Նիկոլ Փաշինյանը պարտավոր է փրկել հեղափոխությունը սեռական ոտնձգություններից

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ամենաբարձր քաղաքական ամբիոնից` ԱԺ նիստերի դահլիճում, ելույթ է ունեցել ոմն տրանսգենդեր: Նա ներկայացել է իբրև Լիլիթ Մարտիրոսյան՝ «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ։

«Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին։ Ինձ ընդունեք որպես հավաքական կերպար։ Հանդիսանալով հայ տրանսգենդեր համայնքի անդամ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առեւանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական եւ արժանապատիվ կյանքում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյալքված տրանսգենդերի կերպարը։

Մինչ 2018 թվականը մենք փաստագրել ենք 283 նմանատիպ դեպքեր տրանսգենդեր անձանց նկատմամբ»,- հայտարարել է տրանսգենդերը և շեշտել, որ պահանջում են օրենքներ ընդունել գենդերային հավասարության մասին, քանի որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ընձեռում է նման հնարավորություն:
Ելույթից հետո հնչել են ծափահարությունները:

Նիստը վարող ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս թեման խորհրդարանական լսումների օրակարգում ընդգրկված չի եղել, ուստի նման բովանդակությամբ ելույթն անհարգալից վերաբերմունք է իր՝ որպես նախագահողի, ինչպես նաև խորհրդարանի հանդեպ. «Ձեր իրավունքները ոտնահարող չկա, բայց մենք ունենք հստակ օրակարգ, որը Դուք խախտել եք»,- հայտարարել է տիկին Զոհրաբյանը և ԱԺ օրակարագը խախտած տրանսգենդերին դուրս հրավիրել դահլիճից:

Ելույթ ունեցող քաղաքացին մի քանի այլ իրեն աջակցողների հետ լքել է ԱԺ դահլիճը: Կատարվածից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ նշված քաղաքացուն ԱԺ լսումներին մասնակցելու հրավերք է ուղարկել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, նշված հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը: Նա հայտնի է որպես տաբուներ չճանաչող քաղակտիվիստ և վերջերս Եվրամիության կողմից արժանացել է «Քաջ կին» մրցանակին: Փաստորեն քաջ կինն ու տրանսգենդերը օր ցերեկով փորձել են քաղաքական դիվերսիա կազմակերպել հեղափոխության արժեքների նկատմամբ: Ազգային ժողովում կատարվածը, բառիս ամենաուղիղ իմաստով, հեղափոխության արժեքներին լրջագույն հարված հասցնող խայտառակ միջադեպ էր, նախապես պլանավորված քաղաքական ծուղակ, որից քաղաքական մեծ փորձառություն ունեցող Նաիրա Զոհրաբյանը, պետք է նկատել, պատվով է դուրս եկել:

Պարզ է, որ իբրև մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նա չէր կարող ընդհատել տրանսգենդերի ելույթը, սակայն հետագայում արդեն, երբ տիկին Զոհրաբյանը մանրամասն ներկայացրեց լսումների օրակարգում ընդգրկված հարցերը, պարզ դարձավ, որ ԱԺ լսումները նվիրված չէին սեռական փոքրամասնություններին: Ընդամենը ԱԺ-ում փորձ արվեց քաղաքական օրակարգի մանիպուլացիա կատարել: Տրանսգենդերի հայտնությունը խորհրդարանում հեղափոխությունը արժեզրկելու, հեղափության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջեցնելու ամենաարդյունավետ ճանապարհն է: Լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա հասկանալ այս հարցի լրջությունը և հնարավորինս արագ փրկի իրեն ու հեղափոխությանը սեռական փոքրամասնության ոտնձգություններից: Թերևս ֆեյքերի դեմն առնելուց առաջ, լավ կլինի, որ վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարի զբաղվել տրանսգենդերներով և նրանց համար քաղաքական թիկունք դարձած պատգամավորներով:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4524 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am