ու պրիմիտիվ՝ ճիշտ են ասում». Արմեն Հովասափյան Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը վախեցել է՝ ի՞նչ են երեկ զեկուցել նրան․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանը թող իմանա՛՝ մենք սրանով կանգ չենք առնելու․ սա Նիկոլի մեծ պարտությունն է․ Ավետիք Չալաբյան (video) Որպես անհետ կորած որոնվում է Հարություն Պապյանը Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել հնարավոր միջուկային համաձայնագրի առաջարկներ «Հրապարակ»․ Թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրում, իսկ բարելավումն վերաբերում է ՔՊ վերնախավին Եվրոպա գնալու վիզաների մասին ես մի առաջարկ ունեմ․ Արթուր Խաչիկյան (video) «Mazda»-ի վարորդը երթևեկում է հանդիպակաց ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար Կառավարության նոր որոշումը Կանգնած ենք մեծ պատերազմի նախաշեմին․ ինչ սարսափելի վտանգ է Հայաստանին սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Պшտերազմն արդեն չափազանց երկար է տևում. Թրամփ Կառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն Ես մի կոնկրետ հարց ունեմ Փաշինյանին․ մեր հաշվին ես էս ամենը անում․ Հովհաննես Ավետիսյան (video) ՔԿ նախկին քննիչը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ մոտ 4000–ից ավելի խոտի հակերում առաջացած կրակը տեսանելի (video) Նոր մանրամասներ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից Ու՞ր է 10 հազար դրամը, ու՞ր են թանկացումները․ Գեղամ Մանուկյանը մերկացնում է Փաշինյանի բլեֆը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am